Земля, Օկեան Էլզի խմբի ութերորդ ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 2013 թվականի մայիսի 15-ին։ Սկավառակը Ուկրաինայում թողարկվել է 2013 թվականի մայիսի 15-ին, իսկ Ռուսաստանում` մայիսի 22-ին[1]։

Земля
Օկեան Էլզիի ստուդիական ալբոմ
Թողարկվածմայիսի 15, 2013
Ձայնագրված2012-2013
Ժանրինդի ռոք, ալտերնատիվ ռոք, արտ ռոք
Տևողություն48:53
Լեզուուկրաիներեն
ԼեյբլSusy Records
ՊրոդյուսերՔեն Նիլսոն
Օկեան Էլզիի ալբոմների ժամանակագրություն
Dolce Vita (2013) Земля (2013) Без меж (2016)

Ալբոմի մասին խմբագրել

Այս ալբոմի աշխատանքները կատարվել են Բելգիայում` բրիտանացի սաունդ-պրոդյուսեր, Գրեմմիի եռակի մրցանակակիր Քեն Նելսոնի հետ[2]։ Ալբոմի ձայնագրության ժամանակ խումբը լքում է Պյոտր Չերնյավսկին, այդ պատճառով մի քանի ստեղծագործություններ ձայնագրվախ են սերբ կիթառահար Վլադիմիր Օպսենիցի հետ։

Առաջին սինգլի`«Обійми» պրեմիերան կայացել է 2013 թվականի փետրվարին։ Երկրորդ` «Стріляй», երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է ռեժիսոր Մայք Բրյուսի կողմից, հրապարակվել է ապրիլին։

Ալբոմի շնորհիվ խումբը շրջագայության է մեկնում, որը սկսվում է մայիսի 19-ին, Մուկաչևոյում։ Ռուսաստանում խումբը շրջագայելու էր հոկտեբրի 15-ին և համերգներն ավարտվելու էին նոյեմբերի 22-ին և 23-ին` Մոսկվայում։ Ծրագրավորում էին հանդես գալ նաև Բելառուսում և Հյուսիսային Ամերիկայում։

Ալբոմի CD-ն վաճառքում հասանելի է թվային տարբերակով։

Երգացանկ խմբագրել

[3]

  1. З нею (4:57) — (հայերեն՝ Նրա հետ)
  2. Стіна (3:27) — (հայերեն՝ Պատեր)
  3. Бодегіта (4:05) — (հայերեն՝ Բոդեգիտա)
  4. Незалежність (3:16) — (հայերեն՝ Անկախություն)
  5. Rendez-Vous (4:11) — (հայերեն՝ Ռանդեվու)
  6. Стріляй (4:48) — (հայերեն՝ Կրակիր)
  7. Обійми (3:44) — (հայերեն՝ Գրկիր)
  8. Караван (3:52) — (հայերեն՝ Քարավան)
  9. Джульєтта (4:36) — (հայերեն՝ Ջուլիետա)
  10. На Небі (3:41) — (հայերեն՝ Երկնքում)
  11. Пори Року (4:53) — (հայերեն՝ Տարվա ժամանակը)
  12. Коли навколо ні душі (3:11) — (հայերեն՝ Երբ չկա հոգին)

Երաժիշտներ խմբագրել

  • Վոկալ — Սվյատոսլավ Վակարչուկ
  • Հարվածային գործիքներ — Դենիս Գնիլին
  • Բաս — Դենիս Դուդկո
  • Կիթառ — Պյոտր Չերնյավսկի (2, 4, 6, 7, 10)
  • Կիթառ — Վլադիմիր Օպսենիցա (1, 3, 5, 8, 9, 11)
  • Ստեղնաշարային գործիքներ — Միլոշ Էլիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Օկեան Էլզի»-ն համացանցում ներկայացրել է նոր ալբոմ(չաշխատող հղում)
  2. Օկեան Էլզին հրապարակել է ալբոմի թողարկման ամսաթիվը
  3. «Музыка – Օկեան Էլզի». www.okeanelzy.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.