Без меж, Օկեան Էլզի խմբի 9-րդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2016 թվականի մայիսի 16-ին։ CD-ն Ուկրաինայում թողարկվել է մայիսի 28-ին[1]։

Без меж
Օկեան Էլզիի ստուդիական ալբոմ
Թողարկվածմայիսի 19, 2016
Ձայնագրված2015-2016
Ժանրինդի ռոք, ալտերնատիվ ռոք, արտ ռոք
Տևողություն51:25
Լեզուուկրաիներեն
ԼեյբլSusy Records
ՊրոդյուսերՍվյատոսլավ Վակարչուկ, Վլադիմիր Օպսենիցա, Վիտալի Թելեզին
Օկեան Էլզիի ալբոմների ժամանակագրություն
Земля (2013) Без меж (2016)

Ալբոմի մասին խմբագրել

Ալբոմի աշխատանքները տևել են մոտ մեկ ու կես տարի։ Ալբոմը ձայնագրվել է Կիևում` «211» ստուդիայում[2]։

Ալբոմը ներառում է 11 ստեղծագործություն, որոնցից չորսը թողարկվել են նախորդ տարվա ընթացքում։ Դրանք են` «Не твоя війна», «Життя починається знов», «Мить», «Не йди»:

Առաջին սինգլի` «Не твоя війна» պրեմիերան կայացել է 2015 թվականի ապրիլի 26-ին, խմբի Յություբի էջում։ Երկրորդ սինգլը` «Життя починається знов» խմբի երկրպագուները լսել են 2015 թվականի օգոստոսի 17-ին։ Ստեղծագործության առաջին ունկնդրողները եղել են պատերազմի ժամանակ վիրավորված մարդիկ, ովքեր բուժվելիս են եղել Լվովի հոսպիտալում։ Սվյատոսլավ Վակարչուկը օգոստոսի 14-ին նրանց նվիրել է USB ֆլեշ կրիչներ ` ալբոմի բոլոր երգերով[3]։ Օգոստոսի 24-ին խումբը հրապարակել է երգի տեսահոլովակը և նշել է[4].

  Այս ալբոմում ռոմանտիկ ստեղծագործություններ են ներառված, որոնք ստեղծվել են սիրային լիրիկայի վրա և մի շարք երգեր ունեն սոցիալական բնույթ։
- Սվյատոսլավ Վակարչուկ
 

Երգացանկ խմբագրել

Բոլոր երգերի հեղինակն է Սվյատոսլավ Վակարչուկy

# ԱնվանումՀայերեն անվանումը Տևողություն
1. «Віддай мені (քո սերը)»  Տուր ինձ (քո սերը) 4:04
2. «Не йди»  Մի հեռացիր 4:52
3. «Джерело»  Աղբյուր 5:01
4. «Сонце»  Արև 4:54
5. «Мить»  Ակնթարթ 5:12
6. «Не твоя війна»  Քո պատերազմը չէ 4:26
7. «Еверест»  Էվերեստ 4:53
8. «Хтось в небо летить»  Ինչ-որ մեկը թռչում է երկնքում 3:35
9. «Життя починається знов»  Կյանքը սկսվում է նորից 4:32
10. «Осінь»  Աշուն 4:36
11. «Без меж»  Առանց սահմանների 5:20
51:25

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «РЕЛИЗ АЛЬБОМА - "Без меж" (2016)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  2. 19.05.2016 - цифровий реліз дев'ятого студійного альбому ОЕ - "Без меж"
  3. «- Первыми новую песню ОЕ услышали раненые со Львовского госпиталя». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  4. «- "Океан Ельзы" выложил в сеть новый альбом "Без меж" - 2016». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.