«Կենսական ձայներ» գլոբալ գործընկերություն

կազմակերպություն

«Կենսական ձայներ» գլոբալ գործընկերություն (անգլ.՝ Vital Voices Global Partnership), ամերիկյան շահույթ չհետապնդող միջազգային հասարակական կազմակերպություն[1], որն աշխատում է կին առաջնորդների հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական հզորացումը, կանանց մասնակցությունը քաղաքական կյանքին և մարդու իրավունքները։ Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում։

Vital Voices
Կազմակերպություն Խմբագրել Wikidata
կազմակերպություն, ոչ առևտրային կազմակերպություն Խմբագրել Wikidata
Ստեղծում31 Մարտի 1999 Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորԿոլումբիայի շրջան
 • Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձև501(c)(3) organization Խմբագրել Wikidata
Total revenue15 226 679 ԱՄՆ դոլար, 17 433 957 ԱՄՆ դոլար, 12 163 152 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.vitalvoices.org Խմբագրել Wikidata
Donations14 247 362 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata

Պատմություն

խմբագրել

«Կենսական ձայներ» շահույթ չհետապնդող գլոբալ գործընկերությունը ստեղծվել է ԱՄՆ կառավարության «Կենսական ձայներ» Ժողովրդավարական նախաձեռնությունից, որը ստեղծվել է 1997 թվականին Միացյալ Նահանգների առաջին տիկին Հիլարի Քլինթոնի և ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի կողմից Պեկինում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի չորրորդ համաշխարհային համաժողովից «հետո կանանց վիճակի բարելավմանը նպատակով»[2]։ «Կենսական ձայներ» ժողովրդավարական նախաձեռնության առաջին համաժողովը տեղի է ունեցել 1997 թվականին Վիեննայում՝ Ավստրիայում ԱՄՆ դեսպան Սվանի Հանթի ղեկավարությամբ[3]։

«Կենսական ձայներ» ժողովրդավարական նախաձեռնությունը հանգեցրել է «Կենսական ձայներ» գլոբալ գործընկերության ստեղծմանը՝ որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն (ՀԿ) 1999 թվականի մարտին։

Հիլարի Քլինթոնի նախկին օգնական և աշխատակազմի ղեկավար Մելան Վերվիրը գլոբալ գործընկերության համահիմնադիրն է և նրա խորհրդի պատվավոր նախագահը։ Նա նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավարն է եղել[4]։ Մյուս համահիմնադիրներն էին Ալիս Նելսոնը («Կենսական ձայներ» գործընկերության ներկայիս նախագահ)[5], Դոննա Մաքլարտին, Մերի Հիերիկը և Թերեզա Լոարը[6]։ Լոարը «Կենսական ձայներ» գլոբալ գործընկերության հիմնադիր նախագահն է եղել[7], ինչպես նաև զբաղեցրել Է ԱՄՆ պետքարտուղարությունում «Կենսական ձայներ» ժողովրդավարական նախաձեռնության տնօրենի, ԱՄՆ պետքարտուղարությունում կանանց միջազգային հարցերով ավագ համակարգողի[8] և կանանց հարցերով միջգերատեսչական խորհրդի պետի պաշտոնները[9]։

Բացի Քլինթոնից՝ պատվավոր նախագահներ են եղել նաև ԱՄՆ գործող և նախկին սենատորներ Քեյ Բեյլի Հաթչիսոնը և Նենսի Քասեբաում Բեյքերը[4]։

Ֆինանսավորումը կատարվել է տարբեր աղբյուրներից, ներառյալ անհատական նվիրատվությունները, կորպորատիվ հովանավորները, ինչպիսիք են՝ ExxonMobil[10], «Ստանդարտ կանոնադրության բանկը» և Ամերիկայի բանկը, հիմնադրամներ, ինչպիսիք են՝ «Avon Foundation for Women» և «Humanity United» հիմնադրամները[11]։

2002 թվականին Առաջին տիկին Լորա Բուշը դիմել է«Կենսական ձայներ» կազմակերպությանը՝ խնդրելով աջակցել շատ աղջիկների դպրոցական համազգեստ ապահովելուն, որոնք ԱՄՆ-ի գլխավորությամբ առաջին անգամ դպրոց են վերադարձել Աֆղանստանում թալիբների ռեժիմի տապալումից հետո[12]։

2022 թվականի մայիսին «Կենսական ձայներ»-ը բացել է իր նոր գլոբալ կենտրոնակայանը Վաշինգտոնում[13]։

Առաքելություն և ծրագրեր

խմբագրել
 
«Կենսական ձայներ» կազմակերպության նախկին գրասենյակը Վաշինգտոնում

«Կենսական ձայներ» կայքում նշվել է, որ իրենց առաքելությունն է «բացահայտել նշանավոր կանանց ամբողջ աշխարհում, ներդրումներ կատարել նրանց համար և ուշադրություն հրավիրել նրանց վրա՝ բացահայտելով նրանց առաջնորդության ներուժը՝ կյանքը փոխելու և իրենց համայնքներում խաղաղությունն ու բարգավաճումը արագացնելու համար»[14]։

«Կենսական ձայները» գործում է Աֆրիկայում, Ասիայում, Եվրասիայում, Լատինական Ամերիկայում, Կարիբյան ավազանում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ՝ կենտրոնանալով բիզնեսի, քաղաքականության և քաղաքացիական հասարակության վրա։ Կազմակերպությունը պարբերաբար անցկացնում է միջազգային ֆորումներ, կարողությունների զարգացման սեմինարներ և դասընթացներ կանանց համար[15]։

«Կենսական ձայներ» իրավապաշտպան կազմակերպությունը ներկայումս կենտրոնացած է թրաֆիքինգի, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության այլ ձևերի դեմ պայքարի վրա[16]։

«Համաշխարհային առաջնորդության» պարգև

խմբագրել

«Կենսական ձայները» անցկացնում է ամենամյա «Համաշխարհային առաջնորդության» մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է այն կին առաջնորդներին, որոնք աշխատում են մարդու իրավունքների, տնտեսական հզորացման կամ քաղաքական բարեփոխումների ոլորտում։ 2009 թվականի մրցանակաբաշխությունը Washington Life ամսագրի հոդվածում ճանաչվել է այդ տարվա «ամենաոգեշնչող իրադարձությունը» Վաշինգտոնում[17]։ 2023 թվականին մրցանակի վերջին դափնեկիրների թվում են եղել Ավա Դյուվերնեյը, Իննա Բրավերմանը, Հելլեն Լունկուզեն, Սառա Մինկարան և Էնաս Մուզամելը[18]։

Հնդկաստանի կին առաջնորդների կրթաթոշակ

խմբագրել

2022 թվականին գործարկվել է «Կենսական ձայներ» և Reliance հիմնադրամները[19]։ Հնդկաստանի կին առաջնորդների կրթաթոշակը նպատակ ունի աջակցել Հնդկաստանում 50 կանանց, որոնք աշխատում են Հնդկաստանում կանանց իրավունքների պաշտպանության և տնտեսական հզորացման ոլորտում[20]։

2022 թվականին «Կենսական ձայներ» և Reliance հիմնադրամն ընտրել են 50 կանանց[20] Հնդկաստանում սոցիալական աշխատանքի կին առաջնորդների համար, ներառյալ Սրիդևի Մոգիլինին[21], Ռևատի Ռադհակրիշնանը, Շիլպի Սինգհը[21][22]։

Համերաշխության խորհուրդ

խմբագրել

Համերաշխության խորհրդի տղամարդ անդամների թվում են դերասան Դեյվիդ Շվիմմերը, մարզիկ Դոն Մաքֆերսոնը, կինոռեժիսոր Ջեքսոն Կացը և դեմոկրատ քաղաքական գործիչ Մայք Ռոուլինգսը[23]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "Vital Voices Global Partnership Inc". Exempt Organization Select Check. Internal Revenue Service. Retrieved April 25, 2017.
  2. «History of Vital Voices». Vital Voices. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  3. «First Lady Listens to Vital Voices». Washington Post. 2000 թ․ փետրվարի 16. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  4. 4,0 4,1 «Vital Voices - Board of Directors». Vital Voices. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. «Alyse Nelson profile». The Hill. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  6. America's Commitment Women 2000. The White House. 2000 թ․ հունվարի 5. ISBN 9781428961852. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  7. Purdum, Todd S. (2002 թ․ հունիսի 6). «Powell Report on Slave Trading». The New York Times. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  8. «Global Partnership for Women». Princeton University. 2003 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  9. «Trafficking in Women: International Cooperation». Carnegie Endowment for International Peace. 1997 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  10. Roberta Luxbacher (2007 թ․ հունվարի 18). «vital voices of Africa: pan-African summit for women and girls». ExxonMobil. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. «Financials». Vital Voices. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  12. Kari Haskell (2002 թ․ մարտի 31). «'A' for Afghan, 'S' for Schoolgirl». The New York Times. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 25-ին.
  13. Marsh, Michelle. «Vital Voices: Brand new global embassy for women opens in DC. Here's a sneak peek». WJLA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 24-ին.
  14. «About Vital Voices | Vital Voices». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  15. «What We Do». Vital Voices. 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  16. «Human Rights». Vital Voices. 2016 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  17. «The 2010 Social List: Year in Review». Washington Life. Վերցված է 2010 թ․ մարտի 6-ին.
  18. «Vital Voices Announces Its Lineup of Global Changemakers to Be Honored at the 22nd Annual Global Leadership Awards». GlobeNewswire (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 11-ին.
  19. «Reliance Foundation, Vital Voices Global Partnership launch WomenLead India fellowship; check details». The Indian Express (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  20. 20,0 20,1 ANI (2022 թ․ օգոստոսի 26). «Reliance Foundation and Vital Voices to launch WomenLead India fellowship». ThePrint (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  21. 21,0 21,1 «Learn about the WomenLead India Fellowship». Vital Voices (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  22. «Katihar's daughter Shilpi Singh included among 50 women leaders of the country». Hindustan (հինդի). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  23. «Vital Voices Solidarity Council». Vital Voices. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել