Գաղութ (թերթ)

գրական, քաղաքական, հասարակական շաբաթաթերթ
(Վերահղված է «ԳԱՂՈՒԹ»ից)

«Գաղութ», գրական, քաղաքական, հասարակական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1914-1916 թվականներին Նոր Նախիջևանում։ Խմբագիրներ՝ Ա. Տոմբայան, Սահակ Մյասնիկյան։

Գաղութ
Տեսակգրական, քաղաքական, հասարակական շաբաթաթերթ
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԱ. Տոմբայան
Սահակ Մյասնիկյան
Հիմնադրվել է1914
ԵրկիրՌուսական կայսրություն
Հրատարակման վայրՆոր Նախիջևան
ԳրասենյակՆոր Նախիջևան, Դոնի Ռոստով, Ռուսաստան

Նկարագրություն խմբագրել

Լուսաբանել է Ռուսաստանի, Ղրիմի և Հյուսիսային Կովկասի հայերի կյանքը, սպառողական և կոոպերատիվ ընկերությունների, բարեգործական կազմակերպությունների գործունեությունը, անդրադարձել ժողովրդական առողջապահության, թատերական, դպրոցական և այլ հարցերի։

Աշխատակցել են Ալեքսանդր Մյասնիկյանը, Վահան Տերյանը, Շուշանիկ Կուրղինյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Գևորգ Չուբարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։