«Բաունտիի» ապստամբները (ֆր․ Les Révoltés de la Bounty), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վիպակը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1879 թվականին։

«Բաունտիի» ապստամբները
ֆր.՝ Les Révoltés de la Bounty
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային և պատմական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Ջոն Ադամս, Քրիսթիան Ֆլեթչեր, Պիտեր Հեյվուդ, Ուիլյամ Բլայ, Թոմաս Հեյուորդ և Չոն Ֆրաեր
Ստեղծման տարեթիվ1879 թ.
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ԵրկիրՖրանսիա
Հրատարակված էMusée des familles?
Հրատարակման տարեթիվ1879 թ.
ԹարգմանիչWilliam Henry Giles Kingston?
 The Mutineers of the Bounty by Jules Verne Վիքիպահեստում

Հրատարակումը խմբագրել

Նորավեպի օրիգինալ տեքստը գրվել է Ազգային գրադարանի աշխարհագրագետ Գաբրիել Մարսելի կողմից։ Նա Վեռնի և Էտցելի հետ աշխատել է նաև «Երկրի բացահայտումը» և «Երկրի բացահայտումը գիտությամբ և արդյունաբերությամբ» ստեղծագործությունների վրա։ 1879 թվականի հուլիսի 27–ի դրությամբ, Ժյուլ Վեռնը 300 ֆրանսիական ֆրանկով գնել է նորավեպի հեղինակային իրավունքները։ Հետագայում նա վերափոխել է այն։

Ստեղծագործության առաջին հրատարակումը եղել է Էտցելի Magasin d’Éducation et de Récréation ամսագրում՝ 1879 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 1879 թ. դեկտեմբերի 1-ը, և պարունակել է Դրեեի 5 նկարազարդումներ։

Նաև նորավեպը հրատարակվել է «Բեգումի հինգ հարյուր միլիոնը» վեպի հետ միևնույն հատորում՝ 1879 թվականի հոկտեմբերի 20–ից, նույն նկարազարդումներով։

Սյուժե խմբագրել

Նորավեպում պատմվում է անգլիական «Բաունտի» նավի անձնակազմի ապստամբության՝ եղած Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում, և նավի դաժանորեն ճնշված կապիտանի մասին։

 
Բաունտիի անձնակազմը

Բովանդակությունը խմբագրել

Գիրքը բաժանված է երեք մասերի։

  • Գլուխ առաջին. Բախտի քմահաճույքին թողնվածները
  • Գլուխ երկրորդ. Աքսորյալները
  • Գլուխ երրորդ. Ապստամբները

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Նորավեպը նկարագրում է XVIII դարերի անգլիական նավատորմի իրական պատմությունը, որի հիման վրա հետագայում գրվել են այլ գրքեր, ակնարկներ և նկարահանվել է ֆիլմ։

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ««Բաունտիի» ապստամբները» հոդվածին։