Էֆո
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սերգեյ Խաչատրյան (ավելի հայտնի որպես Էֆո, 1985, հունվարի 9, Երևան), հայ դհոլահար։
Էֆո | |
---|---|
Ծնվել է | Հունվար 9, 1985թ. |
Ծննդավայր | Ք. Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Մայրենի լեզու | Հայերեն |
Մասնագիտություն | Դհոլահար |
Կայք | dholstore.com |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է արվեստագետների ընտանիքում։ Հայրը՝ դհոլահար Արմենակ Խաչատրյանն է, ով մեծ դեր է ունեցել նրա առաջին քայլերում[1]։ Դհոլի հմտությունները սկսել է ուսանել նրանից, երբ դեռ 5 տարեկան էր։ Էֆո կեղծանունը ստացել է դեռևս մանուկ հասակում, որն էլ հետագայում դարձել է նրա բեմական անունը։ 2013թ․ նա հիմնել է «Էֆո» դհոլի ստուդիան[2]։ 2014 թ․ ստեղծել է «Էֆո Դհոլ» ապրանքանիշը[3]։
Ուսում
խմբագրելԷֆոն սովորել է Վահագն Վարդևանյանի անվան թիվ 173 միջնակարգ դպրոցում։ Միևնույն ժամանակ հաճախել է Արմեն Տիգրանյանի անվան թիվ 3 երաժշտական դպրոցի դաշնամուրի, այնուհետև շվիի բաժիններ։ 7 տարեկանից նվագել է գեղագիտական կենտրոնի «Հայկական զարդանախշեր» համույթում։ Հաճախել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի վարչության մանկական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների և սիմֆոնիկ-էստրադային նվագախումբ (գեղարվեստական ղեկավար՝ վաստակավոր արտիստ Հրաչյա Մուրադյան)։ 2007 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ֆակուլտետը։
Համերգային գործունեություն
խմբագրելՍերգեյ Խաչատրյանը՝ Էֆոն, դեռ մանուկ հասակից համերգներով հանդես է եկել և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։
1993 թ. Հենրիկ Իգիթյանի հովանավորությամբ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Պետրոպավլովյան պալատում անցկացվող փառատոնին, որտեղ 25 օր անընդմեջ նա նվագել է։
1993 և 1997 թթ. Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին Արքեպիսկոպոս Ներսիսյանի հովանավորությամբ համերգներով հանդես է եկել Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում և Կանադայում։
1995 թ. Երևանում կայացած «Դեռահասներ-95» փառատոնին Էֆոն արժանացել է դափնեկրի կոչման։
1996 թ. մասնակցել է «Իմ անկախ և ազատ հանրապետությունը 5 տարեկան է» մանկապատանեկան փառատոնին։ Իսկ Մշակույթի հայկական ֆոնդի վարչության նախագահի Վարդգես Պետրոսյանի կողմից, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված բարեգործական համերգին մասնակցելու համար, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի։
1997 թ. մասնակցել է Հայաստանի ազգային ռադիոյի հայ երաժշտության երախտավորներ Մարգար Մարգարյանի, Լևոն Մադոյանի և Վաչե Հովսեփյանի անվան դուդուկահարների համահայկական առաջին մրցույթին։ Լինելով մրցույթի ամենակրտսեր մասնակիցը՝ Էֆոն պարգևատրվել է կատարողական վարպետության համար։ Ելույթ է ունեցել Հայաստանի վաստակավոր արտիստներ Ջիվան Գասպարյանի և Ռուբեն Մաթևոսյանի, Վլադիմիր Հարությունյանի, Սերգեյ Կարապետյանի, Գեորգի Մարտիրոսովի և Գեորգի Մինասովի հետ։
1999 թ. Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաների հետ մեկնել է համերգների Թեհրան, մեծահռչակ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի գլխավորությամբ։
2001 թ․ Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փաքրիկ երգիչներ» երգչախմբի հետ Էֆոն մասնակցել է Սոչիում կայացած «Золотая Ладья» փառատոնին և դարձել փառատոնի դափնեկիր։
Ստեղծագործական կյանք և համագործակցություն
խմբագրելԷֆոն համագործակցել է հայկական էստրադայի բազմաթիվ ներկայացուցիչների հետ։ Նրա դհոլի նվագակցությունը կարելի է լսել շատ երգիչների ստեղծագործութուններում, որոնց թվում են նաև 2008 թ. «Եվրատեսիլ» մրցույթին Սիրուշոյի ներկայացրած «Քելե-Քելե»-ն և հիթային «ՊռեԳոմեշ» ստեղծագործությունը։ Իսկ 2011 թ. Հայաստանում կայացած Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հանդիսավոր բացումը վստահված էր Էֆոին[4]։
2008 թ. Էֆոն իր ակտիվ մասնակցությունն է ունենում Հայաստանի Հանրային Հեռուստատեսության նախաձեռնած և «Ոսկե Կլառնետ» երաժշտական նախագծում՝ հանդես գալով որպես հաղորդման նվագախմբի արտիստ ողջ նախագծի ընթացքում։ Նույն թվականին երգիչ Արման Հովհաննիսյանի հետ ստեղծում են «Արման Հովհաննիսյան Փրոդաքշն»-ը և մեծ ստեղծագործական ու համերգային գործունեություն ծավալում ամբողջ աշխարհով։ Էֆոն՝ որպես փրոդաքշնի տնօրեն և Արման Հովհաննիսյանի նվագախմբի դհոլահար, 2008թ․ հուվար-սեպտեմբեր ամիսներին համերգային շրջագայության է մեկնում Հայաստանի մարզերով։ 2009-2010 թթ․ «Արման Հովհաննիսյան Փրոդաքշն»-ը համերգներով հանդես է գալիս Հայաստանում և արտերկրում՝ Ուկրաինայում, Նիդերլանդներում (Ապելդորն), Գերմանիայում (Նյուրնբերգ, Հաննովեր), Բելգիայում (Բրյուսել), ԱՄՆ-ում (Լաս Վեգաս), Ֆրանսիայում (Լիոն, Մարսել), Ռուսաստանում (Մոսկվա, Ռոստով, Սոչի, Կրասնոդար, Սարատով, Օմսկ, Սամարա, Վորոնեժ, Տոմսկ), Սիրիայում (Հալեպ, Դամասկոս), Լիբանանում (Բեյրութ), Իրանում (Թեհրան) և ԱՄԷ-ում (Դուբայ)։ 2011 թ․ Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազար դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հրավերով նրանք մեկնում են Քուվեյթ՝ համերգով հանդես գալու տեղի հայ համայնքի համար։ Վերադառնալուց մի քանի ամիս անց կայանում է Արման Հովհաննիսյանի մենահամերգը Երևանի Հանրապետության Հրապարակում[5]։ 2012 թ․ Էֆոն Արման Հովհաննիսյանի հետ մեկնում է Բոստոն, ԱՄՆ։ Նույն տարվա հոկտեմբերին կրկին համերգներով շրջագայում են Ռուսաստանի տարբեր քաղաքներով։ 2012թ. մենահամերգով մեկնում են ԱՄՆ։ Այս անգամ ամերիկաբնակ հանդիսատեսի հետ հանդիպումը տեղի է ունենում Լոս Անջելեսի «Greek» թատրոնում[6]։
2012 դեկտեմբերի 21-ին Էֆոն ԱՄՆ-ում մասնակցում է Հարութ Փամբուկչյանի ստողծագործական կյանքի 50-ամյա հոբելյանին նվիրված «Իմ Կյանքը» համերգային ծրագրին։
Այնուհետև նույն տարվա մեջ կայանում է առաջին մենահամերգը Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյում։ Հաջորդ արտերկրյա մենահամերգը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում էր 2013 թ.: Նույն տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ում, Լոս Անջելեսի «Nokia» համերգասրահի դահլիճում ներկայանում են հերթական համերգով[7]։
2014 թ. Էֆոյի համագործակցությունը Արման Հովհաննիսյանի հետ շարունակվում է, և նրանք մենահամերգով հանդես են գալիս Կանադայի հայ համայնքի համար, որից հետո շրջագայությունը շարունակվում է կրկին Ավստրալիայում (Սիդնեյ), 2015թ. հոկտեմբերին՝ Փարիզում և Հոլանդիայի Զեթթեն քաղաքում, 2016թ․ մայիսին՝ Լոս Անջելեսի «Microsoft» թատրոնում[8]։ Իսկ օգոստոսին նրանք վերադառնում են Կանադա՝ Մոնրեալ։
2015 թ. փետրվարի 12-ին Էֆոն թողարկում է իր «Շուշի/Հաղթանակ» ստեղծագործությունը[9], որով էլ հետագայում սկսում է ներկայանալ բազմաթիվ բազմաժանր համերգներին և միջոցառումներին թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ինչպես նաև մասնակցում տարբեր հեռուստատեսային նախագծերի։ 2015թ. մարտի 9-ին «Հաղթանակ»-ն առաջին անգամ մեծ բեմից հնչում է Մոսկվայի Կրեմլի պալատում շոու-ծրագրի ժամանակ։ Այնուհետև 2015-ի մայիսին Էֆոն «Հաղթանակ»-ի տպավորիչ ելույթով ներկայանում է ԱՄՆ-ում կայացած Հայկական Երաժշտական Մրցանակաբաշխությանը Պալմ-Սպրինգսում[10]։ 2015 թ․ նոյեմբերի 28-ին Երևանում նա հանդես է գալիս Հայաստանի լավագույն երգիչներից մեկի՝ Էրիկի մենահամերգին՝ նվագակցելով «La La Le» երգին։ 2016թ․ «Global Arts International»-ի հրավերով ԱՄՆ-ում մասնակցում է Pan Armenian Entertainment տարեկան մրցանակաբաշխությանը[11]։
2016 թ․ Հանրային հեռուստաընկերության և Կարեն Սևակի համատեղ «Ամենակարող երգիչ» ծրագրին Էֆոն ներկայանում է իր աշակերտների հետ՝ կատարելով «Բերդ»-ը[12]։ Համագործակցությունը Կարեն Սևակի հետ շարունակվում է՝ հանդիսատեսին ներկայացնելով նոր ստեղծագործություններ։
2017 թ․ մայիսի 20-ին այս անգամ արդեն Երևանում նա նորից մասնակցում է Հարութ Փամբուկչյանի «Իմ Կյանքը» մենահամերգին։ Իսկ սեպտեմբերին Էֆոն և Կարեն Սևակը հանդես են գալիս միասին Արցախի Հանրապետության 25-րդ տարեդարձի մեծ տոնակատարությանը։ 2017 թ․ հոկտեմբերի 1-ին նա իր դհոլային կատարումներով ներկայանում է Սարոյի «Սրտիս N1», իսկ հոկտեմբերի 14-ին՝ ամերիկահայ երգիչ Կարեն Բոքսյանի մենահամերգներին Երևանում։
2017 դեկտեմբերի 24-ին Էֆոն «Արման Հովհաննիսյան պրոդաքշն»-ի հետ համերգային ծրագրով ներկայանում են «Bally’s Las Vegas» համերգային սրահում, իսկ 2017 և 2018 թթ․ ամանորյա գիշերները համերգներով ներկայանում են Թեհրանում։ Նույն տարվա մարտին նրանք համերգային շրջագայությամբ հանդես են գալիս մի շարք ռուսական քաղաքներում (Պյատիգորսկ, Ռոստով, Կրասնոդար, Սիմֆերոպոլ, Անապա, Տյումեն, Կալուգա, Նիժնի Նովգորոդ, Սամարա, Սարատով, Վոլգոգրադ, Սանկտ Պետերբուրգ)՝ համերգային ելույթներով հանդես գալով Արմենչիկի և Սուպեր Սաքոյի հետ։ Ապրիլի 7 նրանք համերգային ելույթով հանդես են գալիս Շվեդիայում՝ Սոդերտալյե քաղաքում։ Հոկտեմբերին նորից շրջագայության են մեկնում Ռուսաստանի մի շարք քաղաքներ (Եսենտուկի, Ստավրոպոլ, Վորոնեժ, Յակուտսկ, Սուրգուտ, Չելյաբինսկ, Կրասնոյարսկ, Վլադիվոստոկ)՝ կրկին համերգներով հանդես գալով Արմենչիկի և Սուպեր Սաքոյի հետ։
2018 թ․ ընթացքում Էֆոն հանդես է եկել ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանի մենահամերգին (Երևան), Արա Մարտիրոսյանի համերգին (Բեյրութ) և Հռիփսիմե Հակոբյանի համերգին (Երևան)։
«Դհոլի բանալի» ուսումնական ձեռնարկ
խմբագրել“Դհոլի բանալի” ուսումնական ձեռնարկը[13] մի շարք գաղափարներ առաջ բերելով, ներկայացնում է հայ երաժշտական մշակույթում հայկական գործիքների մեջ Դհոլի անվիճելի տեղն ու դերը[14]։
Հայկական ժողովրդական հարվածային գործիք Դհոլի վարպետ, հայ երաժիշտ Սերգեյ (Էֆո) Խաչատրյանը հիմնել է դպրոց, որտեղ պատանի սկսնակ կատարողներին սովորեցնում է ճիշտ նվագել Դհոլ։ Երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծվեց “Դհոլի բանալի” ուսումնական ձեռնարկը[15]։ Լինելով դհոլ արտադրող վարպետ՝ հեղինակը իր ստեղծած դասագրքում մանրամասն ներկայացնում է «Հայկական Դհոլ» նվագելու առանձնահատկությունները և հմտությունները[16]։ Դհոլի պրոֆեսիոնալ տիրապետումը, հետագայում հնարավորություն կտա կատարողներին հանդես գալու նաև էստրադային և, նույնիսկ, ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով[17]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի մեկ որդի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արվեստագետի հաջողության գրավականը հենց այն է, որ նա լինի այնպիսին՝ ինչպիսին կա. Էֆո Խաչատրյան
- ↑ "Efo" Dhol Studio, Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին
- ↑ «HomeDhol Store». Dhol Store (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Efo At The Junior Eurovision 2011 Opening Ceremony, Armenia, Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին
- ↑ Arman Hovhannisyan live in Concert at Republic Square in EVN (Full Version), Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին
- ↑ Arman Hovhannisyan live in Concert in USA (Full Version), Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին
- ↑ Arman Hovhannisyan Live in Concert Nokia Theater 2013, Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին
- ↑ EFO / SHUSHI / Haghtanak // Arman Hovhannisyan's Live in Concert, USA 2016, Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին
- ↑ EFO / SHUSHI / Haghtanak // Official Audio Track //, Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին
- ↑ Efo / WAEA 2015 / SONG, Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին
- ↑ Pan Armenian Entertainment Awards | Efo, Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին
- ↑ Efo feat KarenSevak - Berd, Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին
- ↑ «Դհոլի բանալի գրքի շնորհանդեսը». https://blog.168.am/blog/329756.html.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|date=
- ↑ «DholKey shop». Dhol Store (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
- ↑ tatever.lazaryan. «Սերգեյ Խաչատրյանը երաժշտասերներին ներկայացրեց «Դհոլի բանալի» առաջին ուսումնական ձեռնարկը». Showbiz.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Mediamax. ««Դհոլի բանալի» գրքի շնորհիվ պատանի դհոլահարները նոտաճանաչ կդառնան». Bravo.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Սերգեյ Խաչատրյանը երաժշտասերներին ներկայացրեց «Դհոլի բանալի» առաջին ուսումնական ձեռնարկը». armenpress.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.