Zynga, ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է առցանց խաղերի մշակմամբ[3]։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում։ Ընկերությունը առաջին հերթին մասնագիտացված է բջջային պլատֆորմների համար նախատեսված խաղերի վրա։

Zynga
Տեսակտեսախաղեր մշակող և հանրային ընկերություն
Հիմնադրված է2007
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
ՏնօրենMark Pincus?
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ1200 մարդ
Դուստր ընկերություններZynga Dallas? և Small Giant Games?
ՍեփականատերTake-Two Interactive
Կայքzynga.com(անգլ.)
Բորսա
 Zynga Վիքիպահեստում

Zynga-ի ամենահայտնի խաղը FarmVille-ն է՝ գյուղատնտեսական ֆերմայի ղեկավարման խաղ իրակ ժամանակում։ 2017 թվականի տվյալներով Zynga-ը ուներ ավելի քան 30 միլլիոն ակտիվ օգտատեր ամեն ամիս։ Zynga հայտնիություն ստացավ 2010-ական թվականներին, որպես տեսախաղերի կլոնավորող։

Սակայն Zynga-ը կանգ չի առնում է, և թողարկում է Zynga Poker, Words with Friends 2, ինչպես նաև CSR Racing 2 խաղերը։

2022 թվականի հունվարին ընկերությունը գնման առաջարկ ստացավ Take-Two Interactive ընկերության կողմից, գործարքի արժեքը՝ 12,7 միլլիարդ դոլար[4]։

Պատմություն խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին Մարկ Պինկուսի, Մայք Լակսթոնի, Էրիկ Շվիմմերի, Ջասթին Ուոլդրոնի, Էնդրյու Թրեյդերի և Սթիվ Սքեթլերի կողմից[5]։ 2008 թվականի հուլիսին ընկերությունը ստացավ 29 միլլիոն դոլար վենչուրային ներդրողների կողմից[6]։

Ընկերության տեխնիկական գծով տնօրեն Կադիրա Լին, 2010 թվականի Oracle’s OpenWorld կոնֆերանսի ժամանակ, հայտարարեց, որ Zynga խաղերը խաղացել են այդ ժամանակվա առցանց լսարանի ավելի քան 10% տոկոսը, իսկ ընկերության սերվերները ամեն շաբաթ ավելանում են 1000 հատով, ինչը կապված է մեծ քանակությամբ հարցումների հետ[7]։

2011 թվականի դեկտեմբերին Zynga-ը իրականացրեց արժեթղթերի առաջին վաճառքը NASDAQ բորսոայում, որի շնորհիվ կարողացավ ներգրավել ավելի քան 1 միլլիարդ դոլար[8][9]։

2013 թվականին Դոն Մատտրիկը, Microsoft ընկերության բիզնեսի բաժնի ղեկավարը լքեց ընկերությունը, տեղափոխվելով Zynga զբաղեցնելով ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը[10]։

Խաղերի ցանկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Global Research Identifier Database — 2015.
  2. Hof R. Zynga IPO Goes SplatVille. What Went Wrong? // Forbes / S. ForbesNYC: Forbes, 2011. — ISSN 0015-6914
  3. «Facebook и мафия». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. «Take-Two acquires FarmVille creator Zynga in £9.4bn deal». The Guardian. 2022 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  5. «About Zynga». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. «Zynga Completes $29 Million Financing, Led by Kleiner Perkins Caufield & Byers» press release Արխիվացված 2009-04-03 Wayback Machine from Zynga’s blog (July 23rd, 2008)
  7. Leena Rao (2010 թ․ սեպտեմբերի 22). «Zynga Moves 1 Petabyte Of Data Daily; Adds 1,000 Servers A Week». TechCrunch (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. «Zynga IPO Set at $10 a Share». // online.wsj.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. «Zynga вышла на биржу по верхнему ценовому коридору». // bfm.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. Marc Graser (2013 թ․ հուլիսի 1). «Don Mattrick Leaves Microsoft's Xbox for Zynga» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել