Թոմաս Ուեսլի Պենտց (անգլ. Thomas Wesley Pentz ) (նոյեմբերի 10, 1978(1978-11-10)[3][4], Տուպելո, Միսսիսիպի), ավելի հայտնի է Դիպլո կեղծանունով, ամերիկյան դիջեյ և պրոդյուսեր, ԱՄՆ-ի ամենապահանջված դիջեյներից է։

Diplo
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Diplo
Ի ծնե անունԹոմաս Ուեսլի Պենտց
Նաև հայտնի է որպեսDiplodocus[1][2] և Diplo[1][2]
Ծնվել էնոյեմբերի 10, 1978(1978-11-10) (45 տարեկան)
Տուպելո, Միսսիսիպի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԺանրերEDM,trap
ՄասնագիտությունDJ, պրոդյուսեր, երգահան
Գործիքներբաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, սինթեզատոր և վոկալ
Գործունեություն1999 - ներկա
ԼեյբլMad Decent, OWSLA
ԿրթությունSouth Plantation High School?, Mainland High School? և Hendersonville High School?
ԱնդամակցությունLSD, Jack Ü, Major Lazer և Silk City
ԿապվածMajor Lazer, Jack Ü, Skrillex, Deorro, Steve Aoki
Պարգևներ
Կայքdiplo.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Diplo Վիքիպահեստում

Թոմաս Ուեսլի Պենտցը Mad Decent ձայնագրման ստուդիայի հիմնադիրն է[5]։ Այս պահին ակտիվորեն աշխատում է Major Lazer և Jack Ü նախագծերի վրա։

Նրա ջանքերով լատինաամերիկյան ռիթմերը և աֆրիկյան բիթերը ետնաորջերից անցում են կատարել պարային հարթակներ։ Diplo-ի գործունեությունը դժվար է վերագրել կոնկրետ ոճի։ Ուեսլի Պենտցը ստեղծեց բայլե-ֆանկ ոճը։ Նրա երկրորդ հայրենիքը Ճամայկան է, որտեղ նա գրում է երաժշտությունը և այցելում խնջույքների։ Diplo-ն օգնում է երաժիշտներին իրենց ստեղծագործություններում։

Կենսագրություն խմբագրել

Երաժշտի իրական անունը Thomas Wesley Pentz (Թոմաս Ուեսլի Պենտց) է։ Նա ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ում, Միսսիսիպի նահանգի Տուպելո քաղաքում։ Իր պատանեկության մեծ մասը անցկացերել է Մայամիի, իր հոր խանութում, ով հետաքրքրվում էր տարբեր կենդանիներով՝ լամանտիներով, կոկորդիլոսներով, դինոզավրերով։ Այդ հետաքրքրությունով նաև ներշնչեց իր որդուն։ Հետո Թոմաս Ուեսլի Պենտցը տեղափոխվեց Ֆիլադելֆիա։

1997 թվականից սովորել է Ֆլորիդայի կենտրոնական համալսարանում, ապա Թեմփլ համալսարանում, այնտեղ էլ աշխատել է դիջեյ[6], սոցիալական աշխատող և ուսուցիչ։ Օգնում են երեխաներին յուրացնել ընթերցանությունը և մաթեմատիկան։ Մնում է աշակերտների հետ դասերից հետո։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ ուսուցչի աշխատանքը ծանր է և դժվար։ Կյանքում նախընտրել է ուսումնասիրել երաժշտությունը և ուրախացնել մարդկանց։

Ֆիլադելֆիայում Թոմասը վերցրեց Ուես Գալլի կեղծանունը, ապա վերցրեց «Diplo» անունը դինոզավր բառից։

Կարիերա խմբագրել

Ծանոթանալով երաժիշտ DJ Low Budget-ի հետ, սկսեց հանդես գալ Hollertronix խմբի անունով։ Խմբի ելույթները բավականին հաջող էին[7]։

2004 թվականին Թոմաս Ուեսլի Պենտցը Diplo կեղծանունով թողարկեց իր դեբյուտային 'Florida' ալբոմը։ 'Florida' ալբոմը ձայնագրվել է երկու անգամ, սկզբում CD սկավառակների վրա, ապա՝ DVD: Թոմասը համարվում է Mad Decent լեյբլի հիմնադիրը։

2009 թվականին Diplo-ն դիջեյ և պրոդյուսեր Switch-ի հետ ստեղծեց Major Lazer ծրագիրը։ Բայց 2011 թվականին նրանք բաժանվեցին։ Switch-ը դուրս եկավ նախագծից։ Ներկա պահին Major Lazer խմբում հանդես են գալիս Diplo-ն, Jillionaire-ը և Wlashy Fire-ը։ Ուեսլին զբաղվում է պրոդյուսերությամբ և գրում է երգեր ռեփփերների և փոփ կատարողների համար։

Մի քանի տարի BBC Radio 1 ռադիոյում վարում էր 'Diplo & Friends' հաղորդումը։

2013 թվականին Գրեմմիում անվանակարգվել է «Տարվա ոչ կլասիկ պրոդյուսեր» կատեգորիայում։

2015 թվականին Diplo-ն դարձավ ամենահայտնի երաժիշտը Shazam երաժշտական հավելվածում։ Օգտատերերը հարցնում էին նրա երաժշտությունը տարին 40մլն անգամ[8]։

Անձնական կյանքը խմբագրել

Հանդիպե է M. I. A. երգչուհու հետ (2003-2008)։

Ունի երկու որդի Քեթրին Լոքհարթից՝ Լոքեթը (2010) և Լազերը (2014)։

Փաստեր խմբագրել

 
Diplo-ի ելույթը

Դիպլո մականունը «դիպլոդոկ» բառի կրճատ ձևն է։ Նա այդ մականունը վերցրել է, հիշելով մանուկ հասակում ունեցած նախասիրություններից մեկը։ Թոմասը երբ երեխա էր, շատ ժամանակ էր տրամարդրում վերացած կենդանիների ուսումնասիրությանը։

Թոմասը զբաղվում է բարեգործությամբ։ Որպես ուսուցիչ, աշխատել է դժվար դեռահասների հետ, իսկ նրա այժմյան ֆոնդը օգնում է սկսնակ երաժիշտներին, արտիստներին և բոլոր այն մարդկանց, ովքեր զբաղվում են ստեղծագործական աշխատանքով։ Հիմնադրամը օգնում է նախկին թմրամոլներին անցնել վերականգնողական շրջան և վերադառնալ նորմալ կյանքի։

Թոմասի ստեղծած Twerking տերմինը (ուղղություն պարի մեջ, որտեղ օգտագործվում են հետույքի, ազդրերի, որովայինի և ձեռքի շարժումները, բայց մարմնի մյուս մասերը անշարժ են մնում ) ընդգրկվել է Օքսֆորդի բառարանում։

Թոմասը գրել է "128 հարված մեկ րոպեում" գիրքը, որը նա խորհուրդ է տալիս, որպես "Իմ վիզուալ ուղեցույցը երաժշտության, մշակույթի և այն ամենի մեջ, որ կա նրանց միջև": Լուսանկարիչ Շեյն Մակկալեյի (Shane McCauley) հետ։ Նա կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն՝ Թել-Ավիվից մինչև Ճամայկա, ներկայացնելով երաժշտության տարբեր ճյուղերը։

Ալբոմներ խմբագրել

  • Sound and Fury (2002)
  • Florida (2004)
  • Guns don ' t Kill People... Lazers Do (2009) (as Major Lazer)
  • Express Yourself (2012)
  • Free the Universe (2013) (as Major Lazer)
  • Random White Dude Be Everywhere(2014)
    • Skrillex and Diplo Present Jack Ü (2015) (with Skrillex as Jack Ü)
      • Peace Is the Mission (2015) (as Major Lazer)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.nytimes.com/2020/04/26/style/diplo-livestream-coronavirus.html
  2. 2,0 2,1 https://www.mashed.com/678071/why-costco-shoppers-are-convinced-diplo-is-one-of-them/
  3. Internet Movie Database — 1990.
  4. ČSFD (չեխերեն) — 2001.
  5. Poitras, Andrews (2013 թ․ հուլիսի 15). «Celebrating six raucous years of Mad Decent Block Party». Death and Taxes. SpinMedia. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  6. Mad Genius:: Music:: Features:: Paste Արխիվացված 2011-09-07 Wayback Machine.
  7. Music | Hollertronix on ice
  8. А что это за Дипло и где оно живёт?

Արտաքին հղումներ խմբագրել