ԷքսՔեյՍիԴի (անգլերեն՝ xkcd), ցանցային ծաղրանկարների նախագիծ, որի հեղինակն է ստեղծել ՆԱՍԱ-ի նախկին աշխատող Ռանդալ Մանրոյը[1][2][3]։ Մանրոն ինքը իր նախագիծը նկարագրում է որպես «ռոմանսի, սարկազմի, մաթեմատիկայի և լեզվի ցանցային ծաղրանկար»[4][5]։ Xkcd-ն լայնորեն տարածված է համացանցում (կայքը 2007 թ.-ի հոկտեմբերին 60-ից 70 միլիոն էջադիտում է ունեցել[6]) և հիմնական հոսքի լրատվամիջոցների ինչպես The Guardian[7] և պարբերաբար տպագրվում է Նյու Յորք Թայմսում[8]։

"Վիքիպեդիացի ցուցարարը"

Մանրոն նշում է՝ թե անվանումը ոչ մի հատուկ նշանակություն չունի, պարզապես չորս տառանոց բառ է առանց որևէ հնչյունական արտասանության, մի բան, որ ինքը նկարագրում է որպես «բարձր գնահատված և զգուշորեն պահպանված կետ չորս-տիպարանոց շարանների տիեզերքում»[5]։ Ծաղրանկարի թեմաները բազմազան են։ Դրանց մի մասը վերաբերում են կյանքին և սիրոն (որոշ սիրո նախագծերը հասարկապես արվեստ են բանաստեղծության հետ), մյուսները մաթեմատիկական կամ գիտական շրջանի կատակներ են։ Որոշ նախագծեր բնութագրվում են հասարակ հումորով կամ հանրամատչելի մշակույթի մեջբերումներով։ Դրանով հանդերձ, որ ծաղրանկարը գծեր անձնավորություններ ունի դերերում[2][9], երբեմն ունենում է բնապատկերներ, խճճված մաթեմատիկական նախշանկարներ ինչպես ֆրակտալներ (օրինակ, նախագիծ #17 "Ինչ կլիներ եթե"-ն ցույց է տալիս մի Ապոլոնեական gasket, կամ #543 "Սիերպինսկի Վալենտինը" և #95 "Սիերպինսկի Արնանդամը" մի Սիերպինսկի եռանկյունի փոխարեն[10]), կամ ուրիշ կարտունիստնետի ոճի ընդօրինակումները (ինչպես "ծաղրերգության շաբաթվա" ժամանակ)։

Ծաղրանկարները թողարկվում են Creative Commons Վերագրման Ոչ-առևտրային 2.5 արտոնագրով տակ[11]։ Նոր ծաղրանկարներ կայքում ավելանում են շաբաթը երեք անգամ՝ ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ[3] Արևելյան Ժամանակով (Eastern Time) կես գիշերին[12], դրանով հանդերձ, որ չորս պարագայում շաբաթն ամեն օր են նորոցվել՝ ծաղրերգության շաբաթ, «Ընտրություններ» սերիան, «1337» սերիան, և «Քարտուղար» սերիան։

Աղբյուրներ խմբագրել

  1. Քոհեն, Նոամ (2008 թ․ մայիսի 26). «Սա խնդալի է միայն եթե Unix գիտեք (անգլերեն)». NYTimes.com. «... Րանդալ Մանրոն, xkcd-ի, մի շատ հանրաճանաչ ցանցային ծաղրանկարի, ստեղծողը (գոնե համակարցչային ծրագրավորողների մեջ)...»
  2. 2,0 2,1 Գուզման, Մոնիկա (2007 թ․ մայիսի 11). «Ինչ կա ցանցի վրա (անգլերեն)». Seattle Post-Intelligencer. էջ D7.
  3. 3,0 3,1 Fernandez, Rebecca (2006 թ․ նոյեմբերի 25). «xkcd՝ Մի ծաղրանկարի շարան համակարգչամոլի համար (անգլերեն)». Red Hat Magazine.
  4. The Times (Հունիս 6, 2007) xkcd.com; Կտտոցը; Չորեքշաբթի Մաս՝ Features; Էջ 2.
  5. 5,0 5,1 «xkcd-ի մասին (անգլերեն)». xkcd.
  6. Սո, Ադրինեն (2007 թ․ նոյեմբերի 3). «Իսկական համակարգչամոլի սիրտ է տրոփում Xkcd-ի գծե անձնավորություններում (անգլերեն)». Wired. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  7. 100 բարձր կայքերը գալիք տարվա համար (անգլերեն) The Guardian (18 Դեկտեմբեր 2008)։
  8. Երբ պիկսելները նոր կյանք են գտնում իսկական թղթի վրա (անգլերեն) The New York Times (19 Ապրիլ 2009)։
  9. Kalamazoo Gazette (Օգոստոս 17, 2006) Ad lib. մաս՝ Տոմս։
  10. «Ինչ կլիներ եթե (#17)». xkcd.
  11. «Լիցենզիա». xkcd.
  12. xkcd » Բլոգի Արխիվ » Հոգի

Արտաքին հղումներ խմբագրել