Բացել գլխավոր ցանկը

Windows 8.1, Windows NT ընտանիքին պատկանող օպերացիոն համակարգ՝ արտադրված Microsoft ընկերության կողմից։ Ժամանակագրական առումով հաջորդում է Windows 8 օպերացիոն համակարգին։ Համեմատած Windows 8-ի հետ, ունի մի շարք թարմացումներ ու բարելավումներ, որոնք ուղղված են համակարգչի հետ աշխատանքի հեշտացմանը։ Windows 8.1 հնարավոր է տեղադրել և օգտագործել ինչպես սենսորային, այնպես էլ սովորական համակարգիչների վրա։

Վինդոուզ 8.1
Windows 8 logo and wordmark.svg
Start81.png
Տեսակօպերացիոն համակարգ
ՍտեղծողՄայքրոսոֆթ
ԸնտանիքWindows NT
Հիմք են ծառայելՎինդոուզ 8
Առաջին թողարկումհոկտեմբերի 17, 2013
Վերջին տարբերակ6.3.9600.17041[1]
Առկա էբազմալեզու
Միջուկի տեսակհիբրիդ միջուկ
ԻնտերֆեյսUniversal Windows Platform?, Windows Forms, Windows Presentation Foundation, Windows API, Windows Runtime?, .NET Framework, DirectX և Media Foundation?
Արտոնագիրօգտվելու համաձայնագիր
Զարգացման կարգավիճակարդի
ՆախորդՎինդոուզ 8
ՀաջորդWindows 10 և Windows 10 Version 1507?
Կայքwindows.microsoft.com/windows-8
Microsoft Windows 8.1 Վիքիպահեստում

Բովանդակություն

Առաջին տեղեկությունները համակարգի մասինԽմբագրել

Windows 8.1-ի մասին տեղեկությունները ի հայտ եկան հենց նախորդ օպերացիոն համակարգի թողարկումից հետո։ 2013 թ․ մարտի 24-ին համացանցում հայտնվեց առաջին հավաքագիրը ՝ Windows Blue 9364: Հետագայում ակնհայտ դարձավ, որ Microsoft-ն արգելափակում է այն հաշիվները, որոնք օգտագործվում էին այդ հավաքագիրը տեղադրելիս։ Ավելի ուշ համացանցում հայտնվեցին Windows Blue 9374. 9385, 9471, 9477, 9483 թվանշաններով հավաքագրերը։

ԱնվանումըԽմբագրել

2013 թվականի մարտի 26-ին Մայքրոսոֆթը պաշտոնապես հաստատեց, որ ընկերությունն աշխատում է օպերացիոն համակարգի թարմացման վրա, որը ունի «Windows Blue» կոդային անվանումը։ Մայիսի 14-ին այդ թարմացումը պաշտոնապես անվանվեց Windows 8.1:

Windows 8-ի համեմատ առկա փոփոխություններըԽմբագրել

Հավելվածները

  • Internet Explorer 11
  • Windows PowerShell 4.0, որով հնարավոր է կառավարել սկզբնական էկրանը, Windows Defender ծրագիրը և համակարգի այլ ծրագրային, սարքային և ցանցային բաղկացուցիչները։
  • Մինչև թարմացումը տեղադրված Modern-հավելվածները չեն պահպանվում։ Բացառություն են որոշ հավելվածներ։
  • Ավելացվել են Modern ոճի հետևյալ հավելվածները ՝ Skype, Զարթուցիչ, Հաշվիչ, Ձայնագրման ստուդիա, Սկաններ, Խոհարարություն, Առողջություն և ֆիթնես։ Այժմ հնարավոր է Modern հավելվածների ավտոմատ թարմացում։ Որոշակի ձևափոխումների է ենթարկվել «Կարգավորումներ»-ի Modern ոճի հավելվածը։
  • Առկա է Skydrive-ի հետ ավելի խորը ինտեգրում։

Միջերեսի բարելավումներըԽմբագրել

Փնտրելու ֆունկցիան ենթարկվել է խորը բարելավումերի։ Այժմ ինտերնետի առկայություն դեպքում որևէ նիշք կամ արտահայտություն փնտրելիս ցուցադրվում է նաև Bing փնտրման համակարգից արդյունքներ։ Այն պարագայում, երբ էկրանի չափսերը մեծ են, հնարավոր է մի քանի հավելվածներից կամ ծրագրերից միաժամանակյա օգտվելու հնարավորություն։ Օրինակ, եթե էկրանի չափսը կազմում է 1920x1080, ապա հնարավոր է միաժամանակ երեք ծրագրերի տեղադրում ՝ կողք կողքի։ Այժմ հնարավոր է նաև բացել աշխատասեղանը (рабочий стол) անմիջապես համակարգ մտնելուց հետո, ինչպես դա առկա էր նախորդ համակարգերում։ Windows 8.1-ում ետ է բերվել Մեկնարկ ՝ Start կոճակը, որը սեղմելուց բացվում է Modern-ինտերֆեյսը։

Modern միջերեսի բարելավումներըԽմբագրել

  • Մի քանի հավելվածներից միաժամանակյա օգտվելու հնարավորություն։
  • Մեկնարկի ՝ Start-ի սալիկների մի քանի չափսեր
  • Ժեստերի առկայություն
  • Անհատականացման ՝ Personalize-ի ավելացված հնարավորություններ
  • Որոշակի փոփոխություններ ՝ Արգելափակման էկրանի հետ կապված
  • Մի քանի սալիկների չափսերի միաժամանակյա փոփոխություն

Այլ փոփոխություններԽմբագրել

Windows 8.1-ում առկա են էներգիայի օգտագործման հետ կապված բարելավումներ, Intell Haswell պրոցեսսորներով աշխատող սարքերի աշխատաժամանկի երկարացում։ Ավելացվել են նաև DirectX 11.2, 3D տպիչների, բիոմետրիկ սարքերի հետ համատեղելիություն։

Windows 8.1 Update 1Խմբագրել

2014 թ․-ի ապրիլի 2-ին պաշտոնապես ներկայացվեց Windows 8.1 Update 1։ Սկսած ապրիլի 8-ից այն անվճար հիմունքներով հասանելի է լիցենզավորված Windows 8 և Windows 8.1 օպերացիոն համակարգերից օգտվողների համար։ Windows 8 օպերացիոն համակարգից օգտվողները կարող են տեղադրել Windows 8.1 Windows Store-ի միջոցով։

ԾանոթագրություններԽմբագրել