Vim (Vi Improved բառի հապավումն է, արտասանվում «վիմ»), ազատ ծրագրային ապահովման տեքստային խմբագրիչ` ստեղծված ավելի հին` vi ծրագրի հիման վրա։ Ծրագիրը գրվել է Բրամ Մոլենարի կողմից, և առաջին թողարկումը եղել է 1991 թվականին։ Ծրագիրը թողարկվում է GNU General Public License ազատ արտոնագրով և քաջալերում է բարեգործություններ անել Ուգանդայի երեխաների համար[7]։

Vim (տեքստային խմբագրիչ)
Изображение логотипа
Տեսակտեքստային խմբագրիչ և ազատ և բաց ծրագրային ապահովում
Նախագծումը՝Բրամ Մոլենար և ուրիշներ
Գրված է՝Սի (ծրագրավորման լեզու)[1] և Vimscript?[1]
ՕՀGNU/Linux[2], BSD[2], մաքՕՍ[2], Windows[2], Անդրոիդ[2] և iOS[2]
Առկա էանգլերեն, ճապոներեն, ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, ռուսերեն[3]
Լույս տեսավ՝1991 թ. Նոյեմբերի 2
Ստեղծվող ֆայլերի ֆորմատVim swap?
Զարգացման կարգավիճակՏեքստային խմբագրիչ
ԱրտոնագիրGNU GPL[4] և Vim license?[5][6]
Հիմք են ծառայելvi և Stevie?
Անվանված էvi
Կայքvim.org(անգլ.)
Ելակոդgithub.com/vim/vim
 Vim Վիքիպահեստում

Ներկայումս այն համարվում է ամենահզոր տեքստային խմբագրիչներից մեկը, որն ունի լրիվ ազատ կարգավորման և ավտոմատիզացման լայն հնարավորություններ։

Vim-ը ունի տեքստային ինտերֆեյսով աշխատելու հնարավորություն և դրա համար լայն կիրառություն ունի ծրագրավորողների կողմից։

Գոյություն ունի նաև ծրագրի գրաֆիկական՝ GVim տարբերակը, որտեղ շատ հրամաններ կարելի է կանչել գրաֆիկական համապատասխան մենյուներից։

Չնայած նրան, որ Vim-ն իրականում գրվել էր Amiga-յի համար, այն ստեղծվել էր որպես քրոսպլատֆորմային ծրագրային ապահովվածություն և այն կարող էր աշխատել ուրիշ այլ ծրագրային հարթակների համար։ 2006 թ.-ին ըստ Linux Journal ամսագրի այն համարվել է ամենահանրաճանաչ տեքստային խմբագրիչը[8]։

Պատմություն

խմբագրել

Բրամ Մոլենարը Vim ծրագրի վրա սկսել է աշխատել 1988 թ.-ին, որը պետք է աշխատեր Amiga համակարգիչների համար։ Մոլենարն առաջին Vim-ը (v1.14) թողարկեց 1991 թ.-ին[9]։

"Vim" անվանումը "Vi IMproved" (հայերեն՝ Vi բարելավված) բառերի հապավումն է[10], որովհետև այն իրականում հանդիսանում է vi տեքստային խմբագրի ընդլայնումը, որտեղ ներառնվել են ելակետային կոդի ծրագրավորողների աշխատանքն արագացնող և հեշտացնող ֆունկցիոնալություն։

vi ծրագրի բարելավումներ Vim-ում

խմբագրել
 
GVim

Դասական vi-ի հետ համեմատած Vim-ն առանձնանում է հետևյալ բարելավումներով.

  • Միանգամից մի քանի ֆայլերի հետ աշխատանք։ Ունի խմբագրային պատուհանները ջարդելու բազմակի հնարավորություններ՝ ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղհայաց ուղղություններով։
  • Յունիկոդի աջակցություն
  • Վիզուալ ռեժիմի աջակցություն, որն օրինակ թույլ է տալիս գործողություններ կատարել տեքստային կոնկրետ հատվածների վրա։
  • Անսահմանափակ քանակությամբ հետ շրջելու (undo) և վերադարձի (redo) գործողություններ։
  • Երկու ֆայլերի համեմատման ռեժիմ։ Մի ֆայլից անհրաժեշտ մասի տեղափոխումը մեկ այլ ֆայլ։
  • Լայն ֆայլային աջակցություն (ավելի քան 200 ֆայլեր իրենց նկարագրություններով)։
  • Սինտաքսիսի ընդգծում, ծրագրավորման լեզվից կախված ամեն տողի դիրքի որոշում և համապատասխան բացատի ավելացում (ի սկզբանե սպասարկում էր ավելի քան 200 ծրագրավորման լեզուներ և ֆայլային ֆորմատների կառուցվածքներ).
  • Օպերացիոն համակարգի հետ ինտեգրացում, որն օրինակի համար հնարավորություն է ընձեռնում որոնել կոմպիլյատորի սխալները։
  • Սցենարային լեզուների սպասարկում. պլագիններ ստեղծելու հնարավորություն։
  • Հրամանների, բառերի, ֆայլերի անունների և ամբողջ տողերի ավտոմատ լրացումներ։
  • Ներքին հրամանների ավտոմատ կանչում (օրինակ ավտոմատ տվյալների կոմպրեսիա ֆայլը խմբագրելուց առաջ)։
  • Տարբեր ֆորմատի ֆայլերի ճանաչում և արտապատկերում։
  • Հրամանների պատմության հարմար մեխանիզմ, բառեր որոնելու հնարավորություն։
  • Մակրոսների ստեղծում և օգտագործում։
  • Կարգավորումների հիշման հնարավորություն։
  • Perl, Tcl, Python և Ruby ծրագրավորման լեզուների ինտեգրացման հնարավորություն։
  • Աջից ձախ գրվող լեզուների սպասարկում (արաբական և այլն)։
  • Հատուկ տարբերակներում գրաֆիկական ինտերֆեյսի օգտագործման հնարավորություն (GTK, Motif, …).
  • Օգտագործողի կարիքների համար լավ կոնֆիգուրացում և կարգավորում։
  • Ծրագրավորողների համար։ Ծրագրերի մշակման ցիկլի աջակցում՝ կոմպիլյացիա, ծրագրերի ավտոմատ հավաքում, սխալների հայտնաբերում և ճանաչում, սխալի տողի անցում ծրագրի համապատասխան տեսքտում։
  • vi-ի եկրպագուների համար։ Գրեթե հարյուր տոկոսանոց համատեղում vi-ի հետ։

Թողարկումների պատմություն

խմբագրել

Համատեղելիություն

խմբագրել

Vim-ի արժանիքներից մեկն այն է, որ այն հասանելի է բազմաթիվ Օպերացիոն համակարգերի համար։ Դրանով նա շատ ավելի ակտուալ է դառնում Համակարգային ադմինիստրատորների համար, որոնք ստիպված են լինում աշխատել տարբեր հարթակների վրա։

Vim-ն աշխատում է հետևյալ օպերացիոն համակարգերի տակ.

Պարգևներ

խմբագրել

2001-2004 թթ.-ին Vim-ը հանդիսանում է LinuxJournal Readers' Choice Awards մրցույթի «Սիրելի տեքստային խմբագրիչ» կատեգորիայի հաղթող[8]։ Բացի այդ Vim-ը ստացել է Linuxworld Editors' Choice Award (1999) և Slashdot Beanie Award (2000) մրցանակները։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիգրքերի պատկերանիշը
Անգլերեն Վիքիգրքերում կան նյութեր այս թեմայով՝
Vim
  1. 1,0 1,1 https://www.openhub.net/p/vim/analyses/latest/languages_summary
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Free Software Directory
  3. «Vim in non-English languages». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.
  4. https://www.webcitation.org/65et8f0mc?url=http://vimdoc.sourceforge.net/htmldoc/uganda.html#license
  5. https://vimhelp.org/uganda.txt.html#license
  6. https://github.com/vim/vim/blob/master/LICENSE
  7. Vim documentation: uganda
  8. 8,0 8,1 «Linux Journal: 2003 Readers' Choice Awards». 2003 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2006 թ․ մայիսի 24-ին.; «Linux Journal: 2004 Readers' Choice Awards». 2004 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2006 թ․ մայիսի 24-ին.; «Linux Journal: 2005 Readers' Choice Awards». 2005 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2006 թ․ մայիսի 24-ին.
  9. http://moolenaar.net/vimstory.pdf
  10. «ICCF Holland — helping children in Uganda». ICCF Holland. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 23–ին-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Moolenaar, Bram (2002-01-15). «Vim, an open-source text editor». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2005 թ․ հոկտեմբերի 24–ին-ին.