«Venom», ամերիկացի ռեփեր Էմինեմի երգը, որը գրվել է 2018 թվականի նույնանուն ֆիլմի համար։ Ներառվել է նրա Kamikaze ալբոմում։ Թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 21-ին՝ որպես թվային սինգլ։ Ալբոմի թողարկմանը հաջորդում է մի շարք երկրների երաժշտական շքերթներում բարձր հորիզոնականներ գլավելը։ Երգը հայտնվել է ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի թոփ 50-ի շարքում։

«Venom»
Էմինեմի երգը
Ժանրհիփ հոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլAftermath Entertainment, Shady Records և Interscope Records
ՀեղինակԷմինեմ
ՊրոդյուսերԷմինեմ և Լուիս Ռեստո

Բեքգրաունդ խմբագրել

2018 թվականի օգոստոսի 30-ին Էմինեմը հրապարակում է 15 վայրկյան տևողությամբ թիզերը։ Հոլովակում գրված էր «Venom» , որի «E» տառը շրջվում է։ Վերջինս հանդիսանում է Էմինեմի խորհրդանշանը[1]։ Յոթ ժամ անց՝ 2018 թվականի օգոստոսի 31-ին, հրապարակվեց Էմինեմի նախապես չծանուցված Kamikaze ալբոմը, որտեղ "Venom" սինգլը հանդես է գալիս որպես ալբոմի եզրափակիչ երգ[2]։ 2018 թվականի սեպտեմբերի 21-ին երգը թողարկվեց որպես թվային սինգլ[3]։

Այն ներառում է ծանուցումներ Վենոմ ֆիլմի և նրա կերպար Էդի Բրոքի վերաբերյալ[4]։

Տեսահոլովակ խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 3-ին Էմինեմը իր թվիթերյան էջում գրառում է կատարել այն մասին, որ երգը կհրապարակվի հաջորդ ուրբաթ[5]։ Տեսահոլովակը հրապարակվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին[6]։ Որպես նախորդ՝ «Fall» տեսահոլովակի շարունակություն, առաջին տեսարանը ցույց է տալիս, որ անցորդը գտնում է նախկինում կոտրատված Revival CD-ն, տուփը բացելով տեսնում է ամբողջովին սև սկավառակ։ Նա այն դնում է պայուսակի մեջ և նստում ավտոբուս։ Երբ երգը սկսվում է, սիմբիոտիկ սկավառակը սկսում է քայլել մարդու պարանոցի վրայով և «ստիպում» նրան երգել։ Նա վարակում է վարորդին՝ նրան ավտոբուսի դռնից դուրս նետելով, որը նույնպես սկսում է երգել։ Էմինեմի սիմբիոտը տարածվում է ամենուր, վարակում անմեղ անցորդների, որոնք երգելու ընթացքում վնաս են պատճառում քաղաքին[7][8]։ Տեսահոլովակի սկզբում Էմինեմը մի մութ սենյակում էր, որտեղ միայն ետնամասից մի լույս էր վառվում։ Նա երգի կատարման ժամանակ ամբողջովին սև է հագնված եղել։ Իսկ հոլովակի վերջին հատվածում, վերջին զոհը, վարակվելով սիմբիոտով վերածվում է Էմինեմի և կատարում վերջին կրկներգը, իսկ հետո վերածվում Marvel Comics'-ի կերպար Վենոմին[9]։

Կենդանի կատարումներ խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 15-ի «Jimmy Kimmel Live!» ուշ-գիշերային շոուի հերթական սերիայի ընթացքում, Էմինեմը կատարում է երգը՝ Նյու Յորքի Empire State Building-ի 103-րդ հարկում[10]։ Կատարումը հրապարակվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին։ Այն 8 րոպե տևողությամբ հոլովակի մի մասն է, որի հեղինակներն են Ջեյմս Լարեսն ու մեքսիկական ծագմամբ ամերիկացի կատակերգու Գիլերմո Ռոդիգեսն[11][12]։ Տեսահոլովակը նկարահանվել է Google Pixel 3 բջջային հեռախոսով։

Շքերթներ խմբագրել

Շքերթ (2018) Զբաղեցրած
հորիզոնականը
  ARIA[13] 25
  Ö3 Austria Top 75[14] 39
  Canadian Hot 100[15] 15
  Singles Digitál Top 100[16] 4
France (SNEP)[17] 55
  Media Control AG[18] 77
Greece International Digital Singles (IFPI)[19] 6
  Single Top 10[20] 3
  Stream Top 40[21] 4
  IRMA[22] 24
  FIMI[23] 63
  Mega Single Top 100[24] 94
  RIANZ[25] 32
  (AFP)[26]
  Scottish Singles Top 40[27] 25
Singapore (RIAS)[28] 28
  Singles Digitál Top 100[29] 4
South Korea International (Gaon)[30] 97
  Sverigetopplistan[31] 64
  Schweizer Hitparade[32] 47
  UK Singles Chart[33] 16
  Billboard Hot 100[34] 43
  Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[35] 21

Սերտիֆիկացում խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[36] Gold 35 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Marshall Mathers – Venom Movie». Twitter, Inc.. Eminem. 2018 թ․ օգոստոսի 30.
  2. Herrison, Ellie (2018 թ․ օգոստոսի 31). «New Eminem song to feature on Venom soundtrack». Radiotimes.com.
  3. Saponara, Michal (2018 թ․ սեպտեմբերի 21). «Eminem's 'Venom' Soundtrack Single Arrives On Streaming Services: Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. Carter, Justin (2018 թ․ սեպտեմբերի 1). «Eminem's Venom Song Paints an Unfortunate Picture for the Film». Comic Book Resources. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. «Eminem teases 'Venom' video and shares first footage». NME. 2018 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. Minsker, Evan (2018 թ․ հոկտեմբերի 5). «Eminem Becomes 'Venom' in New Video: Watch». Pitchfork. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Innocent Civilians Become Possessed in Eminem's New 'Venom' Video: Watch». Billboard. 2018 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. Kreps, Daniel (2018 թ․ հոկտեմբերի 5). «Eminem Infects Masses With Slim Shady Symbiote in 'Venom' Video». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. Ensor, Jamie (2018 թ․ հոկտեմբերի 6). «Eminem becomes comic-book villain Venom in latest music video». Newshub. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. Evan Minsker (2018 թ․ հոկտեմբերի 16). «Watch Eminem perform Venom at the Top of the Empire State Building». Pitchfork. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  11. Lars Brandle (2018 թ․ հոկտեմբերի 16). «Eminem Performs 'Venom' Atop the Empire State Building on 'Kimmel': Watch». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. Andrew Frisicano (2018 թ․ հոկտեմբերի 15). «See Eminem perform on top of the Empire State Building tonight». Time Out. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  13. Australian-charts.com — Eminem — Venom. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է October 20, 2018.
  14. Eminem — Venom Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է October 24, 2018.
  15. Eminem Album & Song Chart History Canadian Hot 100 for Eminem. Ստուգվել է October 16, 2018.
  16. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201842 into search. Ստուգվել է October 23, 2018.
  17. «Top Singles (téléchargement + streaming) – Semaine du 19 Octobre 2018» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Eminem - Venom (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է October 19, 2018.
  19. «Official IFPI Charts – Digital Singles Chart (International) – Week: 41/2018». IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  20. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է October 18, 2018.
  21. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено October 26, 2018.
  22. "Irish-charts.com – Discography Eminem". Irish Singles Chart. Ստուգվել է October 13, 2018.
  23. Italiancharts.com — Eminem — Venom (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է October 12, 2018.
  24. Dutchcharts.nl — Eminem — Venom (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է September 29, 2018.
  25. Charts.org.nz — Eminem — Venom. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է October 26, 2018.
  26. "Portuguesecharts.com – Eminem – Venom". AFP Top 100 Singles. Retrieved October 28, 2018.
  27. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է October 13, 2018.
  28. «Singapore Top 30 Digital Streaming Chart – Week 42» (PDF). Recording Industry Association (Singapore). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  29. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201843 into search. Ստուգվել է October 30, 2018.
  30. «Gaon Download Chart – Issue date: 2018.10.07 – 2018.10.13». Gaon Chart. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  31. Swedishcharts.com — Eminem — Venom. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է September 28, 2018.
  32. Eminem — Venom swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է October 21, 2018.
  33. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է October 13, 2018.
  34. Eminem Album & Song Chart History Billboard Hot 100 for Eminem. Ստուգվել է October 16, 2018.
  35. Eminem Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Eminem. Ստուգվել է October 16, 2018.
  36. «ARIA Chart Watch #498». auspOp. 2018 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.