U. S. Steel Košice (ընկերություն)
48°37′01″ հս․. լ. 21°11′55″ ավ. ե.HGЯO
U. S. Steel Košice | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | նոյեմբեր 2000 |
Վայր | Կոշիցե, Սլովակիա[1] |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | սև մետալուրգիա |
Ընդհանուր ակտիվներ | ▲1,77 մլրդ € (դեկտեմբերի 31, 2016)[1] |
Հասույթ | ▼2,02 մլրդ € (2016)[1] |
Աշխատողների թիվ | ▼9974 մարդ (2016)[1] |
Մայր ընկերություն | U.S. Steel?[1] |
Կայք | usske.sk/en/(անգլ.) և usske.sk/sk/(սլովակ.) |
![]() |
U. S. Steel Košice (մինչև 2000 թվականը Արևելասլովակյան մետալուրգիական կոմբինատ սլովակ.՝ Východoslovenské železiarne (VSŽ)), Կոշիցե քաղաքում, Սլովակիա, գտնվող պողպատաձուլական կոմբինատ։ Այն Սլովակիայի խոշոր ձեռնարկություններից մեկն է։ 2008 թվականին գործարանում աշխատել է գրեթե 15.000 մարդ[2]։
Պատմություն խմբագրել
Արևելասլովակյան մետալուրգիական կոմբինատը հիմնադրվել է 1959 թվականի ապրիլի 1-ին որպես պետական ընկերություն։ Կոմբինատի կառուցումը սկսվել է մեկ տարի անց։ Առաջին դոմնային վառարանը շահագործման է հանձնվել 1965 թվականին։ Վերջնական աշխատանքը ավարտվել է 1966 թվականին։ Ածուխը մատակարարվում էր Օստրավայի մերձակայքից, իսկ երկաթի հանքաքարը՝ Ուկրաինայից (Կրիվոյ Ռոգ)։ Հանքաքարի տեղափոխման համար օգտագործվել է Ուժգորոդ-Կոշիցե լայնածավալ գիծը։ 1973 թվականին պողպատաձուլական կոմբինատը արտադրում էր պողպատե թերթեր ավտոմոբիլաշինության համար[3]։
Թավշյա հեղափոխությունից հետո 1989 թվականին գործարանը սեփականաշնորհվել է։ Մասնավորեցման հենց սկզբում կոմբինատի վաուչերները ձեռք են բերել տարբեր մետալուրգիական գործարանների կողմից 25%, ֆիզիկական անձանց կողմից` գրեթե 30%, պետության կողմից՝ 37%: 1998 թվականին գործարանը սնանկացել է ֆինանսական ճգնաժամի և 13 մլրդ սլովակյան կրոնայի պարտքերի պատճառով։ 2000 թվականի նոյեմբերի 24-ին գործարանը վաճառվել է United States Steel օտարերկրյա կորպորացիային[4]։
2008 թվականին U. S. Steel Košice ընկերությունը 338 մլն եվրո շահույթ ստացավ։ 2008 թվականին գործարանն արտադրել է 4,1 մլն տոննա պողպատ (2006 և 2007 թվականներին՝ 4,7 մլն տոննա)։ 2008 թվականին արտադրության անկումը կապված էր դոմնային վառարանների վերանորոգման և 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետ[2]։
Արտաքին հղումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.usske.sk/svc/stream/media/downloads/en/about-us/annual%20reports/USSK_AR_2016_en
- ↑ 2,0 2,1 Отчёт U. S. Steel Košice за 2008 год Archived 2012-03-13 at the Wayback Machine.(սլովակ.)
- ↑ История строительства комбината (սլովակ.)
- ↑ Приватизация и продажа комбината U. S. Steel(չաշխատող հղում)(սլովակ.)