Թուրքսել (թուրքերեն՝ Turkcell), Թուրքիայում բջջային կապի առաջատար օպերատոր[2]։ Կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում։ 2011 թվականի սեպտեմբերի 30-ի տվյալներով Turkcell-ը ունի 34.4 միլիոն բաժանորդ[3]։ Հիմնադրվել է 1994 թվականին, երբ Թուրքիայում սկսել է գործել GSM առաջին ցանցը։ Ընկերության ակտիվները գտնվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում։

Turkcell
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1994
ՀիմնադիրMehmet Emin Karamehmet?
ՎայրՍտամբուլ, Թուրքիա
Երկիր Թուրքիա[1]
ՏնօրենMurat Erkan?
Արդյունաբերությունհեռուստահաղորդակցության արդյունաբերություն և բջջային հեռախոսների ինդուստրիա
Աշխատողների թիվ13 901 մարդ
Դուստր ընկերություններlifecell? և Life:) Belarus?[1]
Կայքturkcell.com.tr
ԲորսաNYSETKC
 Turkcell Վիքիպահեստում

Ընկերության բաժնետոմսերի 51%-ը պատկանում է Turkcell Holding-ին, որի 53%-ը պատկանում է Çukurova Telecom Holdings-ին, իսկ 47%-ը՝ շվեդաֆիննական Telia Company-ին[4]։ Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է $12,46 միլիարդ։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Մուզաֆեր Աքփընարն է։

Գործունեություն խմբագրել

GSM-ցանցը ծածկում է Թուրքիայի տարածքի 80,44 %-ը, որտեղ բնակվում է երկրի բնակչության 97,21 %-ը։

 
Turkcell-ի բազային բջջային կայանը

Turkcell-ը 2009 թվականի մարտին ծառայություններ է մատուցել 62 միլիոն բաժանորդի[4]։ 2010 թվականի տվյալներով ընկերության շրջանառությունը կազմել է $5,96 միլիարդ, զուտ շահույթը՝ $1,17 միլիարդ[5]։

Հյուսիսային Կիպրոս խմբագրել

Turkcell-ը գործում է նաև Թուրքիայի սահմաններից դուրս։ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում այն գործում է Kuzey Kıbrıs Turkcell բրենդի ներքո։ Բրենդը գործում է Կիպրոս կղզու միայն թուրքական հատվածում։ KKTCELL-ը առանձին է գործում Turkcell-ից, չնայած որ երկուսն էլ պատկանում են միևնույն հոլդինգին։ Ներկայումս Kuzey Kıbrıs Turkcell-ը Հյուսիսային Կիպրոսում բջջային կապի ամենախոշոր օպերատորն է։ Kuzey Kıbrıs Turkcell-ի համարները բուն թուրքական համարներից շատ հեշտ է տարբերելը, քանի որ դրանք սկսվում են +90(533)8XX-XXXX կոդով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://turkey.mfa.gov.by/be/torgovo_ekonomicheskaya_slujba/bel_turk/
  2. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2017-02-10 
  3. «History»։ Turkcell։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-01-ին։ Վերցված է 2012-06-13 
  4. 4,0 4,1 Тимофей Дзядко. Скидка от «Альфы» // Ведомости, № 48 (2318), 19 марта 2009
  5. Игорь Цуканов.։ «Турецкий соперник Altimo»։ // Ведомости, 17.05.2011, № 87 (2853)։ Արխիվացված օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է 2011-5-17 

Արտաքին հղումներ խմբագրել