«The Diary of Jane» (հայ․՝ «Ջեյնի օրագիրը»), Բրեյքինգ Բենջամին խմբի «Phobia» ալբոմի առաջին սինգլը։

«The Diary of Jane»
«The Diary of Jane» սինգլի շապիկը (Բրեյքինգ Բենջամին, 2006)
Բրեյքինգ Բենջամինի սինգլը
«Phobia» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 6, 2006
ՁայնագրվածՄարտ-մայիս, 2006
ԺանրԱլտերնատիվ մետալ
Տևողություն3:20
ԼեյբլHollywood Records
ՊրոդյուսերԴևիդ Բենդետ
Բրեյքինգ Բենջամինի սինգլների ժամանակագրություն
«Rain»
(2005)
«The Diary of Jane»
(2006)
«Breath»
(2007)

Սինգլը սկսեց ակտիվորեն բարձր հորիզոնականներ զբաղեցնել հիթ-շքերթներում թողարկմանը հաջորդող առաջին շաբաթը։ Այն տասնհինգ շաբաթ մնաց «Billboard Hot 100» հիթ-շքերթում[1]։ 2006 թվականի հունիսին երգը հնչում էր գրեթե հարյուր ամերիկյան ռադիոկայաններում։ «Phobia»-ն դարձավ Hollywood Records լեյբլի գոյության պատմության մեջ ամենաշատ վաճառվող ալբոմը, նույնիսկ այդ ցուցանիշներով գերազանցելով հանրահայտ Քուինին։

«The Diary of Jane»-ը օգտագործվել է «Քայլ առաջ 2. Փողոցներ» ֆիլմում (Չեյզը պարում է երգի տակ)։ Նաև ներկայացվել է NASCAR 07 համակարգչային խաղում[2], դարձել է բեռնվող երգ Rock Band-ում և Rock Band 2-ում[3]։

«Phobia» ալբոմում որպես վերջին թրեք տեղադրված է երգի ակուստիկ տարբերակը։ Ակուստիկ տարբերակում գործիքները կիթառից և հարվածայիններից փոխված են դաշնամուրի, ջութակի և թավջութակի։

Տեսահոլովակ խմբագրել

Տեսահոլովակի գործողությունները տեղի են ունենում առանձնատանը և նրա բակում։ Ջեյն անունով աղջիկը արթնանում է լոգարանում։ Նա նայում է հայելուն. այնտեղ չկա նրա արտացոլանքը։ Նա սկսում է վազել տանը՝ հայելիներ փնտրելով։ Հայտնվում է մի սենյակում, որտեղ բազմաթիվ հայելիներ կան։ Գործողությունները ավարտվում են նրանով, որ խմբի սոլիստ Բեն Բեռնլին կանգնում է Ջեյնի գերեզմանի մոտ և նրա օրագրում վարդ է դնում։

Բեն Բեռնլիի խոսքերով, տեսահոլովակի իմաստն այն է, որ աղջիկը քնել է լոգարանում և խեղդվել։

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2006) Ամենաբարձր
դիրք
U.S. Billboard Hot 100 50
U.S. Billboard Pop 100 46
U.S. Billboard Alternative Songs 4
U.S. Billboard Mainstream Rock Tracks 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Diary Of Jane - Breaking Benjamin (Billboard Chart Performance)». billboard.com.
  2. «Breaking Benjamin Behind The Wheel - Music Feature at IGN». IGN.com. 2006 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «Rock Band Weekly: Alice in Chains, Breaking Benjamin, Just Kait, Kula Shaker». joystiq.com. 2009 թ․ սեպտեմբերի 25.

Արտաքին հղումներ խմբագրել