Tears Getting Sober
«Tears Getting Sober», բուլղարացի երգչուհի Վիկտորիա Գեորգիևայի երգ, որով նա ներկայացնելու է Բուլղարիան Եվրատեսիլ 2020 երգի մրցույթին[1]։ Երգը թողարկվել է 2020 թվականի մարտի 7-ին։
«Tears Getting Sober» | ||||
---|---|---|---|---|
Վիկտորիա Գեորգիևայի սինգլը | ||||
Թողարկված | 2020 թվականի մարտի 7 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում Սթրիմինգ | |||
Ձայնագրված | 2020 | |||
Ժանր | փոփ երաժշտություն | |||
Երգահան | Վիկտորիա Գեորգիևա Բորիսլավ Միլանով Լուկաս Օսկար Կորնելիա Վիբոլս | |||
Տևողություն | 3:30 | |||
Լեյբլ | Symphonix | |||
Վիկտորիա Գեորգիևայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Եվրատեսիլ 2020 երգի մրցույթ
խմբագրել«Tears Getting Sober» երգով Վիկտորիան ներկայացնելու է Բուլղարիան Եվրատեսիլ 2020 երգի մրցույթին այն բանից հետո, երբ նա ընտրվել է Բուլղարական ազգային հեռուստատեսության (BNT) բուլղարական հաղորդչի և նախագծի պարտնյոր Ligna Group-ի կողմից։ Երգը կատարվելու է 2020 թվականի մայիսի 14-ին՝ երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ, շոուի երկրորդ մասում[2]։
Կոնկուրսային ստեղծագործությունն ընտրվել է վեց տարբերակներից բաղկացած ֆոկուս-խմբերի օգնությամբ, որոնցից երկուսը ներառվել են շորտ լիստում[3]։ Երգի գլխավոր թեման դեռահասային դեպրեսիան և դրա հաղթահարումն է[4]։ «Tears Getting Sober»-ի երաժշտության և տեքստի հեղինակը ինքը Վիկտորիան է՝ Symphonix International-ի երգահաններից և երգերի հեղինակներից մեկի՝ Բորիսլավ Միլանովի մասնակցությամբ։ Նախագծին նույնպես մասնակցում են Լուկաս Օսկարը Ավստրիայից և Կորնելիա Վիբոլսը Շվեդիայից։
Մարտի վերջից Վիկտորիան պրոմոշրջագայություն է սկսել Եվրոպայում։ Նա կատարելու է «Tears Getting Sober» երգը Լոնդոնում մարտի 29-ին, Ամստերդամում՝ ապրիլի 4-ին, Մադրիդում՝ ապրիլի 11-ին։ Երիտասարդ երգչուհին հանդիպելու է այդ քաղաքներում ապրող բուլղարացիների հետ և մասնակցելու է Լոնդոնում կայանալիք BTR-ի համերգին մարտի 27-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Victoria to represent Bulgaria at Eurovision 2020». Eurovisionworld. 2019 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Чуйте песента на Виктория за Евровизия 2020» (բուլղարերեն). Eurovision Bulgaria. 2020 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
- ↑ «ESCKAZ - Eurovision 2020 - VICTORIA (Bulgaria / Болгария)». esckaz.com. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
- ↑ «България отива на Евровизия 2020 с "Tears Getting Sober" (ВИДЕО)» (անգլերեն). Клуб 'Z'. 2020 թ․ մարտի 7. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
Նախորդող՝ Equinox «Bones» երգով |
Բուլղարիան Եվրատեսիլ երգի մրցույթում 2020 |
Հաջորդող՝ - |