TBC Bank բանկ Վրաստանում, գլխավոր գրասենյակը տեղակայված է Թբիլիսիում (Մարջանաշվիլի փողոց 7)։ TBC Bank անվանումը այն անվանման արտացոլումն է, որը բանկը կրում էր 1992 թվականին՝ Tbilisi Business Centre (Թբիլիսիի բիզնես կենտրոն)[1]։

TBC Bank
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1992
ՎայրԹբիլիսի, Վրաստան
Երկիր Վրաստան
Աշխատողների թիվ7462 մարդ (2019)
Կայքtbcbank.ge
 TBC Bank, Tbilisi Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Բանկի գրասենյակը Թբիլիսիում

TBC Bank բանկի պատմությունը սկսվում է 1992 թվականից, վրացի բիզնեսմեններ Մամուկա Խազարձեն և Բադրի Ջափարիձեն մի շարք ընկերների հետ հիմնադրեցին «Tbilisi Business Centre», կամ կրճատ «TBC» անվանումով բանկ։ Բանկը ստեղծման պահին ունեցել է 500$ կապիտալ։ Այս գումարը մինիմալ թույլատրելի չափն էր 1990-ականներին Վրաստանում բանկ հիմնելու համար[2]։ 1993 թվականի հունվարի 20-ին բանկը լիցենզիա ստացավ NBG-ի կողմից, իսկ նույն թվականի մայիսին ստացավ մեկ այլ լիցենզիա, որը բանկին թույլ տվեց կատարել միջազգային գործարքներ[3][4]։

1995 թվականին բանկում կար մեկ բաժին, որտեղ աշխատում էր 29 աշխատակից, իսկ ընդհանուր ակտիվները կազմում էին 1,4 մլն $: Վախթանգ Բուցիրիձեն, ով բանկի աշխատանքներին էր միացել 1993 թվականին երկու տարի անց դարձավ TBC բանկի գործադիր տնօրենը (CEO)[5]:

2014 թվականի հունիսի հունիսի 11-ին Լոնդոնի ֆոնդային բոսան (London Stock Exchange) TBC Bank-ին հրավիրեց մասնակցելու գլոբալ ավանդների տրամադրման միջոցառմանը։ Բանկը ստացավ 239 մլն $ Նախանական հանրային առաջարկի համար (IPO)[6][7][8]:

Գործնական գործողություններ խմբագրել

Constanta բանկ խմբագրել

TBC Bank-ը միանալով միկրոֆինանսական գործողությունների ձեռք բերեց «Constanta» բանկի 80 %-ը։ Հետագայում 2014 թվականին TBC-ն աբողջությամբ գնեց այդ բանկը[9][10]։

TBC լիզինգ խմբագրել

2004 թվականի հունվարին բանկը հիմնել է TBC լիզինգ-ը 500 հազար լարի արժեքով[11]։

TBC Kredit խմբագրել

2007 թվականի վերջին TBC Kredit-ը ձեռք է բերել SOA Kredit ընկերության 75 %-ը, որն սկսած 1999 թվականից Ադրբեջանի հետ վարկային գործարքներ էր իրականացնում[12]։

TBC Invest խմբագրել

2011 թվականի սկզբին հիմնադրվեց «TBC Invest»-ը։ Այս ընկերությունը աշխատում է իսրայելական շուկայում[13]։

Բարեգործություն խմբագրել

TBC Bank-ը հիմնադրեց TBC ֆոնդը, որը 2008 թվականին օգնել է Հյուսիսային Օսեթիայի զինված հակամարտության ժամանակ տուժածներին[14]։ Բանկը նաև հիմնել է 5 մլն դոլլար կապիտալով ֆոնդ, որը հետագայում ավելացրել է 3 մլն դոլարով[15]։

TBC Bank-ը նաև ամենամյա «SABA» գրական մրցանակաբաշխության համահիմնադիրներից է, որը 2003 թվականից պագևատրում է լավագույն գրական ստեղծագործությունների հեղինակներին[16]։

Առցանց բանկային ծառայություններ խմբագրել

TBC-ը մի քանի տարի շարունակ (2012—2015) մրցանակ է ստացել Արևելյան Եվրոպայում առցանց բանկային ծառայությունների ոլորտում լավագույնը լինելու համար[17][18][19][20][21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Welcome - TBC Bank». tbcbank.ge. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  2. «Banking, bricks and water». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  3. «TBC Bank». ifc.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  4. «TBC Bank, Tbilisi, Georgia - head office, address, phone, website and SWIFT-BIC codes». banksdaily.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Vakhtang Butskhrikidze». Bloomberg. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  6. Sergey Gevenov. «TBC Bank on the London Stock Exchange». georgiatoday.ge. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  7. «Agenda.ge - Georgia's TBC Bank welcomed to London Stock Exchange opening market». agenda.ge. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  8. «TBC hopes to deflect Russian fears with $300m LSE listing». Financial Times. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  9. Sergey Gevenov. «TBC Bank buys into Bank Constanta». georgiatoday.ge. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  10. «TBC to Acquire 100% of Shares of Bank Constanta». londonstockexchange.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  11. «Welcome - TBC Bank». tbcbank.ge. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  12. «EBRD supports financing to micro, small and medium enterprises in Azerbaijan». EBRD. 2013 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  13. «TBC INVEST». tbcinvest.co.il. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.(չաշխատող հղում)
  14. «TBC Fund». tbcfund.ge. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  15. «Caucasus Nature Fund— TBC Bank Partners with the Caucasus Nature Fund». Caucasus Nature Fund. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  16. «Saba». Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  17. «Box UK». www.boxuk.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  18. «Global Finance Magazine - WORLD'S BEST CONSUMER INTERNET BANKS IN CENTRAL & EASTERN EUROPE 2012». Global Finance Magazine. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  19. «Global Finance Magazine - Global Finance Names The 2015 World's Best Consumer Digital Banks In Central & Eastern Europe». Global Finance Magazine. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  20. «Global Finance Magazine - Global Finance Names The World's Best Consumer Internet Banks 2014». Global Finance Magazine. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  21. «Global Finance Magazine - World's Best Consumer Internet Banks in Central & Eastern Europe 2013». Global Finance Magazine. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.