Summer Bummer
Summer Bummer, ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի երգն է՝ ռեփերներ ASAP Rocky–ի և Playboi Carti–ի մասնակցությամբ։ Երգը վերցված է Դել Ռեյի հինգերորդ ստուդիական ալբոմ Lust For Life–ից։ 2017 թվականի հուլիսի 12–ին երգը «Groupie Love»–ի հետ միասին՝ կրկին ASAP Rocky–ի մասնակցությամբ, թողարկվեց որպես գովազդային սինգլ՝ թույլատրելով նախապատվիրել ալբոմը։ Հետագայում՝ հուլիսի 28–ին, երգն ուղարկվեց Միացյալ Թագավորության ժամանակակից ռադիոկայաններ՝ արդեն որպես ալբոմի երրորդ սինգլ։ Երգը գրված է Լանա Դել Ռեյի, Մաթյու Սամուելսի, Ռակիմ Մայերսի, Ջորդան Քարթերի, Թայլեր Վիլիամսի, Ջահան Սվիթի և Էնդրյու Ջեզեֆ Գրանդվոլ Ջունիորի կողմից, իսկ պրոդյուսերներ հանդիսացան Boi-1da–ն, Սվիթն ու Ռիք Նաուլսը[2][3]։
«Summer Bummer» | ||||
---|---|---|---|---|
Լանա Դել Ռեյ, ASAP Rocky և Playboi Carti-ի սինգլը | ||||
«Lust for Life» ալբոմից | ||||
Թողարկված | Հուլիսի 28, 2017 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ժանր | Հիփ հոփ[1] | |||
Երգահան |
| |||
Տևողություն | 4:21 | |||
Լեյբլ | ||||
Պրոդյուսեր |
| |||
Լանա Դել Ռեյ, ASAP Rocky և Playboi Carti-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Քննադատական ընդունում
խմբագրելSpin ամսագրի Աննա Գասան ասել է․ «Եթե անգամ երգը թեթևակի ընդլայնում է երգչուհու կատալոգը, «Summer Bummer»–ը լավագույնը դիտվում է որպես Լանա Դել Ռեյի դասական հավաքածու․ ծանրապես ոճավորված հնչեղություն թմրանյութերի, լողավազանների և բարձր կոնտրաստային մոնոխոմների համար։ "Սպիտակ ստեր", կամ այն "Սպիտակ գծեր" է, "և սև ծովափներ"/"և արյան կարմիր սանգրիաներ", նա երգում է այս բառերը և զուգահեռներ անցկացնում իր Off to the Races երգի հետ։ Երաժշտական առումով, «Summer Bummer»–ը կարծես Honeymoon ալբոմի High by the Beach երգի թրեպ տարբերակը լինի[4], իսկ խոսքերի առումով, երգը չի խոսում այն ամենի մասին, ինչ մյուսն արդեն խոսել է»։ Pitchfork ամսագրի Ռեբեկա Հաիթքոաթը ասել է․ ««Summer Bummer»–ը ամռան երգի ծաղկե թագի թեկնածու չէ։ Այն կպչուն է, սակայն խիտ և ճնշող, բայց ոչ թեթև ու անհոգ եղանակով։ Թեկուզ Լանա Դել Ռեյի զով տրամադրությանը, այստեղ կա չորություն Դել Ռեյի ձայնում, մի հաստություն, որը ստիպում է նրան դանդաղ շարժել իր լեզուն։ Այսպիսի վառ նկարագրությամբ զուգված անսպասելի մատուցումը նրա աշխատանքի առանձնահատկությունն է, և այստեղ գործում է որպես բոժոժ, որը դուք չեք ուզում որ բացվի՝ նույնիսկ այն ժամանակ, երբ դուք զգում եք վտանգի եզրը։ ASAP Rocky–ի և Playboi Carti–ի ներդրումները թվում են մի փոքր անպետք, քանզի Դել Ռեյը չունի դժվարություն երգն ինքնուրույն կատարելու։ Երգի վերջում նրա ձայնը մեկ օկտավա բարձրանում է և քաղցրորեն միախառնվում է ռոմանտիկ երազային երաժշտության հետ»[5]։
Vulture ամսագրի աշխատակից Ֆրանկ Գուանն ասել է․ ««Summer Bummer»–ը սիրո մասին է։ Սակայն Bummer–ը աննախադեպ մեղադրանք է առաջացնում։ Boi-1da և T-Minus, Ա–լիստ պրոդյուսերներ, ովքեր հայտնի են Դրեյքի և այլ ռեփ արտիստների հետ աշխատանքների համար, զարդարել են Լանայի ձայնը ծովափային և թրեպ հնչյուններով։ Սա մի երգ է, որ ամեն ռեփեր ուրախ կլիներ կատարելու, և Rocky–ն դա գիտի, ով մատուցում է հանգիստ և լավ հագեցած հատված՝ զուգորդված Playboy Carti–ով։ Մյուս կողմից Դել Ռեյի ձայնը կրքոտ և ցավոտ, սակայն անջանք և զով է, նա երգում է սիրած էակին, ում համար նա պատրաստ է փոխվելու և ընդունում է իր սերը։ Ռասայական ենթատեքս առկա է "սպիտակ գծեր և սև լողափներ" տողերում և շատ պոետիկ "արյան կարմիր սանգրիաներ" տողում։ Մթում տարիներ շարունակ մնալով, Լանայի սերը հիփ հոփի հանդեպ կրկին լույս է տեսել, և ինչպես ցանկացած սեր, թվում է, թե ոչ մի ժամանակ էլ չի անցել»[6]։ Վաշինգտոն Փոստի Քրիս Ռիչարդսն ասում է․ «Ալբոմի ամենա–նարկոտիկ սինգլը՝ «Summer Bummer»–ը, Լանայի հիթ Summertime Sadness–ի արձագանքն է, սակայն ավելի զգացմունքային։ Պատկերացրեք երգչուհուն հուլիսի ջերմության մեջ իր գլխում սիրեկանին նամակ գրելիս։ Նա լսում է ռադիո և նրա միտքը ձգվում է արտաքին սենսացիայի և ներքին իղձի միջև։ Մենք լսում ենք Playboi Carti–ի և A$AP Rocky–ի ձայները ետնամասում՝ նրանք ամռան հիփ հոփ արտիստներն են՝ եթերում երգելով»[7]։
Երգացանկ
խմբագրելԹվային ներբեռնում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Summer Bummer» (ASAP Rocky–ի և Playboi Carti–ի մասնակցությամբ) | 4:21 |
Թվային ներբեռնում – Snakehips–ի Ռեմիքս[8] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Summer Bummer» (ASAP Rocky–ի և Playboi Carti–ի մասնակցությամբ) (Snakehips–ի Ռեմիքս) | 4:08 |
Թվային ներբեռնում – Կլամս Կազինոյի Վերստեղծում[9] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Summer Bummer» (ASAP Rocky–ի և Playboi Carti–ի մասնակցությամբ) (Կլամս Կազինոյի Ռեմիքս) | 4:30 |
Հիթ–շքերթներ
խմբագրելՉարթ (2017) | Հորիզոնական |
---|---|
Ավստրալիա Ուրբան (ARIA)[10] | 19 |
Urban Ultratop Flanders[11] | 40 |
Canadian Hot 100[12] | 80 |
Նոր Զելանդիայի Հիթսիքերս (Recorded Music NZ)[13] | 2 |
Scottish Singles Top 40[14] | 86 |
Շվեդիայի Հիթսիքեր (Sverigetopplistan)[15] | 3 |
UK Singles Chart[16] | 81 |
Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[17] | 23 |
Թողարկման պատմություն
խմբագրելԵրկիր | Ամսաթիվ | Ջևաչափ | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Միացյալ Նահանգներ | Հուլիսի 12, 2017 | Թվային ներբեռնում | Interscope | [18] |
Միացյալ Թագավորություն | Հուլիսի 28, 2017 | Ժամանակակից հիթ ռադիո | Polydor | [19] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Alexa Camp (2017 թ․ հուլիսի 12). «Lana Del Rey Drops Two New Songs: 'Summer Bummer' and 'Groupie Love' - The House Next Door - Slant». Slant Magazine. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Summer Bummer - Lana Del Rey - Song Info - AllMusic». AllMusic. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Lana Del Rey - Summer Bummer Lyrics - Genius Lyrics». Genius. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Anna Gaca (2017 թ․ հուլիսի 12). «Review: Lana Del Rey - 'Summer Bummer' - SPIN». Spin. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Rebecca Haithcoat (2017 թ․ հուլիսի 13). «'Summer Bummer' [ft. A$AP Rocky and Playboi Carti] Review - Pitchfork». Pitchfork. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Frank Guan (2017 թ․ հուլիսի 12). «Review: Lana Del Rey and A$AP Rocky's New Songs». Vulture. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Chris Richards (2017 թ․ հուլիսի 25). «Lana Del Rey suddenly sounds like the peat laureate of post-truth - The Washington Post». The Washington Post. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Summer Bummer (Snakehips Remix) [feat. A$AP Rocky & Playboi Carti] - Single by Lana Del Rey on Apple Music». itunes.apple.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Summer Bummer (feat. A$AP Rocky & Playboi Carti) [Clams Casino Remix] - Single by Lana Del Rey on Apple Music». itunes.apple.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «ARIA Australian Top 40 Urban Singles». ARIA Charts. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Ultratop.be – Lana Del Rey feat. A$AP Rocky and Playboi Carti – Summer Bummer (նիդեր.). Ultratop Urban. Ստուգվել է August 8, 2017.
- ↑ <Lana+Del+Rey/chart?f=793 Lana Del Rey Album & Song Chart History Canadian Hot 100 for Lana Del Rey. Ստուգվել է August 8, 2017.
- ↑ «NZ Top 40 Singles Chart - The Official New Zealand Music Chart». Recorded Music NZ. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է August 8, 2017.
- ↑ «Veckolista Heatseeker – Vecka 30, 28 juli 2017». Sverigetopplistan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է August 8, 2017.
- ↑ <Lana+Del+Rey/chart?f=344 Lana Del Rey Album & Song Chart History Billboard Bubbling Under Hot 100 for Lana Del Rey. Ստուգվել է August 8, 2017.
- ↑ «Amazon.com: Summer Bummer [feat. A$AP Rocky and Playboi Carti] [Explicit]: Lana Del Rey: MP3 Downloads». Amazon MP3. 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «BBC - Radio 1 - Playlist». BBC Radio 1. 2017 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.