Stadttempel (գերմաներենից թարգմանած՝ քաղաքային աղոթատուն, տաճար, անվանվում է նաև Seitenstettengasse Temple), Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի գլխավոր սինագոգը։ Գտնվում է Innere Stadt-ի (Ներքին քաղաքի) 1-ին շրջանում, Զայտենշտետենգասե, 4 (Seitenstettengasse 4) հասցեում

Stadttempel
Սինագոգի ներսը
Հիմնական տվյալներ
Տեսակսինագոգ
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունՆերքին Քաղաք[1][2]
ՀասցեSeitenstettengasse 4[1]
Դավանանքհուդայականություն
Հիմնական ամսաթվերը1826
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1]
ՃարտարապետJoseph Kornhäusel?
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Հիմնադրված1826
Քարտեզ
Քարտեզ
 Stadttempel Վիքիպահեստում
ikg-wien.at/?lang=en

Պատմություն

խմբագրել

Սինագոգը կառուցվել է 1824-1826 թթ.: Այդ շքեղ շինությունը կառուցվել է աչքից հեռու, հարմարեցվել է թաղամասի շենքերին, թաքցվել մոտակա փողոցների անցորդների հայացքներից, քանի որ, Սրբազան հռոմեական կայսրության կայսր Յոզեֆ Երկրորդի հրովարտակի համաձայն՝ միայն կաթոլիկ աղոթատեղիները կարող էին կառուցվել անմիջականորեն մարդաշատ փողոցների վրա։ Եվ այդ հրովարտակի շնորհիվ է, որ սինագոգը փրկվել է ոչնչացվելուց 1938 թվականի նոյեմբերին կազմակերպված հրեաների ջարդերի՝ «Բյուրեղապակյա գիշեր»-ի՝ Kristallnacht-ի ժամանակ, քանզի եթե սինագոգն այրեին, կայրվեին նաև նրան կից այլ շենքեր։ Stadttempel-ը Վիեննայի միակ փրկված սինագոգն է եղել. քաղաքի մնացած սինագոգներն ու հրեական այլ աղոթարանները ավերվել են նացիստների կողմից[3][4][5]։

1950 թվականի օգոստոսին այս սինագոգում ի ցույց են դրվել Թեոդոր Հերցլի ու նրա ծնողների դագաղները՝ Իսրայելում վերահուղարկավորման ուղարկվելուց առաջ[6][7]։

1981 թվականին Վիեննայի սինագոգը ենթարկվել է ահաբեկչական հարձակման. պաղեստինցի արաբների Աբու Նիդալ կազմավորման խումբը, գնդացիրներով ու ձեռքի նռնակներով զինված, ներխուժել է սինագոգ՝ ծիսական արարողության ժամանակ ու անխնա կրակ բացել, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, երեսունը՝ վիրավորվել[8]։

Ներկայումս Stadttempel-ը Վիեննայի՝ շուրջ յոթ հազար անդամներից բաղկացած հրեական համայնքի գլխավոր աղոթատեղին է[6]։ Այն րնդգրկվել է Ավստրիայի պատմական հուշարձանների ցանկում[6][9]։

Սինագոգը Biedermeier կոչվող նրբագեղ ոճով նախագծել է վիեննացի ճարտարապետ Յոզեֆ Կորնհաուզելը (Joseph Kornhäusel), ով այդ ժամանակ ՝ 19-րդ դարի 20-ական թվականներին Լիխտենշտեյնի իշխան Յոհան Առաջինի ճարտարապետն էր և վերջինիս համար արդեն մի շարք պալատներ, թատրոններ ու այլ շինություններ էր նախագծել և կառուցել։

Դեռևս տաճարի հանդիսավոր բացման ժամանակ, ի հիշատակ նրա օծման, հատուկ պատրաստված ապակին, որի վրա մանրակրկիտ կերպով փորագրված է սինագոգի ներսը, ներկայումս գտնվում է Նյու Յորքի Հրեական թանգարանի հավաքածուում[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. The Jewish Community of Vienna: Existing against all the Odds, Sonia Misak, Jerusalem Letters, No. 356 8 Nisan 5757 / 15 April 1997 [1] Արխիվացված 2012-03-17 Wayback Machine
  4. Staff. The Stadttempel Synagogue, Vienna(չաշխատող հղում), Beth Hatefutsoth. Accessed July 4, 2009.
  5. Bagley, Chris. "Austrian Jews have yet to regain numbers", San Francisco Chronicle, November 9, 2008. Accessed July 4, 2009.
  6. 6,0 6,1 6,2 The Stadttempel Synagogue, Vienna(չաշխատող հղում)
  7. Theodor Herzl, the Jew and the man: a portrait, Oscar Benjamin Frankl, Storm, 1949, p. 136.
  8. via Associated Press. "Around the World; Palestinians Get Life In Austrian Slayings", The New York Times, January 22, 1982. Accessed July 4, 2009.
  9. Rachel Wischnitzer, Architecture of the European Synagogue, Jewish Publication Society of America, 1964, p. 178.
  10. ART VIEW; HALLOWED OBJECTS THAT HAVE COME THROUGH THE FIRES, New York Times, June 1, 1986, John Russell , https://www.nytimes.com/1986/06/01/arts/art-view-hallowed-objects-that-have-come-through-the-fires.html?&pagewanted=2

Գրականություն

խմբագրել
  • Pierre Genée: Wiener Synagogen 1825–1938. Löcker, Wien 1987, S. 47–52, ISBN 3-85409-113-3.
  • Felix Czeike: Historisches Lexikon Wien. Band 5. Kremayr & Scheriau, Wien 1997, ISBN 3-218-00547-7, S. 304f.
  • Evelyn Adunka: Der Stadttempel Wien. Geschichte – Rabbiner – Kantoren. Herausgegeben von der Stiftung Neue Synagoge Berlin, Centrum Judaicum, Hentrich & Hentrich, Teetz 2008, ISBN 978-3-938485-55-2 (= Jüdische Miniaturen, Band 62).
  • Nikolaus Vielmetti: Die Bedeutung des Tempels in der Wiener Seitenstettengasse für die jüdische Gemeinde in Wien. In: Voll Leben und voll Tod ist diese Erde: Bilder aus der Geschichte der Jüdischen Österreicher von 1190 bis 1938, Herold Verlag, Wien 1988, ISBN 3700803788, S. 130–142.[1]

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. https://d-nb.info