«Somebody Else», անգլիական The 1975 ռոք խմբի երգ նրանց երկրորդ՝ «I Like It When You Sleep, for You Are So Beautiful yet So Unaware of It» (2016) ստուդիական ալբոմից։ Այն թողարկվել է որպես սինգլ 2016 թվականի փետրվարի 15-ին[4]։ Երգը՝ զբաղեցնելով Alternative Songs չարթի հինգերորդ հորիզոնականը, դարձել է խմբի՝ այս չարթում բարձրագույն դիրք զբաղեցրած սինգլը[5]։ Այն նաև զբաղեցրել է Միացյալ Թագավորության չարթի 55-րդ և Ավստրալիայի՝ 34-րդ հորիզոնականները։ NME-ն անվանել է այն 2016 թվականի երկրորդ լավագույն երգ[6]։ Pitchfork-ն ընդգրկել է երգն իր «2016 թվականի 100 լավագույն երգ» ցանկի 74-րդ հորիզոնականին[7]։ Այն ընդգրկվել է նաև 2016 թվականի «Գրեթե տասնյոթ» ֆիլմի սաունդթրեքում։

«Somebody Else»
«Somebody Else» սինգլի շապիկը (The 1975, 2016)
The 1975սինգլը
«I Like It When You Sleep, for You Are So Beautiful yet So Unaware of It» ալբոմից
ԹողարկվածՓետրվարի 15, 2016 (2016-02-15)
Ձայնագրված2015
ԺանրՍինթ փոփ[1][2], էլեկտրոնային երաժշտություն[3]
Տևողություն5:47
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Մեթյու Հիլի
  • Ջորջ Դենիել
  • Մայք Քրոսի
The 1975-ի սինգլների ժամանակագրություն
«Ugh!»
(2016)
«Somebody Else»
(2016)
«The Sound»
(2016)
«Somebody Else» ՅուԹյուբում

Տեսահոլովակ խմբագրել

«Somebody Else» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Թիմ Մաթիայի կողմից և թողարկվել է 2016 թվականի հուլիսի 7-ին[8]։ Տեսահոլովակի սկզբի տեսաշարը հիշեցնում է Դեյվիդ Լինչի «Ճագարներ» կարճամետրաժ ֆիլմը։ Գլխավոր վոկալիստ Մեթի Հիլին մտնում է սենյակ ծաղրածուի գրիմով, որը մինչ այդ օգտագործվել է «A Change of Heart» երգի տեսահոլովակում, իսկ մյուս Մեթին նստած է բազմոցին, փաթաթված վիճակում։ Ինչպես «Ճագարներ» ֆիլմում, այդպես էլ տեսահոլովակում Հիլիի գործողություններն ուղեկցվում են հետկադրային ծիծաղով, ծափահարություններով և բացականչություններով։ Նա մաքրում է ծաղրածուի գրիմը, նստում է բազմոցին և խոսում բացառապես անընթեռնելի ձայնով մյուս Մեթիի հետ, նախքան կրկին հեռանալը։

Երբ երգը սկսվում է, տեսանյութը փոխում է իր տոնը, անցնելով գունավոր կադրերի։ Հիլին, որի սիրտը կոտրված է, փորձում է միայնակ վերապրել գիշերը՝ լացելով, խմելով, պարելով և, ի վերջո, մեքենայի հետևի նստատեղում սեռական հարաբերությունների մեջ մտնելով մերկապարուհու հետ։ Վերջին մոտ, Հիլին գիտակցության է գալիս և հասկանում է, որ այլ մարդկանց հետ փոխազդեցությունները զգայապատրանքներ էին, և այդ մարդկանց մեծ մասը նրա պատճեններն են (մերկապարուհու դեպքում պարզվում է, որ Մեթին շոյում էր իր սեփական դեմքն ու կուրծքը)։ Տեսահոլովակը հիմնված է Հիլիի գրած պատմության վրա[8][9][10]։

Չարթեր խմբագրել

Շաբաթական չարթեր խմբագրել

Չարթ (2016–17) Բարձրագույն
դիրք
  ARIA[11] 34
  IRMA[12] 70
  Scottish Singles Top 40[13] 29
  UK Singles Chart[14] 55
  Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[15] 20
  Adult Pop Songs (Billboard)[16] 28
  Alternative Songs (Billboard)[5] 5
  Hot Rock Songs (Billboard)[17] 8
  Rock Airplay (Billboard)[18] 10

Տարեվերջյան չարթեր խմբագրել

Չարթ (2016) Դիրք
US Hot Rock Songs (Billboard)[19] 41
Chart (2017) Position
US Alternative Songs (Billboard)[20] 28
US Hot Rock Songs (Billboard)[21] 50
US Rock Airplay (Billboard)[22] 32

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[23] Gold 35 000^
Մեծ Բրիտանիա (BPI)[24] Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA)[25] Gold 500 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Sound of Somebody Else: How the 1975 Are Changing Music - Atwood Magazine». 2018 թ․ հունվարի 2.
  2. Murphy, Connor (2016 թ․ փետրվարի 28). «The 1975 Channels the '80s Through Synth-Pop and Groove». The Heights. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  3. Renshaw, David (2016 թ․ փետրվարի 16). «The 1975 preview second album with new song 'Somebody Else' – listen». NME. NME. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  4. «The 1975 on Twitter». Twitter. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  5. 5,0 5,1 The 1975 Album & Song Chart History Billboard Alternative Songs for The 1975. Ստուգվել է 4 May 2017.
  6. «NME's Songs Of The Year 2016». NME. 2016 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  7. «The 100 Best Songs of 2016». Pitchfork. 2016 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  8. 8,0 8,1 Legaspi, Althea (2016 թ․ հուլիսի 7). «Watch the 1975's Introspective New 'Somebody Else' Video». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  9. Denham, Jess (2016 թ․ հուլիսի 7). «The 1975 new video for 'Somebody Else' sees Matt Healy have sex with himself». The Independent. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  10. Britton, Luke Morgan (2016 թ․ հուլիսի 8). «Watch The 1975's Matt Healy have sex with himself in new 'Somebody Else' video». NME. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  11. Australian-charts.com — The 1975 — Somebody Else. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է 19 February 2017.
  12. "Chart Track: Week 8, 2016". Irish Singles Chart. Ստուգվել է 19 February 2017.
  13. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է 19 February 2017.
  14. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 19 February 2017.
  15. The 1975 Album & Song Chart History Billboard Bubbling Under Hot 100 for The 1975. Ստուգվել է 19 February 2017.
  16. The 1975 Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for The 1975. Ստուգվել է 30 June 2017.
  17. The 1975 Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for The 1975. Ստուգվել է 19 February 2017.
  18. The 1975 Album & Song Chart History Billboard Rock Airplay for The 1975. Ստուգվել է 22 December 2017.
  19. «Hot Rock Songs – Year-End 2016». Billboard. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  20. «Alternative Songs – Year-End 2017». Billboard. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  21. «Hot Rock Songs – Year-End 2017». Billboard. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  22. «Rock Airplay Songs – Year-End 2017». Billboard. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  23. «ARIA Charts – Accreditations – 2018 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: |access-date= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  24. «British single certifications – 1975 – Somebody Else». British Phonographic Industry. Վերցված է 23 February 2020-ին.
  25. «American single certifications – The 1975 – Somebody Else». Recording Industry Association of America.