SoloLearn
Sololearn (արտասանվում է «Սոլոլըրն»), բջջային հավելված, որը սովորեցնում է ծրագրավորում հատուկ խաղերի օգնությամբ։ Ծրագիրը 2017 թվականին Ֆեյսբուքի FbStart Аpps ամենամյա մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին[1]։
Sololearn | |
---|---|
![]() | |
sololearn.com(անգլ.) | |
Կարգախոս | Learn to code for free! |
Տեսակ | կայք և բջջային հավելված |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Բացված | 2014 |
Օգտատերն անցնում է խաղի նոր մակարդակին նախորդ դասը յուրացնելուց հետո։ Մեկ դասը բաղկացած է ինտերակտիվ հարցերից, պրակտիկ վարժություններից ու հանձնարարություններից։ Դասերը հաշվարկված են՝ օգտատիրոջ ուշադրությունը կենտրոնացնելու և չձանձրացնելու համար։ Ընթացքում օգտատերը միավորներ է հավաքում և որոշակի վարկանիշ ստանում։ Ամենաշատ միավորներ հավաքած օգտատերերը հայտնվում են առաջատարների շարքում[2]։ Հավաքած միավորների օգնությամբ օգտատերերը նաև կարող են բացել հատուկ նվաճումներ` օրինակ, բացել որևէ բարդ խնդրի լուծում։ Հավելվածը բաղկացած է երկու բլոկից` ուսուցում և խաղ, որի օգնությամբ օգտատերը կարող է մրցել ընկերների հետ, ծրագրավորման խնդիրներ լուծել։ Ծրագրավորման մասին ոչ մի պատկերացում չունեցող օգտատերը կարող է զրոյից ծրագրավորում սովորել Sololearn-ի օգնությամբ։ Հավելվածում հասանելի են C++, Ջավա, Python, ՋավաՍկրիպտ, PHP, C#, Swift, Ruby, jQuery, HTML, CSS, SQL, Go, R դասընթացներ[3]։ Դասընթացն ավարտելուց հետո օգտատերը հավաստագիր է ստանում։ Յուրաքանչյուր օգտատեր ունի սեփական պրոֆիլ, որտեղ տեսանելի են նրա անցած մակարդակները, միավորները, նվաճումները և այլն։ Sololearn-ը կրթական հարթակից վերածվել է ծրագրավորման սոցիալական կայք։
Sololearn հավելվածը ստեղծվել է նույնանուն հայ-ամերիկյան ընկերության կողմից, որի համահիմնադիրներն են Դավիթ Քոչարյանը և Եվա Հյուսյանը։ Վերջինս հանդիսանում է նաև ընկերության գործադիր տնօրեն։ Ընկերությունը հիմնվել է 2014 թվականին։ 2015 թվականի դեկտեմբերին Sololearn-ը ճանաչվել է Սիլիկոնային հովտի մինչև 10 մլն դոլարի ներդրումով ամենաարագ զարգացող 10 ընկերություններից մեկը։ Վարկանիշը կազմել է Mattermark ընկերությունը, որը զբաղվում է սկսնակ ընկերությունների ուսումնասիրությամբ։ Ավելի վաղ Sololearn-ը Հնդկաստանում ընդգրկվել էր 2015 թվականի լավագույն Անդրոիդ հավելվածների ցանկում։ Չնայած մեծ մրցակցությունը, Sololearn-ին հաջողվել է բավականին սեղմ ժամկետում ծրագրավորման ուսուցման ոլորտում առաջատար դառնալ։ Sololearn թիմը շահել է 50 տոկոսով համաֆինանսավորման դրամաշնորհ, որը տրամադրվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տեխնոլոգիական լուծումների մրցույթի շրջանակում և անցկացվել է Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ[4]։ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին Sololearn-ը հայտարարեց, որ $1.2 մլն ներդրում է ներգրավել հավելվածի տարածման համար։ Ներդրումն իրականացվել է Valley VC Learn Capital վենչուրային հիմնադրամի կողմից[5]։ Sololearn հավելվածը հանդիսանում է «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի հաղթող ճանաչված 5 ծրագրերից մեկը[6]։
2017 թվականին Sololearn-ը Ֆեյսբուքի FbStart Аpps ամենամյա մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին[1]։
Հավելվածի մասինԽմբագրել
Հավելվածը կառուցված է հետևյալ սկզբունքով՝ «Learn playing, play learning» (սովորիր խաղալով, խաղա սովորելով)։ Ընկերության կոնտենտ մենեջեր Շահանե Թանդիլյանը ittrend.am-ին տրված հարցազրույցում նշել է.
Մեր ծրագրերը օգնում են ինքնակրթությամբ զբաղվող մեր օգտատերերին սովորել մեծ պահանջարկ ունեցող հմտություններ ցանկացած պահի՝ ամենաարագ և հետաքրքիր ձևով։ Բացի խաղային միջավայր ստեղծելուց, մեծ ուշադրություն է դարձվում օգտատերերի միմյանց հետ շփմանը և գիտելիքների փոխանակմանը, ինչը հանգեցնում է ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և մեծացնում է նրանց ներգրավվածությունը[7]։
SoloLearn-ը օգտատերեր ունի ամբողջ աշխարհում, որոնց մոտ 40 տոկոսը ԱՄՆ-ում է։ Թիմը գրեթե ամեն շաբաթ թարմացումներ և լրացումներ է ներկայացնում, ինչը թույլ է տալիս ավելացնել ինտերակտիվությունը։ Քանի որ ծրագրավորման ամբողջ տերմինաբանությունն անգլերեն է, հավելվածների հիմքում հենց այդ լեզուն է։ Փորձնական ծրագրեր են պատրաստվում նաև իսպաներեն և ռուսերեն լեզուներով։
ՀասանելիությունԽմբագրել
SoloLearn-ը անվճար հավելված է և հասանելի է բոլոր հարթակներում` iOS, Անդրոիդ, Windows Mobile և վեբ տարբերակով անհատական համակարգիչների համար։ Կայքից օգտվում է ավելի քան 18.5 միլիոն օգտատեր։ Հավելվածում գործում են 900-ից ավելի դասեր և ավելի քան 9000 վարժություն, որոնք անընդմեջ թարմացվում են։
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Code-teaching app Sololearn wins FbStart Apps of the Year competition
- ↑ Առաջատարներ
- ↑ Սոլոլըրն դասընթացներ
- ↑ Ծրագրավորման ուսուցման աշխարհի ամենամեծ հարթակ. Հեղինակները հայերն են
- ↑ «Ներդրումներ հայկական ստարտափում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-26-ին։ Վերցված է 2017-03-05
- ↑ «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները(չաշխատող հղում)
- ↑ «Շահանե Թանդիլյանը Սոլոլըրնի մասին»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-28-ին։ Վերցված է 2017-03-05