Sedia Gestatoria (sedia gestatoria [ˈsɛːdja dʒestaˈtɔːrja], տեղափոխվող գահ Հռոմի պապերին տեղափոխելու համար։ Իրենից ներկայացնում է գահավորակի մի տարբերակ՝ շքեղ զարդարված, պատված մետաքսով բազկաթոռ, որն ամրացված է պատվանդանի վրա, որի յուրաքանչյուր կողմից ամրացված է երկու ոսկեզօծ երկաթյա օղակներ. այդ օղակների միջով անցկացված է երկու քառակողմ փայտ, որոնց օգնությամբ տասներկու մարդ իրենց ուսերին են տանում sedia gestatoria-ն։ Բազկաթոռի աջից և ձախից ամրացված են երկու քշոց՝ ծիսակարգային հովհար՝ ջայլամի փետուրներից[1]։

Պիոս VII պապի sedia gestatoria-ն, որը ցուցադրվում է Վերսալի պալատում
Պիոս VIII պապը Sedia Gestatoria-ի վրա

Հիմնականում օգտագործվել է պապին Լաթերանի բազիլիկ եկեղեցի կամ Սուրբ Պետրոսի տաճար ծիսակարգերին տանելու և հակառակ ուղղությամբ։ Բացի այդ, պապական թագադրման արարողակարգի ժամանակ։ Նորընտիր պապի առջև, որը նստած է sedia gestatoria-ի վրա, երիցս խծուծի փունջ են վառում՝ ասելով. «Sancte Pater, sic transit gloria mundi» (Հա՛յր Սուրբ, այսպես անցնում է երկրային փառքը), որից հետո եկեղեցապետին անցկացնում են քաղաքով։

Հովհաննես Պողոս I պապն իր ընտրվելիս հրաժարվեց օգտագործել sedia gestatoria, ինչպես նաև պապական տիարա։ Բայց արդյունքում նրան համոզեցին, որ հավատացյալները պետք է հնարավորություն ունենան տեսնել պապին քաղաքում տեղաշարժվելիս։ Բայց նրա հաջորդ Հովհաննես Պողոս II-ը վերջնականապես հրաժարվեց օգտագործել sedia gestatoria, և դա փոխարինվեց ինքնագնաց և զրահապատ պապամոբիլով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oliger Livarius. Sedia Gestatoria //The Catholic Encyclopedia, vol. XIII. — New York:1912
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sedia Gestatoria» հոդվածին։