Rockstar Dundee
Rockstar Dundee (սկզբնական շրջանում՝ Ruffian Games), համակարգչային խաղերի մշակմամբ զբաղվող ընկերություն, որը տեղակայված է Դանդի քաղաքում (Շոտլանդիա)։ Հիմնադրվել է 2008 թվականին Գէրի Լիդդոնի, Բիլլի Թոմսոնի և Գարեթ Նոյսի կողմից, ընկերությունը հայտնի է 2010 թվականին թողարկված Crackdown 2 խաղով։ 2020 թվականի հոկտեմբերին Ruffian Games-ը դարձավ Rockstar Games-ի մաս, փոխելով անվանումը Rockstar Dundee-ի։
Rockstar Dundee | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2009 |
Վայր | Դանդի, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 27 մարդ (2019)[1] |
Մայր ընկերություն | Rockstar Games |
Պատմություն
խմբագրելRuffian Games-ը հիմնադրվել է 2008 թվականին Գէրի Լիդդոնի, Բիլլի Թոմսոնի և Գարեթ Նոյսի կողմից[2]։ Լիդդոնը և Թոմսոնը իրենց վրա վերցրեցին ստուդիայի ղեկավարումը[3]։ Թիմը կազմված էր մշակողներից, ովքեր աշխատել էին այնպիսի խաղերի վրա, ինչպիսիք են՝ Crackdown, Fable II և Project Gotham Racing»[4]։ Սկզբնական շրջանում Ruffian Games կազմում ընդգրվում էին հիմանակում Realtime Worlds և Xen Studios-ի ներկայացուցիչներ։ Մինչև պաշտոնական ցուցադրումը, շշուկներ էին տարածվում, որը ստուդիան աշխատում է Crackdown խաղի նոր տարբերակի վրա, որը մշակվել էր Realtime Worlds-ի կողմից։ 2008 թվականի դեկտեմբերին տարածվեց տեղեկություն, ըստ որի Ruffian Games-ը ստեղծվել էր Crackdown-ի շարունակության մշակման համար[5]։
E3 2009-ի ժամանակ ընկերությունը ցուցադրեց իր նախագիծը՝ Crackdown 2, որը թողարկվեց 2010 թվականի հուլիսի 6-ին Հյուսիսային Ամերիկայում[6]։
Հայտարարվեց, որը ստուդիան զբաղվում է Streets of Rage խաղի վերագործարկմամբ, որը նախատեսված էր Sega-ի համար[7]։
2013 թվականի փետրվարի 19-ին Ruffian Games-ը ցուցադրեց իր նոր նախագիծը՝ Tribal Towers։ Նրանք նաև հաստատեցին, որ ներկա պահին չեն աշխատում Crackdown-ի շարունակության վրա[8]։
2014 թվականի հունվարի 27-ին Ruffian Games-ը հայտարերեց, որ Tribal Towers վերծվել է նոր նախագծի դառնալով՝ Game of Glens[9][10]։
2014 թվականի օգոստոսի 12-ին Ruffian Games-ը Gamescom-ի ժամանակ ցուցադրեց Hollowpoint խաղը, որը նախատեսված էր PlayStation 4 խաղային համակարգերի և անհատական համակարգիչների համար։ Խաղը պետք է հրապարակվեր Paradox Interactive-ի կողմից[11]։ Սակայն 2016 թվականի մարտին Ruffian Games-ը հայտարարեց, որ դադարեցնում է Paradox-ի հետ համագործակցությունը և խաղի մշակումը դադարեցվեց[12]։
2019 թվականի հոտեմբերին հայտարարվեց, որ ընկերությունը աշխատանքեր է կատարում Rockstar Games-ի հետ մի քանի չցուցադրված նախագծերի վրա[13]։
2020 թվականի հեկտեմբերին ընկերությունը գնվեց Take-Two Interactive ընկերության կողմից և դարձավ Rockstar Games-ի մասը։ Ընկերությունը անվանափոխվեց դառնալով՝ Rockstar Dundee[14][15]։
Խաղերի ցանկ
խմբագրելԹվական | Անվանում | Պլատֆորմ | Հրատարակչություն |
---|---|---|---|
2010 | Crackdown 2 | Xbox 360 | Microsoft Studios |
2012 | Kinect Playfit | ||
2017 | Fragmental | Windows | Ruffian Games |
2019 | RADtv |
Հավելյալ մշակումներ
խմբագրելԹվական | Անվանում | Հիմանական մշակող | Պլատֆորմ | Հրատարակչություն |
---|---|---|---|---|
2012 | Kinect Star Wars | Terminal Reality | Xbox 360 | Microsoft Studios |
Nike+ Kinect Training | Sumo Digital | |||
2013 | Kinect Sesame Street TV (второй сезон) | Soho Productions | ||
2014 | Kinect Sports Rivals | Rare | Xbox One | |
Halo: The Master Chief Collection | 343 Industries | Xbox One, Xbox Series X/S, Windows | ||
2019 | Crackdown 3: Wrecking Zone | Elbow Rocket | Xbox One, Windows |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://find-and-update.company-information.service.gov.uk/company/06574738/filing-history/MzI1OTA4NDE4OGFkaXF6a2N4/document
- ↑ «About». ruffiangames.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Rob Crossley (2009 թ․ հունվարի 20). «Ruffian Games Officially Announced» (անգլերեն). Next Generation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Luke Plunkett (2009 թ․ հունվարի 20). «Say Hello To Ruffian Games» (անգլերեն). Kotaku. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ David Radd (2008 թ․ դեկտեմբերի 19). «Crackdown 2 Under Development at Ruffian Games, says Report (XB360)» (անգլերեն). GameDaily. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «E3 2009: Crackdown 2 Announced; 2010 Release Date» (անգլերեն). PerezStart. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Richard Mitchell (2012 թ․ դեկտեմբերի 5). «Footage of Ruffian's Streets of Rage leaks out» (անգլերեն). Engadget. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Billy Thomson (2013 թ․ փետրվարի 19). «Ruffian's New Thing». tribaltowers.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ James Cope (2014 թ․ հունվարի 27). «Introducing Game Of Glens». ruffiangames.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Phil Owen (2014 թ․ փետրվարի 4). «Scottish devs Ruffian Games add Game of Glens to Square Enix Collective» (անգլերեն). VG247. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Billy Thomson (2014 թ․ օգոստոսի 12). «Hollowpoint from Ruffian Games will make its console debut on PS4» (անգլերեն). PlayStation Blog. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Wesley Yin-Poole (2016 թ․ մարտի 8). «Ruffian's Hollowpoint on hold, Paradox partnership dead» (անգլերեն). Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Stephany Nunneley (2019 թ․ հոկտեմբերի 12). «Ruffian Games working with Rockstar Games on "upcoming titles"» (անգլերեն). VG247. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Andy Robinson (2020 թ․ հոկտեմբերի 12). «Rockstar has taken over Master Chief Collection developer Ruffian Games» (անգլերեն). Video Games Chronicle. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Rebekah Valentine (2020 թ․ հոկտեմբերի 12). «Rockstar buys Ruffian Games, rebrands to Rockstar Dundee». GamesIndustry.biz (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.