Red Bull Ring (գերմ.՝ Red Bull Ring), մրցարշավային ուղի Շպիլբերգ բնակավայրի մոտ (Շտիրիա, Ավստրիա)։ Ավտոմրցուղու սեփականատերը ներկայումս Red Bull ընկերությունն է։ Մրցուղում 1970-2019 թվականներին անցկացվել են Ավստրիայի Գրան պրիի 31 առաջնություն։

Red Bull Ring

Red Bull Ring, April 18, 2018 SkySat.jpg
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
ՇրջանSpielberg?

Հիմնադրման պահին մրցուղին կոչվել է «Օստերայխրինգ» (գերմ.՝ Österreichring), հետագայում այն վերակակառուցվել ու վերանվանվել է А1-Ring։ 2004 թվականին մրցուղին քանդվել ու 2008 թվականին կրկին վերակառուցվել է Red Bull ընկերության կողմից։ 2011 թվականին ութ տարվա ընդմիջումից հետո մրցուղին կրկին գործել է։

ՊատմությունԽմբագրել

 
«Օստերայխրինգ» (մոխրագույն գծեր) և А1-Ring (սև գծեր) մրցուղիների սխեման

«Օստերայխրինգ» մրցուղին կառուցվել էր 1969 թվականին «Ցելտվեգ» մայրուղու հարևանությամբ, որտեղ կայացել էր Ավստրիայի առաջին Գրան պրին։ «Օստերայխրինգը» արգընթաց մրցուղի էր, սակայն 1987 թվականին Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան այն համարել է անվտանգության պահանջներին անհամապատասխան, և դադարեցրել է այստեղ անցկացնել Ֆորմուլա-1-ի Գրան պրին։

1996 թվականին մրցուղին արմատապես նորացվել է և վերանվանվել А1-Ring՝ բջջային կապի А1 ընկերության պատվին, որ վճարել էր վերաձևավորման բոլոր ծախսերը։ Դրանից հետո տասնամյա պայմանագիր է կնքվել «Ֆորմուլա» ընկերության հետ՝ Գրան պրին Ավստրիայում կակազմակերպելու մասին։ Բացի այդ՝ 2001-2003 թվականներին մրցուղին ընդունել է DTM մրցաշարերը։ Սակայն 2003 թվականին «Ֆորմուլայի» նախագահ Բերնի Էկլսթոունը խզել է պայմանագիրը, քանի որ Ավստրիայում ընդունվել է ծխախոտի գովազդի արգելանքի օրենքը, իսկ այդպիսի գովազդը «Ֆորմուլայի» եկամտի հիմնական մասն է կազմել[1]։ 2004 թվականին շրջակա միջավայրի ու ֆինանսավորման խնդիրների պատճառով մրցուղու հիմանական շինությունները քանդվել են, ինչն այլևս հնարավորություն չի ընձեռել այստեղ միջազգային կարգի մրցարշավներ անցկացնել[2]։

2005 թվականից լուրեր են պտտվել մրցուղու հնարավոր վերազինման մասին։ 2006 թվականին «Ֆորմուլա-1»-ի նախկին մրցարշավորդ Ալեքսանդր Վուրցը հայտարարել է, որ պատրաստվում է գնել А1-Ring-ը և այն պատրաստել մրցույթների կազմակերպմանը։ Մեկ տարի անց մրցուղին համատեղ վերակառուցելու մտադրության մասին են հայտնել Red Bull, VW, KTM և Magna International ընկերությունները[3]։

2008 թվականին մրցուղին գնել է Red Bull-ի սեփականատեր Դիտրիխ Մատեշիցը, որն այն վերանվանել է Red Bull Ring և սկսել ենթակառուցվածքների վերակառուցումը[4]։ Ավտոմրցուղու ուղին չի փոխվել։ 2011 թվականին այստեղ է անցկացվել DTM առաջնությունը, սակայն Մատեշիցը թերահավատությամբ է վերաբերվել նախկին «Օստերայխրինգում» Ավստրիայի Գրան պրին կազմակերպելու հնարավորությանը[5]։ Ամեն դեպքում, 2013 թվականի հուլիսի 23-ին ավտոդրոմում տեղեկություն է հայտնվել, ոչ 2014 թվականի հուլիսի 6-ին կկայանա «Ֆորմուլա-1»-ի Ավստրիայի առաջնությունը[6]։ 2014 թվականի հունիսի 22-ին այստեղ կայացել է Ավստրիայի 27-րդ Գրան պրին, ինչից հետո մրցարշավը դարձել է տարեկան։

Մրցուղու հետագիծԽմբագրել

«Օստերայխրինգ» մրցուղին առանձնանում էր իր արագընթաց ոլորաններով և շրջադարձին բարձր միջին արագությամբ։ 1987 թվականի Ավստրիայի Գրան պրիում Նելսոն Պիկեն հաղթել է 256,638 կմ/ժ արագությամբ (ժամանակի ռեկորդը պատկանում էր «Սիլվերսթոուն» մրցուղուն՝ 258,983 կմ/ժ)։ Վերագործարկման ընթացքում էական միայն մեկ փոփոխություն է կատարվել․ 1977 թվականին ավելացվել է Hella-Licht կոչվող S-աձև հանգույցը։

Քննադատության թիրախ է դարձել մրցուղու չափազանց նեղ ելակետային ուղիղ հատվածը, որը շատ բախումների առիթ է հանդիսացել։ Բացի այդ՝ անտառից, որով շրջապատված է մրցուղին, պարբերաբար դուրս էին գալիս եղնիկներ, ինչը ևս վթարային իրավիճակի առիթ էր հանդիսանում[7]։

Գերման Տիլկեի կողմից վերակառուցված А1-Ring՝ ուղին պահպանել է հին ճանապարհի հիմնական ձևը, սակայն ուղին կրճատվել է՝ 5,9 կմ-ից վերածվելով 4,3 կմ-ի[8]։ Շրջանագծի անցման միջին արագությունը նույնպես ընկել է։ 1997 թվականին Ավստրիայի Գրան պրիում Ժակ Վիլնևը շրջանն անցել է 221,364 կմ/ժ միջին արագությամբ[9]։

Տարեթիվ Երկարություն (մ) Գրան պրի Շրջագծի ռեկորդ
Շրջագծի ռեկորդ արշավում
1970 5 911 5 (1970—1975) 1’34.85 (1975, Նիկի Լաուդա)
1’37.22 (1974, Քլեյ Ռեգացոնի)
1976 5 909.5 1 1976 1’35.02 (1976, Ջեյմս Հանթ)
1’35.91 (1976, Ջեյմս Հանթ)
1977 5 942.4 1 (1977—1987) 1’23.357 (1987, Նելսոն Պիկե)
1’28.318 (1987, Նեյջլ Մենսել)
1997 4 323 1 (1997) 1:10,304 (1997, Ժակ Վիլնյով)
1:11,814 (1997, Ժակ Վիլնյով)
1999 4 319 2 (1998—1999) 1:10,954 (1999, Միկա Հակինեն)
1:12,107 (1999, Միկա Հակինեն)
2000 4 326 5 (2000—2003, 2014) 1:07,908 (2003, Միխայել Շումախեր)
1:08,337 (2003, Միխայել Շումախեր)

Ավստրիայի Գրան պրիի հաղթողներ «Օստերայխրինգ» մրցուղումԽմբագրել

 
«Օստերայխրինգ» մրցուղու սխեմա (1977—1996 թվականներ)
Սեզոն # Արշավորդ Կոնստրուկտոր
1987 19   Նայջել Մենսել Williams-Honda
1986 18   Ալեն Պրոստ McLaren-TAG Porsche
1985 17   Ալեն Պրոստ McLaren-TAG Porsche
1984 16   Նիկի Լաուդա McLaren-TAG Porsche
1983 15   Ալեն Պրոստ Renault
1982 14   Էլիո դե անժելիս Lotus-Ford
1981 13   Ժակ Լաֆիտ Ligier-Matra
1980 12   Ժան-Պիեռ Ժաբուի Renault
1979 11   Ալան Ջոնս Williams-Ford
1978 10   Ռոնի Պետերսոն Lotus-Ford
1977 9   Ալան Ջոնս Shadow-Ford
1976 8   Ջոն Ուոթսոն Penske-Ford
1975 7   Վիտորիո Բրամբիլա March-Ford
1974 6   Կառլոս Ռոյտեման Brabham-Ford
1973 5   Ռոնի Պետերսոն Lotus-Ford
1972 4   Էմերսոն Ֆիտիպալդի Lotus-Ford
1971 3   Յո Զիֆերտ BRM
1970 2   Ժակի Իքս Ferrari

Ավստրիայի Գրան պրիի հաղթողները А1-Ring մրցուղումԽմբագրել

 
Red Bull RingԱվստրիայի քարտեզին
Տարի # Ավտոարշավորդ Թիմ
2003 26   Միխայել Շումախեր Ferrari
2002 25   Միխայել Շումախեր Ferrari
2001 24   Դևիդ Կուլտհարդ McLaren-Mercedes
2000 23   Միկա Հակինեն McLaren-Mercedes
1999 22   Էդդի Իրվայն Ferrari
1998 21   Միկա Հակինեն McLaren-Mercedes
1997 20   Ժակ Վիլնյով Williams-Renault

Ավստրիայի Գրան պրիի հաղթողները Red Bull Ring մրցուղումԽմբագրել

Տարի # Ավտոարշավորդ Թիմ
2019 32   Մաքս Ֆերստապեն Red Bull-Honda
2018 31   Մաքս Ֆերստապեն Red Bull-TAG Heuer
2017 30   Վալտերի Բոտաս Mercedes
2016 29   Լյուիս Համիլթոն Mercedes
2015 28   Նիկո Ռոսբերգ Mercedes
2014 27   Նիկո Ռոսբերգ Mercedes

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել