Ավստրիայի Գրան պրի (գերմ.՝ Großer Preis von Österreich, անգլ.՝ Austrian Grand Prix), Ֆորմուլա 1 դասի ավտոմրցաշարի Աշխարհի առաջնության փուլերից մեկն է։ Ավստրիայի Գրան պրին ընդգրկվել է 1964-2003 թվականների Աշխարհի առաջնության օրացույցում։ 2014 թվականին հայտարարվել է, որ այն կրկին մտնելու է Ֆորմուլա-1 դասի ավտոմրցաշարի Աշխարհի առաջնության օրացույց[1][2][3][4][5]։

Ավստրիայի Գրան պրի, 1964 թվական
Ավստրիայի Գրան պրի, 1972 թվական

Ավստրիական Գրան պրին առաջին անգամ անցկացվել է 1964 թվականին Zeltweg Airfield մրցուղու վրա, որը բացվել է օդանավակայանի թռիչքուղու հատվածում[4][5]։

Հաջորդ տարի կրկին այդ մրցուղու վրա կազմակերպված Ավստրիայի Գրան պրին արդեն պաշտոնապես ներառվել է Ֆորմուլա-1 դասի ավտոմրցաշարի Աշխարհի առաջնությունում։ Սակայն այդ մրցավազքից հետո մրցուղին վտանգավոր է ճանաչվել, քանի որ նեղ էր, փոքր-ինչ խորդուբորդ և հարմար չէր հանդիսատեսի համար։ Արդյունքում FIA-ն մեկ Գրան պրիից հետո, մրցավազքի ավստրիական փուլը հանեց օրացույցից, մինչև որ բոլոր պահանջներին համապատասխան նոր մրցուղու կառուցումը[4][5]։

1970 թվականից մինչև 1987 թվականը Գրան պրին անց է կացվում Red Bull ընկերությանը պատկանող Österreichring կամ ինչպես այժմ է կոչվում՝ Red Bull Ring մրցուղու վրա։ Այն գտնվում էր Ավստրիայի Շտիրիա երկրամասի Զելտվեգ քաղաքի մոտակայքում։ Թեև մրցուղին այդ պահին բավական ժամանակակից էր, սակայն 1987 թվականին FIA- ն այն ճանաչում է անվտանգության կանոններին չհամապատասխանող ուղի և Ֆորմուլա-1 Գրան պրին դադարում է կազմակվերպել այդ վայրում[4][5]։

1990-ական թվականների կեսերին Osterreichring մրցուղին արմատական փոփոխությունների է ենթարկվում։ Այն թարմացվում է, 6 կմ ուղին կրճատվում է մինչև 4,3 կմ-ի։ Մրցուղին նաև անվանափոխվում է՝ ստանալով A1-Ring անվանումը։ Osterreichring-ի նմանությամբ A1-Ring-ը նույնպես արագընթաց ավտոճանապարհ էր, ինչի շնորհիվ Ավստրիայի Գրան պրին բավական տպավորիչ է դառնում, սակայն դա նույնպես չի փրկում, որ ավտոմրցաշարի ավստրիական փուլը սկսած 2004 թվականից կրկին լքի աշխարհի առաջնության օրացույցը[4][5]։

2002 թվականի Ավստրիայի Գրան պրիի ժամանակ տեղի է ունենում նաև մի իրադարձություն, որը հանրության բացասական արձագանքին է արժանանում։ Ferrari-ի թիմից Ռուբենս Բարիկոլոն մրցության վերջին փուլում իր առաջատար դիրքը զիջում է երկրորդ տեղով ընթացող Միխայել Շումախերին։ Հետաքրքիր հանգամանք է այն, որ դա Շումախերի համար A1-Ring-ի արդեն երրորդ մրցավազքն էր, երբ թիմակիցը նրան առաջ էր թողնում։ Առաջին անգամ գերմանացի ավտովարողին երրորդ տեղի համար առաջ էր թողել Էդի Իրվայնը 1998 թվականի Ավստրիայի Գրան պրիի մրցության ժամանակ։ Երկրորդ անգամ նույն Բարիկոլոն էր Շումախերին երկրորդ տեղի համար առաջ թողել Ավստիրայի 2011 թվականի մրցության ժամանակ[5]։

2004 թվականից հետո 11 տարի անց Ավստրիայի Գրան պրին կրկին վերադառնում է Ֆորմուլա 1-ի մրցաշար։ Դա հնարավոր է դառնում, քանի որ Red Bull կայսրության համասեփականատեր Դիտրիխ Մատեշիցը, ով գնել էր ավտոմրցուղու հին համալիրը, արդիականացնում է բուն ուղին և նոր տրիբունաներ է կառուցում։ Մրցուղու կառուցվածքը փոփոխության չի ենթարկվում։ Մատեշիցը A1-Ring-ը անվանափոխում է Red Bull Ring-ի։ Ավստրիայի Գրան պրիի վերադարձի մասին պաշտոնապես հայտարարվում է, երբ այն ներառվում է «թագավորական մրցավազք»-ի օրացույցում[5]։

Ռեկորդներ խմբագրել

 
Ferrari-ի մրցավազքի սկանդալային ավարտի դրվագը, 2000թ., Ավստրիա

Բոլիդներ խմբագրել

Թիմեր խմբագրել

  • Ամենից շատ հաղթանակ՝ McLaren — 6 հաղթանակ
  • Ամենից շատ մեկնարկ՝ Ferrari — 20 մեկնարկ
  • Ամենից շատ միավորներ՝ Ferrari — 142.5 միավոր
  • Ամենից շատ բևեռներ՝ Ferrari — 7 բևեռ

Ավստրիայի Գրան պրիի հաղթողներ խմբագրել

 
1970-2003 թվականներին Ավստրիայի Գրան Պրիի անցկացման վայրը՝ Շպիլինգ
Տարի # Մրցարշավորդ Թիմ Մայրուղի Հաշիվ
2017 30   Վալտերի Բոթաս[5][6] Մերսեդես Ռեդ Բուլ Ռինգ Հաշիվ
2016 29   Լուիս Հիմելտոն[4][5] Մերսեդես Ռեդ Բուլ Ռինգ Հաշիվ
2015 28   Նիկո Ռոսբերգ[5] Մերսեդես Ռեդ Բուլ Ռինգ Հաշիվ
2014 27   Նիկո Ռոսբերգ[5] Մերսեդես Ռեդ Բուլ Ռինգ Հաշիվ
2004—2013 Չի անցկացվել
2003 26   Միխայել Շումախեր[5] Ferrari А1-Ռինգ Հաշիվ
2002 25   Միխայել Շումախեր[5] Ferrari А1-Ռինգ Հաշիվ
2001 24   Դեյվիդ Կուլտհարդ[5] McLaren-Մերսեդես А1-Ռինգ Հաշիվ
2000 23   Միկա Հակինեն[5] McLaren-Մերսեդես А1-Ռինգ Հաշիվ
1999 22   Էդի Իրվայն[5] Ferrari А1-Ռինգ Հաշիվ
1998 21   Միկա Հակինե[5] McLaren-Մերսեդես А1-Ռինգ Հաշիվ
1997 20   Ժակ Վիլնյով[5] Williams-Renault А1-Ռինգ Հաշիվ
1988—1996 Չի անցկացվել
1987 19   Նայջլ Մենսել[5] Williams-Honda Օսթերռայխռինգ Հաշիվ
1986 18   Ալեն Պրոստ[5] McLaren-TAG Porsche Օսթերռայխռինգ Հաշիվ
1985 17   Ալեն Պրոստ[5] McLaren-TAG Porsche Օսթերռայխռինգ Հաշիվ
1984 16   Նիկի Լաուդա[5] McLaren-TAG Porsche Օսթերռայխռինգ Հաշիվ
1983 15   Ալեն Պրոստ[5] Renault Օսթերռայխռինգ Հաշիվ
1982 14   Էլիո դե Անժելիս[5] Lotus-Ford Օսթերռայխռինգ Հաշիվ
1981 13   Ժակ Լաֆիտ[5] Ligier-Matra Օսթերռայխռինգ Հաշիվ
1980 12   Ժան-Պիեր Ժաբուի[5] Renault Օսթերռայխռինգ Հաշիվ
1979 11   Ալան Ջոնս[5] Williams-Ford Օսթերռայխռինգ Հաշիվ
1978 10   Ռոնի Պետերսոն[5] Lotus-Ford Օսթերռայխռինգ Հաշիվ
1977 9   Ալան Ջոնս[5] Shadow-Ford Օսթերռայխռինգ Հաշիվ
1976 8   Ջոն Ուոտսոն[5] Penske-Ford Օսթերռայխռինգ Հաշիվ
1975 7   Վիտորիո Բրամբիլա[5] March-Ford Օսթերռայխռինգ Հաշիվ
1974 6   Կառլոս Ռոյտեման[5] Brabham-Ford Օսթերռայխռինգ Հաշիվ
1973 5   Ռոնի Պետերսոն[5] Lotus-Ford Օսթերռայխռինգ Հաշիվ
1972 4   Էմերսոն Ֆիտիպալդի[5] Lotus-Ford Օսթերռայխռինգ Հաշիվ
1971 3   Իո Զիֆեռտ[5] BRM Օսթերռայխռինգ Հաշիվ
1970 2   Ժակի Իսկ[5] Ferrari Օսթերռայխռինգ Հաշիվ
1965—1969 Չի անցկացվել
1964 1   Լորենցո Բանդինի[5] Ferrari Ցելտվերգ Հաշիվ
1963   Ջեկ Բրեբեն[5] Brabham-Climax Ցելտվերգ

Գրան պրիի անցկացման մայրուղիներ խմբագրել

Ներկայացված են միայն Ավստրիայի Գրան պրիի այն մայրուղիները, որոնք մասնակցել են Ֆորմուլա 1-ի մրցմանը[5]

Մայրուղի Անցկացված
Գրան պրիներ
Առաջին
Գրան պրի
Վերջին
Գրան պրի
Կառուցվածք
Ռեդ Բուլ ռինգ 2 2014 2015  
Օսթերռայխռինգ 18 1970 1987  
А1-Ռինգ 7 1997 2003  
Ցելտվերգ 1 1964 1964  

Ծանոթագրություններ խմբագրել