Բզակտուց

թռչունների տեսակներ
(Վերահղված է Recurvirostra avosettaից)
Բզակտուց
Բզակտուց
Բզակտուց
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Բզակտուցավորներ (Recurvirostridae)
Ցեղ Recurvirostra
Տեսակ Բզակտուց (R. avosetta)
Միջազգային անվանում
Recurvirostra avosetta
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բզակտուց (լատին․՝ Recurvirostra avosetta), բզակտուցավորների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 42-45 սմ է, թևերի բացվածքը՝ 77-80 սմ։ Հասուն բզակտուցը վերևից հիմնականում սպիտակ է՝ մուգ սև նախշերով, ներքևից՝ սպիտակ։ Գլխի վերին մասը, վիզը և թևերի ծայրերը սև են։ Երիտասարդ բզակտուցինը՝ սևի փոխարեն մուգ դարչնագույն են, ուսափետուրները՝ խայտավոր։ Կտուցը երկար է՝ վերև կեռված, ոտքերը՝ կապույտ։

Քայլելու ընթացքում կերը հավաքում է կտուցով, հաճախ լողում է՝ գլուխը կիսասուզելով ջրի մեջ։ Բնակվում է գետերի, լճերի ափերին, ծանծաղուտներում։ Նստակյաց է, քիչ տարածված։

Սննդառություն խմբագրել

Սնվում է անողնաշարավորներով։

Բնադրում է փոքր գաղութներով և զույգերով, որոնք ձևավորվում են ապրիլին։ Բույնը փոսիկ է՝ չոր խոտաբույսերի ցողուններից՝ գետնին։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 50 մմ տրամագծով, կանաչամոխրագույն, մուգ կարմրադարչնագույն և մոխրամանուշակագույն պտերով 3-4 ձու։ Երիտասարդ, թռչելու ունակ ձագերը հայտնվում են հուլիս-օգոստոսին։ Բնադրման շրջանում չափազանց զգույշ է։ Վերջին տարիներին թվաքանակը խիստ նվազել Է։ Համարվում Է հազվագյուտ տեսակ։

Տարածվածություն խմբագրել

Ժամանակ առ ժամանակ հանդիպում է ամբողջ Եվրասիայում։ Հայաստանում հանդիպում է Արաքս գետի հովտում և Սևանա լճի ավազանում[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանում խիստ հազվագյուտ, սակավաթիվ տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Հատուկ միջոցառումներ չեն կիրառվում։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բզակտուց» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բզակտուց» հոդվածին։