Razer
Razer, ընկերություն, որը զբաղվում է պրոֆֆեսիոնալ խաղային սարքավորումների ստեղծմամբ և մշակմամբ։ Իր տեսականում մեջ են մտնում՝ մկնիկները, գորգեր մկնիկների համար, ստեղնաշարներ, ականջակալներ, խաղային համակարգեր։
Razer | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | մասնավոր ընկերություն, հանրային ընկերություն և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2005[1] |
Հիմնադիր | Min-Liang Tan?[1] |
Վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ, Իրվայն, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ, Սինգապուր և Կառլսբադ, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Երկիր | ![]() ![]() |
Արդյունաբերություն | սարքային ապահովում և տեսախաղերի արդյունաբերություն[2] |
Դուստր ընկերություններ | THX? |
Կայք | razer.com(անգլ.) |
Մասնակից է | Վայ-Ֆայ Դաշինք[3] |
Բորսա | SEHK: 1337 |
![]() |
Պատմություն Խմբագրել
1988 թվականին Razer-ը ներկայացվել է ինչպես kärna LLC-ի դուստր կազմակերպություն, ով իր առաջ նպատակ էր դրել զարգացնել և շուկաին ներկայացնել գեյմերների համար նախատեսված բարձրորակ Boomslang մկնիկները։ Այն բանից հետո, երբ 2000 թվականին kärna-նը դադարեց իր գոյությունը, Մին-Լյան Տանը (Min-Liang Tan) և kärna-ի նախկին գլխավոր մենեջեր՝ Ռոբերտ Կրակոֆֆը (Robert Krakoff), ձեռք բերեցին Razer բրենդը և 2005 թվականին Սան Դիեգոյում հիմնեց Razer Inc.[4]։
2006 թվականին ընկերությունը թողարկում է իր համար հայտնի մկնիկների շարքը՝ DeathAdder-ը, որը հետագայում պետք է դառնար ամենավաճառվածը ողջ աշխարհում։
2007 թվականին Razer-ը ընդլայնում է իր գործունեությունը Եվրոպայում և բացում է շրջանայիան գրասենյակ Համբուրգում։
2009 թվականին Razer-ի երկու գլխավոր գրասենյակներից մեկը Սան-Դիեգոից տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո։
2010 թվականին ընկերությունը մասնաճյուղ է բացում Շանհայում և մեծացնելով իր ներդումը կիբերպորտում, դառնալով կորեական WeMade FOX ակումբի հովանավորը։ Արդեն 2011 թվականին Razer-ը դառնում է այնպիսի կազմակերպությունների գործընկեր, ինչպիսին են Team Liquid և LGD Gaming, և հովանավորել է IGN Pro League 3 առաջնությունը, իսկ 2013 թվականին ընկերություն դարձավ շվեդական թիմի հիմնադիրը, որը նույն տարում դարձավ Dota 2-ի համաշխարհային առաջնության՝ The International 2013 հաղթող։
Արտադրանքի օրինակներ Խմբագրել
- Խաղային մկնիկ Boomslang 1000, 2000, 2100, 2500, լարային գնդակային մկնիկ 1000, 2000, 2100, 2500 dpi թույլատրությամբ
- Խաղային մկնիկ Viper, լարային օպտիկական մկնիկ
- Խաղային մկնիկ Krait, լարային օպտիկական մկնիկ, * Խաղային մկնիկ Salmosa, լարային օպտիկական մկնիկ, 1800 dpi, 3 USB ստեղներով
- Խաղային մկնիկ Razer Copperhead, լարային լազերային մկնիկ, 2000 dpi, 7 USB ստեղներով
- Խաղային մկնիկ Imperator, լարային լազերային մկնիկ, 5600 dpi, 7 USB ստեղներով
- Խաղային մկնիկ Imperator 2012, լարային լազերային մկնիկ, 6400 dpi, 7 USB ստեղներով
- Խաղային մկնիկ DeathAdder Chroma, լարային օպտիկական մկնիկ, 10000 dpi, 16,8 միլլիոն լուսավորության հնարավորությամբ
- Խաղային մկնիկ DeathAdder Elite, լարային օպտիկական մկնիկ, 16000 dpi, 16,8 միլլիոն լուսավորության հնարավորությամբ
- Խաղային մկնիկ DeathAdder, լարային օպտիկական մկնիկ, 1800 dpi
- Խաղային մկնիկ DeathAdder Respawn, լարային օպտիկական մկնիկ, 3500 dpi։
- Razer Orochi 2013, Bluetooth լազերային մկնիկ, 6400 dpi
- Խաղային ստեղնաշար Tarantula, մակրոհրամանների բլոկով
- Խաղային ստեղնաշար Lycosa, տառերի լուսավորությամբ
- Խաղային ստեղնաշար BlackWidow Chroma, լարային 16,8 միլլիոն լուսավորության հնարավորությամբ
- Խաղային ստեղնաշար Arctosa
- Խաղային MMORPG ստեղնաշար Anansi
- Ստեղնային վահանակ Nostromo with Belkin
- Խաղային ստեղնաշար BlackWidow
- Խաղային ստեղնաշար DeathStalker/DeathStalker Ultimate
- Ստեղնային վահանակ Orbweaver
- Խաղային գորգ Razer Goliathus Speed Alpha (444 x 355 x 4,3 մմ)
- Խաղային գորգ Razer Goliathus Speed Standard (355 x 254 x 4 մմ)
- Խաղային գորգ Razer Goliathus Speed Omega (270 x 215 x 4 մմ)
- Խաղային գորգ Razer Goliathus Control Alpha (444 x 355 x 4,3 մմ)
- "'Խաղային գորգ Razer Goliathus Control Standard, (355 x 254 x 4 մմ)
- Խաղային գորգ Razer Goliathus Control Standard, (355 x 254 x 4 մմ)
- Խաղային գորգ Razer Goliathus Control, (270 x 215 x 4 մմ)
- Խաղային գորգ Razer eXactMat
- Խաղային գորգ Razer Vespula
- Խաղային գորգ Razer Destructor
- Խաղային գորգ Razer Megasoma
- Խաղային գորգ Razer Sphex
- Razar Switchblade խաղային դյուրակիր համակարգիչ
- Խաղային ականջակալներ միկրաֆոնով Razer Piranha
- Խաղային ականջակալներ միկրաֆոնով Razer Carcharias
- Խաղային ականջակալներ միկրաֆոնով Razer Barracuda HP-1
- Խաղային ականջակալներ միկրաֆոնով Razer Megalodon
- Խաղային ականջակալներ Razer Moray
- Խաղային ականջակալներ Razer Moray+
- Խաղային ականջակալներ Razer Orca
- Խաղային ականջակալներ Razer Electra
- Անլար խաղային ականջակալներ Razer Chimaera
- Բջջային ձայնարկիչներ Ferox
- Անկանջակալներ Tiamat 7.1
- Անկանջակալներ Tiamat 2.2
- Անկանջակալներ BlackShark/BlackShark Battlefield 3
- Մկնիկի լարի ֆիքսող սարք՝ Razer Armadillo
- Մկնիկի լարի ֆիքսող սարք՝ Razer Armadillo 2
- Մկնիկի լարի ֆիքսող սարք՝ Razer Mouse Bungee
Համագործակցություն Microsoft-ի հետ Խմբագրել
2006 թվականին ընկերություն Microsoft-ի հետ համատեղ Microsoft ապրանքանիշի տակ թողարկեց Reclusa խաղային ստեղնաշարը և Habu մկնիկը։
2011 թվականին ընկերությունը թողարկեց երկու գեյմպադ Xbox 360-ի և PC-ների համար՝ Razer Onza և Razer Onza Tournament Edition։
2013 թվականին համագործակցությունը դադարեցվեց։
Խաղային սարքավորումների շարքեր Խմբագրել
Ընկերության պաշտոնական կայքում կա հատուկ բաժիներ խաղային սարքավորումների համար՝
- Razer StarCraft® II։ Razer Spectre StarCraft II (խաղային մկնիկ), Razer Banshee StarCraft II (խաղային ականջակալ), Razer Marauder StarCraft II (խաղային ստեղնաշար), StarCraft® II Zerg Edition Messenger Bag (պայուսակ նոթուքի համար)։
- Razer Dragon Age™ II՝ Dragon Age™ II Razer BlackWidow Ultimate (խաղային ստեղնաշար), Dragon Age™ II Razer DeathAdder (խաղային մկնիկ), Dragon Age™ Razer Goliathus Speed Edition (մկնիկի համար նախատեսված գորգ), Dragon Age™ II Razer Onza Tournament Edition (գեյմպադ XBOX 360-ի/PC-ի համար), Dragon Age™ II Razer Messenger Bag (պայուսակ նոթուքի համար)։
- Razer TRON®՝ TRON® Gaming Mouse Designed by Razer™ (խաղային մկնիկ), TRON® Gaming Mouse մկնիկ և Mat Designed by Razer™ գորգ, TRON® Keyboard Designed by Razer™ (խաղային ստեղնաշար)։
- Razer Battlefield 3™՝ Razer Imperator Battlefield 3™ Edition (խաղային մկնիկ), Razer BlackWidow Ultimate Battlefield 3™ Edition (խաղային ստեղնաշար), Razer Scarab Battlefield 3™ Edition (խաղային գորգ), Razer Onza Tournament Battlefield 3™ Edition (գեյմպադ XBOX 360-ի/PC-ի համար), Razer Messenger Bag Battlefield 3™ Edition (նոթբուքի պայուսակ), Battlefield 3™ iPhone 4 Protection Case by Razer (iPhone 4 պատյան)։
- Razer Battlefield 4™՝ Battlefield 4™ Razer Taipan (խաղային մկնիկ), Battlefield 4™ Razer BlackWidow Ultimate (խաղային ստեղնաշար), Battlefield 4™ Razer Destructor 2 (խաղային գորգ), Battlefield 4™ Razer BlackShark (խաղային ականջակալ), Battlefield 4™ iPhone 5 Protection Case (iPhone 5-ի պատյան)։
- Razer Star Wars™։ The Old Republic™՝ Star Wars™։ The Old Republic™ Gaming Mouse (խաղային մկնիկ), Star Wars™։ The Old Republic™ Gaming Headset (խաղային ականջակալ), Star Wars™։ The Old Republic™ Gaming Keyboard (խաղային ստեղնաշար), Star Wars™։ The Old Republic™ Gaming Mouse Mat (խաղային գորգ)։
- Razer Artemis՝ հատուկ գեյմպադ MechWarrior Online խաղի համար[5][6]։
Շարժման վերահսկիչներ Խմբագրել
2011 թվականին Razer-ը թողարկեց և սկսեց վաճառել առաջին շարժման վերահսկիչները ԱՀ-ների համար՝ Razer Hydra[7][8]։ Razer Hydra-ն մշակվել էր Sixense Entertainment ընկերության համագործակցության շնորհիվ։ Razer Hydra-ն վաճառքի սկզբից համատեղելի էր ավելի քան 125 խաղի հետ[9]։ Ավելի շատ հնարավորությունները ունի Razer Hydra-ն Portal 2 խաղը խաղալիս, վերահսկիչի համար ստեղծվել էր հավելում՝ Portal 2 Sixense MotionPack DLC[10]։
2012 թվականի մարտի 5-ին Razer ընկերությունը հայտարարեց Razer Hydra-ի լրիվ համատեղությանը Valve ընկերության կողմից թողարկված խաղերի հետ՝ Left 4 Dead 2, Half-Life 2 և Team Fortress 2։ Նաև հավաստացրեց, որ վերահսկիչները լրիվ կապահովեն Valve ընկերության ապագա խաղի կոցմից, ինչպիսին են օրինակ՝ Dota 2 և Counter-Strike։ Global Offensive։ Սրան հավելում Sixense և Valve ընկերությունները ներգրավեցին Sixense MotionCreator 2.0 ծրագրային ապահովումը[11], ներկա պահին Steam հարթակում Razer Hydra-ի հետ համատեղելի է ավելի քան 250 խաղ։
Razer Switchblade Խմբագրել
2011 թվականի հունվարին ընկերությունը ներկայացրեց նոր խաղային սարք՝ Razer Switchblade, խաղային դյուրակիր համակարգիչ, ադապտացված ստեղնաշարով[12]։
Հղղումներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.razer.com/about-razer
- ↑ 2,0 2,1 The Unicorn List — 2016.
- ↑ https://www.wi-fi.org/membership/member-companies
- ↑ «About Razer»։ Վերցված է 2017-11-28
- ↑ «Razer Artemis Concept Controller»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-29-ին։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Action-Packed Mech Combat Rolls-out at E3 with the New Razer Artemis Concept Controller»։ 2012-06-05։ Վերցված է 2022-10-22
- ↑ «Razer Hydra»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Razer Hydra | Official Razer Support»։ support.razer.com (անգլերեն)։ Վերցված է 2022-10-22
- ↑ «MCE Supported Games»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-19-ին։ Վերցված է 2011-08-18
- ↑ Portal 2 Sixense MotionPack DLC
- ↑ «Sixense MotionCreator»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-09-ին։ Վերցված է 2014-03-24
- ↑ «Razer Switchblade Concept Powered By Latest Intel Atom Processor»։ 2011-07-26։ Վերցված է 2022-10-22