«Raining Men», բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի «Loud» հինգերորդ ստուդիական ալբոմի համար ձայնագրված երգ։ Երգի ձայնագրությանը մասնակցել էտրինիդադցի ռեփեր երգչուհի Նիքի Մինաժը։ Երգը ռադիոկայան է ուղարկվել 2010 թվականի դեկտեմբերի 7-ին և ստացել է տարբեր գնահատականներ երաժշտական քննադատների կողմից, որոնց մի մասը գովաբանել է Ռիհաննայի և Նիքիի հաջողակ դուետը, մյուս մասը քննադատել է երգը՝ նորարարության և ինքնատիպության բացակայության համար։

«Raining Men»
Ռիհաննայի սինգլը
«Loud» ալբոմից
Թողարկված7 դեկտեմբերի, 2010
ԺանրՀիփ հոփ
Տևողություն3:44
ԼեյբլDef Jam. SRP
ՊրոդյուսերMel & Mus
Ռիհաննայի սինգլների ժամանակագրություն
«All of the Lights»
(2010)
«Raining Men»
(2010)
«S&M»
(2011)

Ծագում խմբագրել

Երգը ձայնագրվել է Նիքի Մինաժի մասնակցությամբ։ Ռիհաննան ասել է․ «Սա իսկապես զվարճալի երգ է։ Բնօրինակից լավ բան չկա։ Երգը միանգամայն արագ տեմպում է, բայց մի տեսակ հնարամիտ ու զվարճալի է»[1]։ Երգը թողարկվել է միայն ռադիոյով և երբեք չի թողարկվել որպես պաշտոնական սինգլ։

Քննադատների արձագանքներ խմբագրել

Երգը երաժշտական քննադատների կողմից արժանացել է տարբեր արձագանքների։ Allmusic-ի պորտալը ասել է, որ «Raining Men»-ը «անավարտ» է հնչում և այս երգը ալբոմի ամենացածր կետն է[2]։ Ըստ Los Angeles Times-ի՝ ««Cheers (Drink to That)» և «Raining Men» երգերը նույնքան եթերային և էներգետիկ են, որքան կարող են լինել, և հանդիսանում են Rated R ալբոմի շրջադարձ։ Այս երգերն ավելի մեծ հաջողություն կունենան, քան երգչուհու իմիջի փոփոխությունը։ Դա նրա իրավասությունն է որպես դերասանուհի, և նա, իհարկե, արժանի է դրան։ Բայց դա ընդգծում է Ռիհաննայի մասին մի հարց, որի պատասխանը մենք միշտ փնտրում էինք՝ ի՞նչ է նա իրականում զգում»[3]։ Ըստ Նյու Յորք Թայմսի՝ «Ռիհաննան և Նիքի Մինաժը, շփվելով «Raining Men»-ի մեքենայացված, թրթռացող բիթի հետ, երգում և խոսում են ազատ տղամարդկանց անսահման պաշարների մասին»[4]։ Pitchfork ամսագիրը ասել է․ ««Raining Men»-ը անամոթ կողոպուտ է Բեյոնսեի կողմից, որը արագ կմերժվեր, եթե չլիներ այն փաստը, որ դա Բեյոնսեի չափազանց լավ ռիփ էր՝ բնորոշ Նիքի Մինաժի կողմից ստվերում թողնված քառյակին»[5]։ Spin ամսագիրը ասել է, որ ««Raining Men»-ը ալբոմի լավագույն երգն է, հրաշալի արտասովոր համագործակցություն Նիքի Մինաժի հետ, որը միահյուսվում է նրանց մինորային լարված արտահայտություններով, մեղմ բասի մեջ ձուլվող քաղցրահնչյուն մեղեդիով և նվաստացնող-խույս տվող հասարակ «really» բառով, որը արտաբերում է Նիքին առանց շունչ քաշելու՝ ներգրավելով ունկնդրողներին իր՝ ամբողջությամբ խենթ միջներգի մեջ»[6]։ Ըստ BBC Music-ի՝ «Նիքի Մինաժը «Raining Men»-ում հիանալի կերպով հարձակվում է հանցակցի վրա․ նրա վայրի շարժուն սահունությունը լրացնում է Ռայանի արտաբերած սառը և ծաղրական բովանդակությունը»[7]։ The Guardian-ը նկարագրել է երգը որպես «պարասրահից փախչող ռիթմ»[8]։

New York Daily News՝ «Ռիհաննա և Նիքի Մինաժ զույգը ամբողջությամբ ոչնչացնում է հին «The Weather Girls» խմբի «It’s Raining Men» երգի դիսկո-ստանդարտը։ Սա այլևս անհեթեթ երգ չէ ֆիզիկական հակման մասին, այլ ինքնավստահ հայտարարություն այն մասին, որ ոչ մի տղամարդ չպիտի շատ անհանգստություն պատճառի»[9]։ Ըստ The Washington Post-ի՝ «Նիքի Մինաժը հնարամիտ ռեփ կատարող է, նա կարող է մեկ երգի ընթացքում իր վրա փորձել տասնյակ բնավորություններ, բայց ի վիճակի չէ իմաստություն փոխանցել «Raining Men»-ի իր կոլեգային»[10]։ NME՝ ««Raining Men»-ը Ամերիկայում ստեղծված ամենահամարձակ, ակտիվ դուետ է Նիքի Մինաժի մասնակցությամբ, ով նվագակցում է երկու ուժեղ կողմերին, ինչպես Ռիհաննային, այնպես էլ հիփ-հոփի նոր արքայադստերը (իրեն)»[11]։ About.com՝ «Ռիհաննան «Raining Men» երգում այցելում է Նիքի Մինաժի երկիր, բայց երբեք մոռացության չի մատնվում նոր հողի վրա»[12][13]։

Դիրք չարտում խմբագրել

չարտ (2010-2011) Բարձրագույն դիրք
  Deutsche Black Charts[14] 13
  UK Singles Chart[15] 142
  Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[16] 48
  Bubbling Under Hot 100 Singles[17] 11

Ռադիոյում համալրման ամսաթիվ խմբագրել

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ
ԱՄՆ 2010 թվականի դեկտեմբերի 7[18] Urban radio
2011 թվականի հունվարի 25[19] Urban radio (վերաթողարկում)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rihanna Sings Praises Of Loud Collaborator Nicki Minaj – Music, Celebrity, Artist News | MTV Retrieved in 26-01-2011. MTV.com.
  2. Kellman, Andy (2010 թ․ նոյեմբերի 16). «Loud [Clean] – Rihanna». AllMusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  3. November 16, 2010  (2010 թ․ նոյեմբերի 16). «Album review: Rihanna's 'Loud' | Pop & Hiss | Los Angeles Times». Latimesblogs.latimes.com. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին. {{cite news}}: Text "  6:31 am" ignored (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. Jon Pareles (2010 թ․ նոյեմբերի 15). «Critics' Choice: New CDs». NYTimes.com. The New York Times. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
  5. «Album Reviews: Rihanna: Loud». Pitchfork. 2010 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  6. Anderson, Stacey (2010 թ․ նոյեմբերի 16). «Rihanna, 'Loud' (Def Jam)». SPIN.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  7. «Music – Review of Rihanna – Loud». BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  8. Hugh Montgomery (2010 թ․ նոյեմբերի 14). «Rhianna: Loud — review | Music | The Observer». The Guardian. London. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  9. Jim Farber (2010 թ․ նոյեմբերի 16). «Rihanna's 'Loud' review: Only girl in the world trades pain for carbonated pleasure». New York: Nydailynews.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  10. Post Store (2010 թ․ նոյեմբերի 16). «Rihanna's new albums: 'Loud,' yes, but what's clear?». Washingtonpost.com. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  11. «Rihanna – Album Review: Rihanna – Loud (Def Jam/Mercury) – Album Reviews». Nme.Com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  12. «Rihanna – Loud – Review of the Album Loud By Rihanna». Top40.about.com. 2010 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  13. «On 'Loud,' Rihanna explores kink and drink, then returns to the dance floor – The Boston Globe». Boston.com. 2010 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  14. Die Deutschen Trend Charts (2009 թ․ հուլիսի 17). «Die Deutschen Trend Charts». Trendcharts.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  15. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  16. Rihanna Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Rihanna. Ստուգվել է 2011-02-09.
  17. Bubbling Under and Other Charts(անգլ.) // Billboard : magazine. — Nielsen Business Media, Inc, 2011.
  18. «®R&R :: Going For Adds™ :: Urban». Gfa.radioandrecords.com. 2010 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  19. «Urban/UAC Future Releases». allaccess.com. All Access. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.