Que C'est Triste Venise (երգ)
Que C'est Triste Venise (հայերեն բառացի թարգմանությամբ՝ «Որքա՜ն տխուր է Վենետիկը») - ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի՝ ֆրանսիացի բանաստեղծ Ֆրանսուա Դորենի տեքստի հիման վրա ստեղծած երգը[1]։
«Que C'est Triste Venise (երգ)» | |
---|---|
Շառլ Ազնավուր և Դեմիս Ռուսոսի երգը | |
Ժանր | շանսոն |
Լեզու | ֆրանսերեն |
Հեղինակ | Françoise Dorin? |
Կոմպոզիտոր | Շառլ Ազնավուր |
Հակիրճ տեղեկատվություն խմբագրել
Վենետիկի մասին այս երգի երաժշտության հեղինակ Ազնավուրը հենց ինքն էլ առաջին անգամ կատարել է այն և 1964 թվականին ձայնագրել։ Կարճ ժամանակ անց երգը թարգմանվել, համերգասրահներում կատարվել և ձայնագրման ստուդիաներում ձայնագրվել է նաև իսպաներեն (Venecia Sin Ti), գերմաներեն (Venedig im Grau), անգլերեն (How Sad Venice Can Be կամ Venice Blue) և, որ առավել նշանակալից է՝ իտալերեն (Com'è Triste Venezia, 1971 թ.):
1964-1965 թվականներին Que C'est Triste Venise -ը առաջնային տեղեր է գրավել Billboard ամսագրի հրապարակած լավագույն հիթերի չարթերում՝ Ֆրանսիայում[2], Ռիո դե Ժանեյրոյում[3], ընդհանրապես ամբողջ Բրազիլիայում[4], Արգենտինայում և այլուր՝ դառնալով Ազնավուրի առաջին հիթային երգերից մեկը ոչ միայն Ֆրանսիայում, այլև միջազգային մասշտաբով[5]։
Ազնավուրն ինքը այս երգը ֆրանսերենից բացի՝ կատարել է նաև այլ լեզուներով՝ իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն։
Իտալացի բանաստեղծուհի Ջուլիա Նիկոլաին իր 'Como è trieste Venezia' սիրային բանաստեղծությունը ձոնել է Շառլ Ազնավուրին՝ իր այս հանրահայտ երգի համար, և Ադրիանո Սպատոլային։
Պարգևներ խմբագրել
Շառլ Ազնավուրի Que C'est Triste Venise երգը 1964 թվականին արժանացել է Blason d'Or մրցանակի՝ որպես այդ տարվա թոփ հիթերից մեկը[6]։
Դասակարգումներ խմբագրել
Երկիրը | Զբաղեցրած լավագույն տեղը[7] |
---|---|
Արգենտինա | 1 |
Բրազիլիա | 3 |
Իսպանիա | 1 |
Ֆլանդրիա | 7 |
Ֆրանսիա (IFOP) | 1 |
Պերու | 5 |
Վալոնիա | 4 |
Այլ կատարումներ խմբագրել
Շառլ Ազնավուրի Que C'est Triste Venise երգի կատարմամբ հանդես են եկել նաև այլ երգիչներ։ Ստորև ներկայացված է նրանց ոչ ամբողջական ցանկը.
- Claude François
- Gigliola Cinquetti
- Simone de Oliveira
- Maria Dangell
- Venecia Sin Ti
- Gloria Lasso
- Juan Ramón (chanteur)|Juan Ramón
- Antonio Prieto
- Los Ovnis
- Estela Raval
- José Guardiola
- Los Sabandeños
- Monna Bell
- Carlos Lico
- Víctor Manuel
- Dyango
- Charles Aznavour և Julio Iglesias
- Diego Verdaguer
- Franco Simone
- Chico և The Gypsies
- Com'è triste Venezia
- Iva Zanicchi]]
- Venice Blue
- Bobby Darin
Գործիքային կատարումներ խմբագրել
- Franck Pourcel : Venice Blue
- Ray Conniff
- Juan Torres Robles
- Sergi Vicente
- Alex Fox