Powerwolf-ը (Փաուերվուլֆ) գերմանական փաուեր մետալ խումբ է, ստեղծվել է 2003 թվականին Մեթյու Գրեյվուլֆի և Չարլսզ Գրեյվուլֆի կողմից։ Խումբն աչքի է ընկնում իր մութ թեմաներով և պատկերներով երգեր ունենալու համար։ Նրանց երգերը ռոմանացի մարդագայլերի և վամպիրների մասին են և պարունակում են մութ կրոնական հեքիաթներ։

Powerwolf
Հիմնական տվյալներ
ԵրկիրԳերմանիա
ԺանրերՓաուեր մետալ, Հեվի մետալ, Սփիդ մետալ
Գործունեություն2003-ից
ԼեյբլMetal Blade Records, Napalm Records
Կայքpowerwolf.net
Անդամներ
Աթիլա Դորն, Մեթյու Գրեյվուլֆ, Չարլսզ Գրեյվուլֆ, Ռոել վան Հելդեր, Ֆալկ Մարիա Շլեգել
Նախկին անդամներ
Ստեֆան Ֆոնեբրա Թոմ Դիներ
 Powerwolf Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Աթիլա Դորնը 2015 թվականին

Եղբայրներ Չարլզ և Մեթյու Գրեյվուլֆները երկար տարիներ միասին նվագակցելով, որոշեցին ստեղծել խումբ, և այսպես սկսվեց Powerwolf-ի գործունեությունը։ Հետագայում եղբայրներն ավելացրեցին ֆրանսիացի Ստեֆան Ֆոնեբրաին և գերմանացի Ֆալկ Մարիա Շլեգելին իրենց խմբում, սակայն չէին կարողանում գտնել հարմար երգիչ։ Միևնույն ժամանակ, արձակուրդներին Ռումինիայում խումբը սկսել է երգեր գրել և եղբայրները հանդիպել են Աթիլա Դորնին[1]։ Դորնը, ով սովորել էր դասական օպերա Բուխարեստի երաժշտական ակադեմիայում[2], տեղափոխվեց խմբի ծննդավայր Սաարբրյուքեն և դարձավ Powerwolf-ի գլխավոր երգիչը։ Քանի որ Դորնը ռումինկան մարդագայլերի լեգենդների սիրահար էր, ստեղծվեց նրանց Return in Bloodred («Վերադառնալ արյան մեջ») դեբյուտային ալբոմը։ 2007 թվականին նրանք ձայնագրեցին իրենց երկրորդ ալբոմը Lupus Dei («Գայլ Աստված») անվանմամբ, որի իմաստի մեջ գլխավոր դեր էր կատարում գայլը և նրա արյան ցանկություն ունենալը[3][4]։

Powerwolf-ի երրորդ ալբոմը՝ Bible of the Beast («Հրեշի Աստվածաշունչը») ձայնագրվել է 2009 թվականի ապրիլի 25-ին։

Նրանց չորրորդ ալբոմն անվանվեց՝ Blood of the Saints («Սրբերի արյուն»), որը ձայնագրվել է 2011 թվականի հուլիսի 29-ին Եվրոպայում և Օգոստոսի 2-ին ԱՄՆ-ում։

2012 թվականին խումբը ձայնագրում է իրենց առաջին կենդանի ալբոմը՝ Alive in the Night («Գիշերը կենդանի»)։ Այն ներառում էր 10 երգ և ուներ 45 րոպեից ավել տևողություն։

Խումբը հայտնի է դարձել 2012 թվականին Բրազիլիայում, ֆեյսբուքյան էջում գովազդի շնորհիվ[5]

Powerwolf ձայնագրել է Preachers of the Night («Գիշերվա քարոզիչները») ալբոմը 2013 թվականի հուլիսի 18-ին։

Անդամներ

խմբագրել
  • Աթիլա Դորն - վոկալ
  • Ֆալկ Մարիա Շլեգել - ստեղնաշարային գործիքներ
  • Ռոել վան Հելդեր - հարվածային գործիքներ
  • Մեթյու Գրեյվուլֆ - կիթառ
  • Չարլսզ Գրեյվուլֆ - բասս, կիթառ

Սկավառակագրություն

խմբագրել
Անվանում Տարի
Return in Bloodred 2005
Lupus Dei 2007
Bible of the Beast 2009
Blood of the Saints 2011
Preachers of the Night 2013
Blessed & Possessed 2015
The Sacrament of Sin 2018
Call of the Wild 2021
Interludium 2023
Wake Up the Wicked 2024

Կենդանի ձայնագրություններ

խմբագրել
  • Alive in the Night (2012)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մետալի ձայնագրություններ-Եվրոպա». Metalblade.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «UNMB». Unmb.ro. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Powerwolf-ի կենսագրությունը». Bioandlyrics.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Մետալի ձայնագրություն». Metalblade.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  5. . Facebook.com https://hy-am.facebook.com/HeadbangerMacumbeiro/. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Powerwolf» հոդվածին։