Polyphony Digital, ճապոնական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Հիմնադրվել է 1998 թվականին։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Տոկիո քաղաքում։ Համարվում է PlayStation Studios-ի դուստր ընկերությունը[1]։

Polyphony Digital
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված էապրիլի 2, 1998
ՎայրԿիտա, Տոկիո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
ՏնօրենKazunori Yamauchi?
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունSIE Worldwide Studios?
ՍեփականատերSony Interactive Entertainment
Կայքpolyphony.co.jp/company(անգլ.)(ճապոներեն)

Ընկերությունը հայտնի է իր Gran Turismo խաղաշարքով, որն իրենից ներկայացնում է ավտոմոբիլային սիմուլյատոր, նախատեսված բացառապես Sony խաղային համակարգերի համար։ 2010 թվականի տվյալներով խաղը վաճառվել էր ընդհանուր առմամբ 65 միլլիոն օրինակով[2]։ Խաղաշարքի խաղերը համարվում են իրականին ամենամոտը, որոնք հասանելի են խաղային համակարգերի համար։ Gran Turismo 5 խաղը մինչև թողարկվելը արդեն համարվում էր ամենաիրական ավտոմոբիլային սիմուլյատորը[3]։ Խաղաշարքը նման հաջողություններ է գրանցել շնորհիվ մեքենաշինությամբ զբաղվող ընկերությունների ( Nissan, Honda, Alfa Romeo, BMW) հետ համագործակցության[4]։

Պատմություն խմբագրել

Սկզբնական շրջանում Polyphony Digital-ը հանդես է եկել որպես խումբ, որը զբաղվում է մշակումներով, սակայն 1998 թվականից ի վեր, այն դարձել է առաձին ընկերություն, որը պատկանում է Sony ընկերությանը։

Խաղեր ցանկ խմբագրել

Անվանում Թվական Պլատֆորմ Ծանոթագրություն
Gran Turismo 1997 (Ճապոնիա)
1998 (ԱՄՆ)
PlayStation
Omega Boost 1999 PlayStation
Gran Turismo 2 1999 (Ճապոնիա, ԱՄՆ)
2000 (Եվրոպա)
PlayStation
Gran Turismo 3: A-Spec 2001 PlayStation 2
Gran Turismo Concept 2001 TOKYO 2002 PlayStation 2 Թողարկվել է միայն Ճապոնիայում և Ասիայում
Gran Turismo Concept 2002 TOKYO-GENEVA 2002 PlayStation 2 Թողարկվել է միայն Եվրոպայում և Ասիայում.
Gran Turismo 4 Prologue 2003 (Ճապոնիա)
2004 (Եվրոպա)
PlayStation 2 Թողարկվել է միայն Ճապոնիայում, Ասիայում և Եվրոպայում
Gran Turismo 4 2004 (Ճապոնիա և Ասիա)
2005 (ԱՄՆ և Եվրոպա)
PlayStation 2
Tourist Trophy[5] 2006 PlayStation 2
Gran Turismo 5 Prologue 2007 (Ճապոնիա)
2008 (Ասիա, ԱՄՆ և Եվրոպա)
PlayStation 3
Gran Turismo (PSP) 2009 PlayStation Portable
Gran Turismo 5 2010 PlayStation 3
Gran Turismo 6 2013 PlayStation 3
Gran Turismo Sport 2017 PlayStation 4
Gran Turismo 7 2022 PlayStation 4,
PlayStation 5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ソニー・コンピュータエンタテインメント | Sony Computer Entertainment Inc». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
  2. Polyphony Digital Inc. «Gran Turismo Series Software Title List». www.polyphony.co.jp. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  3. «Gran Turismo 5 profile @ IGN». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  4. «Polyphony Digital collaborations». www.polyphony.co.jp. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  5. «Tourist Trophy: The Real Riding Simulator». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.