Սրնգենի
Սրնգենի | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Philadelphus | ||||||||||
|
Սրնգենի (լատին․՝ Philadelphus) , կիպրոս, կեղծ հասմիկ, հորտենազգիների (Hydrangeaceae) ընտանիքի տերևաթափ թփերի ցեղ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Անվանում
խմբագրելԼատիներեն անվանումը գալիս է հուն․՝ φιλέω (phileo) - սիրել և ἀδελφός (adelphos) - եղբայր, որը նշում է սերտ կապը այլ տեասկաների հետ[1]
Տարածում
խմբագրելՀանդիպում է հյուսիս–արևելյան մարզերի կաղնու, բոխու, հաճարենու անտառներում (1000-1800 մ)։ Տարածված է նաև Եվրոպայում, Արևելյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում[2]։.
Բուսաբանական նկարագիր
խմբագրելԹփերը բարձր են, մինչև 3 մ է։ Տերևները պարզ են, հակադիր, երկարավուն-էլիպսաձև։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ սպիտակադեղնավուն, բուրավետ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը տուփիկ է։ Բազմանում է սերմերով, կտրոններով և արմատային մացառներով։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, չորադիմացկուն է։ Բնափայտից ստանում են սև ներկ։ Մեղրատու է։
Դասակարգում
խմբագրելՏաքսոնոմիա
խմբագրելՍրնգենիի դասը մտնում է Hydrangeoideae ենթաընտանիքի, հորտենազգիների (Hydrangeaceae) ընտանիքի (Hydrangeaceae) կարգի մեջ։
ավելի քան 6 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | Ավելի քան 20 տեսակ | |||||||||||||||
կարգ Հոնածաղկավորներ | Hydrangeoideae ենթաընտանիք | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Հորտենազգիների (Hydrangeaceae) ընտանիքի | դաս Սրնգենի | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ևս 1 ենթաընտանիք Jamesioideae | f2 | ||||||||||||||
Տեսակներ
խմբագրելՀայտնի է 50, Հայաստանում՝ 1 տեսակ՝ սրնգենի կովկասյան (P. caucasicus)։ Ներառում է մոտ 60 տեսակ, նրանցից մի քանիսը.[3]
- Հիբրիդներ
- Philadelphus ×congestus Rehder
- Philadelphus ×cymosus Rehder
- Philadelphus ×insignis Carrière
- Philadelphus ×lemoinei Lemoine, հիբրիդ P. coronarius և P. microphyllus
- Philadelphus ×magnificus Koehne
- Philadelphus ×maximus Rehder
- Philadelphus ×monstrosus Rehder
- Philadelphus ×nivalis Jacq.
- Philadelphus ×pendulifolius Carrière
- Philadelphus ×purpureomaculatus Lemoine - հիբրիդ P. coulteri և P. ×lemoinei
- Philadelphus ×virginalis Rehder
Տնտեսական արժեք և օգտագործում
խմբագրելՄեղուները ծաղիկներից վերցնում են նեկտարը և ծաղկափոշին։ Ռուսաստանում ընդունված էր սրնգենու փայտից տարբեր ծխափողեր պատրաստել, այստեղից էլ ռուսերեն «чубушник» անվանումը, իսկ Հայաստանում սրենգենու փայտից պատրաստել են սրինգներ։ Բույսը երբեմն սխալմամբ անվանում են ժասմին կամ հասմիկ։ Հայաստանի տարածքում հյուսիս–արևելյան անտառներում աճում է կովկասյան սրնգենին, որը գրանցված է հայկական «Կարմիր գրքում»։ Կիրառվում է դեկորատիվ նպատակներով։ Երևանում սրնգենու թփերն ամենուրեք են, ծաղկում են մայիս-հունիսին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ По данным книги «Флора СССР» (см. раздел Литература).
- ↑ Чаховский А.А., Бурова Э.А., Орлёнок Е.И., Гусарова Л.П. Красивоцветущие кустарники для садов и парков (Справочное пособие). — Мн.: Ураджай, 1988. — 144 с. — ISBN 5-7860-0036-2
- ↑ По данным сайтов GRIN, ITIS и NCBI (см. карточку растения).
Գրականություն
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Чубушник в Энциклопедии декоративных садовых растений
- Philadelphus sur hortiauray.com Արխիվացված 2009-04-16 Wayback Machine
- Philadelphus sur aujardin.com
- Graines de Philadelphus coronarius
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրնգենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրնգենի» հոդվածին։ |