Pertti Kurikan Nimip Nivät, ֆիննական փանք խումբ, խումբը հաղթել է Ֆինլանդիայի ազգային ընտրական փուլը և ներկայացրել Ֆինլանդիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։ Խմբի բասիստը և թմբկահարը տառապում են Դաունի համախտանիշից, վոկալիստը աուտիզմից, կիթառահարը ուղեղային կաթվածից[1]։ Խմբին է նվիրված 2012 թվականի «Փանկի համախտանիշ» վավերագրական ֆիլմը։

Pertti Kurikan Nimipäivät
Ժանրերփանկ-ռոք
Գործունեություն2009 - 2016
ԼեյբլSony Music Entertainment
Կայքpkn.rocks
 Pertti Kurikan Nimipäivät Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Խումբը հիմնադրվել է 2009 թվականին։

2015 թվականին խումբը հաղթել է Ֆինլանդիայի ազգային ընտրական փուլում «Ինչու ես պետք է» (Aina mun pitää) երգով և ներկայացրել Ֆինլանդիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։ Վիեննայում, ըստ Yle Radio Suomi-ի լրագրող Սաննա Պիրկկալայնենի, երգը կոչվել է «սարսափելի», բայց խումբը «սքանչելի»[2]։

Մայիսի 11-ին Ֆինլանդիայում խմբի պատվին փոստային նամականիշ է թողարկվել[3]։

Եվրատեսիլում խումբը ելույթ է ունեցել մայիսի 19-ին մրցույթի առաջին կիսաեզրափակչում, սակայն խումբը չի հավաքել բավարար միավորներ` եզրափակիչ դուրս գալու համար[4]։

Կազմ խմբագրել

  • Պերտի Կուրիչկա (կիթառահար)։ Ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 26-ին Վիխտիում[5]։ Նա խմբի բոլոր երգերի կոմպոզիտորն է և նրա որոշ երգերի հեղինակը[6]։ Հայտնի է դարձել նաև նրանով, որ թողարկել է «Կալևի Հելվետտի» կեղծանունով սարսափ պատմվածքներով ձայնասկավառակ[7] և աուդիոգրք[8]։ Պարբերաբար գնում է եկեղեցի, պատրաստվում է թողնել երաժշտի կարիերան 60-րդ տարեդարձից հետո[9]։ Նվագում է դաշնամուր, ջութակ, երգեհոն, պիկոլո ֆլեյտա, ցիմբալ և ֆագոտ[6]։
  • Քարի Ալթո (վոկալիստ)։ Ծնվել է 1976 թվականին Տամպերեում[10]։ Գրեթե բոլոր երգերի տեքստերի հեղինակ, Պերտի Կուրիկկայի դպրոցական ընկերը[11]։ Վարում է սեփական հաղորդումը Bassoradio ռադիոկայանում[12]։ Նվագում է հարվածային գործիքներ, բաս կիթառ և ստեղնաշարային գործիքներ[11]։ Լսում է ռոք և մետալի տարբեր ոճեր, ինչպես նաև փոփ երաժշտություն և նույնիսկ ռեփ[10][13]։ Նրա հետաքրքրությունների թվում են ավտոմեքենաները և մոտոցիկլետները[13][14]։
  • Սամի Հելլ (բաս-կիթառահար)։ Ծնվել է հավանաբար 1973 թվականին[11][15]։ Երեխա ժամանակ շատ է ճանապարհորդել, ապրել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Չինաստանում (Տիբեթ) և Ռուսաստանում[15]։ Ֆինլանդիայի Կենտրոնական կուսակցության անդամ է[16], «Meitse» բարեգործական կազմակերպության հիմնադիրն է, որն օգնում է հաշմանդամություն ունեցող անձանց[17]։ Պատրաստվում է դառնալ Հելսինկիի քաղաքապետի խորհրդական և մուտք գործել Ֆինլանդիայի խորհրդարան[18]։
  • Թոնի Վյալիտալո (թմբկահար)։ Ծնվել է 1982 կամ 1983 թվականներին[11]։ Խմբի ամենաերիտասարդ երաժիշտն է[19]։ Երաժշտությամբ հետաքրքրվել է մեկ տարեկանից՝ սկսելով նվագել հարվածային գործիքներ[20]։ Լսում է տարբեր երաժշտություն (ներառյալ բլյուզ)[20][21]։
  • Կալլե Պայամաա (մենեջեր, գործիքավորող)։ Ծնվել է 1978 թվականին, ոչ պաշտոնապես համարվում է խմբի հինգերորդ անդամը[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Именины Пертти Курикка» на красной дорожке Евровидения – прямой эфир открытия конкурса на Yle // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 17 мая 2015.(Ստուգված է 20 Մայիսի 2015)
  2. Группа «Именины Пертти Курикка» готова покорить «Евровидение» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 19 мая 2015.(Ստուգված է 20 Մայիսի 2015)
  3. В честь панк-группы «Именины Пертти Курикка» издана почтовая марка. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 11 мая 2015.(Ստուգված է 20 Մայիսի 2015)
  4. Финская панк-группа «Именины Пертти Курикка» не прошла в финал «Евровидения» // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 20 мая 2015.(Ստուգված է 20 Մայիսի 2015)
  5. Jouni K. Kemppainen (2015 թ․ փետրվարի 13). «Suomen euroviisuedustaja Pertti Kurikan Nimipäivät pitää pissatauot ajallaan». Kuukausiliite (ֆիններեն). Helsingin Sanomat. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  6. 6,0 6,1 PKN. Pertti Kurikan Nimipäivät. Bio / Music Արխիվացված 2015-05-22 Wayback Machine (անգլ.)
  7. Kalevi Helvetti - Kertoo Kummitusjuttuja
  8. «Musta haamu tappaa» — Pertti Kurikan synkkä sivupersoona Kalevi Helvetti julkaisi kirjan (ֆին.)
  9. Pertti Kurikka: «Idea Euroviisuihin osallistumisesta oli minun» (ֆին.)
  10. 10,0 10,1 Onnen päivät (ֆին.)
  11. 11,0 11,1 11,2 11,3 Viisusuosikki Pertti Kurikan Nimipäivät -tähtien koskettavat elämäntarinat: «Äitiä oli aina ikävä» Արխիվացված 2015-06-07 Wayback Machine (ֆին.)
  12. Euroviisupunkkari Kari Aalto isännöi taas Basson ohjelmaa Արխիվացված 2015-04-03 Wayback Machine (ֆին.)
  13. 13,0 13,1 PKN-laulaja Kari Aalto kertoo nolosta kokemuksesta Ray: n lehdessä — sai ravintolaan porttikiellon Արխիվացված 2015-06-07 Wayback Machine (ֆին.)
  14. UMK15 // Kiitos katsojille! Արխիվացված 2015-02-21 Wayback Machine (ֆին.)
  15. 15,0 15,1 Jouni K. Kemppainen (2015 թ․ փետրվարի 13). «Suomen euroviisuedustaja Pertti Kurikan Nimipäivät pitää pissatauot ajallaan». Kuukausiliite (ֆիններեն). Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  16. Keskusta uhoaa voittavansa jo euroviisutkin (ֆին.)
  17. Me Itse Ry Արխիվացված 2015-03-11 archive.today (ֆին.)
  18. PKN-basisti Sami Helle: Eduskuntaan pääsy on mun haave (ֆին.)
  19. Pertti Kurikan Nimipäivät HSTV:n haastattelussa: «Tuli tunne, että nyt tulee Surun pyyhin silmistäni» (ֆին.)
  20. 20,0 20,1 PKN-viisurumpalin isä: Tällainen Toni oli lapsena Archive copy Wayback Machine-ի միջոցով: (ֆին.)
  21. UMK-kilpailijat valmistautuvat iltaan: yksi takoo Katri Helenaa, toinen etsii kadonnutta ääntä (ֆին.)
  22. «Nimipäiväjuhlien järjestäjä» (ֆիններեն). 2013 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pertti Kurikan Nimipäivät» հոդվածին։