Pērkons, լատվիական ռոք խումբ, որը հիմնադրվել է 1981 թվականին։ Խմբի հիմնադիրն ու երգերի երաժշտության հեղինակը Յուրի Կուլակովն է, որը Menuets խմբի նախկին ստեղնահարն էր։ Խումբն օգտագործել է այնպիսի հեղինակների տեքստեր, ինչպիսիք են՝ Կլավս Էլսբերգսը, Մարիս Մելգալվսը, Վիկտորս Կալնինշը, Էդուարդս Վեյդենբաումը և այլք։

Pērkons
Ժանրերռոք
 Pērkons Վիքիպահեստում

Pērkons-ը 1980-ական թվականների Լատվիայի ամենահայտնի և սկանդալային խմբերից մեկն էր․ նրա գործունեությունը ԽՍՀՄ-ում երկու անգամ արգելվել է[1]։ Առաջին երկու ալբոմները ձայնագրվել են Լիվիա Ակուրատերեի տանը և անօրինական կերպով տարածվել են Լատվիայում։

Խմբի ամենահայտնի երգերն են` «Slidotava»-ը, «Pie baltas lapas»-ը, «Gandrīz tautasdziesma»-ը, «Mana dienišķā dziesma»-ն, «Labu vakar»-ը, «Balāde par gulbi»-ն և «Mēs pārtiekam viens no otra»-ն (վերջինս գրավել է առաջին հորիզոնականը «Խոսափող-89» մրցույթում)։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Mākslas darbi (ռուս.՝ «Նկարչություն», 1981)
  • Zibens pa dibenu («Կայծակաճարմանդ հետևին», 1982)
  • Ei, jūs tur! («Էյ, դուք, այդտե՛ղ», 1984)
  • Kā jūra, kā zeme, kā debess («Ինչպես ծովը, ինչպես հողը, իչպես երկինքը», 1984)
  • Klusā daba ar perspektīvu («Խաղաղ բնություն հեռանկարով», 1985)
  • Labu vakar! («Բարի երեկո՜», 1987)
  • Ballīte («Երեկույթ», 1990)
  • Latviska virtuve («Լատիշական խոհանոց», 1991)
  • Dziesmu izlase #1 (81-82) - 1995
  • Ordālijas - 1995
  • Balle - 1995
  • Dziesmu izlase #2 (85-87) - 1996
  • Dziesmu izlase #3 (90-91) - 2002

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Klāss Vāvere "Pērkons" (Latviešu roks: rakstu sērija). — Liesma 1990. (Nr. 6.)
  • Tija Auziņa "Bildes 2000 — mūzikas un mākslas festivāls". — REMIX mūzikas menedžments, Rīga 2000. 998419177X
  • Māris Ruks "Pērkons no zemes un debesīm". — Antava, Rīga 2006. 9984199096
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pērkons» հոդվածին։