Number 24 (ճապ.՝ ナンバー・トゥーフォ` համար 24), օրիգինալ անիմե-սերիալ, որն ստեղծվել է կերպարների, քարտերի ու մերչենդայզինգի մեջ մասնագիտացած MOVIC ընկերության կողմից։ Սերիալի պրեմիերան կայացել է 2020 թվականի հունվարի 8-ին[1]։

Number 24
'
Երկիր Ճապոնիա
Լեզուճապոներեն
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Սյուժե խմբագրել

Նացուսա Յուձուկիի ծրագրի մեջ էր մտնում ոչ միայն համալսարան ընդունվելը, այլ նաև ռեգբիի ակումբին միանալը։ Տղան վստահ էր, որ ռեգբիստների մեջ կդառնա գլխավոր աստղը։ Բայց երազանքներն ու իրականությունը տարբեր բաներ են։ Նացուսան հասկանում է, որ կամ պետք է հրաժեշտ տա իր երազանքին, կամ որոշ ժամանակով հետաձգի դրա իրականացումը։ Դպրոցում, որտեղ նա սովորում էր, կար Իբուկի Ուեոկա անունով աշակերտ։ Նա նույնպես ռեգբիի երկրպագու էր, բայց հետո դադարել է այս սպորտաձևով զբաղվել։ Այդ դպրոցական տարիներին նրանց հետ միասին սովորում էին նաև տարիքով ավելի փոքր աշակերտներ Յասունարի Ցուրուն և Յու Մաշիրոն։ Առաջինը Նացուսայի մոտ տհաճություն էր առաջացնում, իսկ երկրորդն ստիպում էր հիանալ իրենով։ Ռեգբիի երկրպագուների մեջ կար նաև Նացուսայի մոտ ընկերներից Սեյիտիրո Սինգյոձին։ Այս տղան նրա մանկության ընկերն էր։ Այս բոլոր տղաները ռեգբիի խմբում էին։ Դպրոցն ավարտելուց հետո տղաների սպորտային ճանապահները բաժանվում են, քանի որ նրանք ընդունվում են տարբեր համալսարաններ և դառնում են հակառակորդներ։ Սակայն կարո՞ղ է արդյոք ընկերությունն ուղղակի կորել. չէ՞ որ հենց դա էր ամուր պահում նրանց դպրոցական թիմը։ Գալիս է մի պահ, երբ տղաները ստանում են հանդիպելու հնարավորություն։ Նրանք դեռ ունեն ընդհանուր թեմա, և դա սպորտն է։ Ինչպես նաև` հաղթելու ձգտումը։ Առջևում համալսարանների ռեգբիի լիգաների առաջին տեղի համար պայքարն էր լինելու։

Կերպարներ խմբագրել

Կերպարներ Ճապոնական կրկնօրինակում
Նացուսա Յուձուկի Կենգո Կավանիսի
Սեյիտիրո Ձյինգյոձի Րյոտա Սուձուկի
Յու Մաշիրո Այումու Մուրասե
Իթան Թեյլոր Կաձույուկի Օկիցու
Ֆուգա Սայտո Տակույա Կոդամա
Գակուտո Ձայցու Հինատա Տադոկորո
Հունբին ԼԻ Յուկի Ինոուե
Իբուկի Ուեոկա Սյունիտի Յանագիտա
Իկուտո Յուֆու Սիննոսուկե Տատիբանա
Կաձուտակա Հոնգո Սոմա Սայտո

Մեդիա խմբագրել

Անիմե խմբագրել

2019 թվականի մարտի 23-ին հայտարարվել է «Number 24» անվանումով սպորտային անիմեի մասին։ Հայտարարել է MOVIC ընկերությունը, որը մասնագիտացված է կերպարների, քարտերի և այլ տարատեսակ արտադրանքի մեջ։ Անիմեի ստեղմամբ զբաղվել է երիտասարդ P.R.A ստուդիան` ռեժիսոր Շիգերու Կիմիայի վերահսկողությամբ, իսկ սցենարի հեղինակներն են եղել Մորի Քեյը և Ռիկա Նակասեն։ Կերպարների նկարիչն է Սաորի Սակիգուտին, իսկ երաժշտական մասերը գրել է Տակատոշի Համանոն։ Սերիալի պրեմիերան նախատեսված է եղել 2020 թվականի հունվարի 8-ին, TOKYO MX, KBS Kyoto, Sun TV, TV Aichi, BS NTV, NCB հեռուստաալիքներով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «TVアニメ『number24』2020年1月放送開始! 河西健吾さんら出演声優陣とキービジュアル、「アニメイトガールズフェスティバル2019」への出展情報が明らかに!». アニメイトタイムズ. 2019 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. «TVアニメ『number24』、来年1月放送!キービジュアル&メインキャスト公開». マイナビニュース. 2019 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել