New Born՝ բրիտանական Muse ալտերնատիվ ռոք-խմբի երկրորդ սինգլն է իրենց Origin of Symmetry ալբոմից։ Ի սկզբանե նախատեսում էին երգն անվանել "Tesseract"։ Երգի պրեմիերան կայացավ 2000 թ. հունիսի 16-ին՝ Լոնդոնի "Աստորիա" համալիրում կայացած համերգի ժամանակ։ Նկարահանվել է տեսահոլովակ։

New Born
Muse
Թողարկված5 հունիս, 2001
Ժանրալտերնատիվ ռոք, պռոգրեսիվ մետալ
Տևողություն27:06 (ողջ սինգլը)
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլMushroom Records
ՊրոդյուսերՋոն Լեքի, Դեվիդ Բոթրիլ, Մյուզ
Muse-ի ալբոմների ժամանակագրություն
Plug In Baby
2000
New Born
2000
Bliss
2001

Սինգլը թողարկվել է 2001 թ. հունիսի 5-ին՝ Մաշռում Ռեքորդս լեյբլի կողմից։ Հունաստանում և Կիպրոսում "Columbia Records" թողարկվել է 6 երգից կազմված մինիալբոմ։

New Born-ը դարձավ ֆրանսիական "Արյունոտ բերքը" կինոնկարի տիտղոսային երգը[1]։

Սինգլում տեղ գտած "Shrinking Universe" և "Map of Your Head" երգերը հետագայում թողարկվել են Hullabaloo Soundtrack հավաքածու ալբոմում։

Մեթյու Բելլամին մի հարցազրույցի ժամանակ երգի մասին ասել է. «Այս երգը տեխնոլոգիաների զարգացման հանդեպ վախի մասին է, և որ դա կարող է փլուզել ողջ մարդկությունը։ Իմ վախը, որ արտահայտում եմ այս երգով, նրանում է, որ մենք չենք կարող ղեկավարել տեխնոլոգիան, որովհետև նրանք մեզանից արագաշարժ են։ Այսպիսով` երգը մեզ ցույց է տալիս ապագան, ուր մարմինը կարևոր չէ, և բոլորը միացված են մեկ ցանցի»։

Երգացանկ խմբագրել

CD Ձայներիզ

  1. "New Born" - 6։03
  2. "New Born (Oakenfold Perfecto Remix)" - 7։02
  3. "Shrinking Universe" - 3։06
  4. "Piano Thing" - 3։01
  5. "Map of Your Head" - 4։23
  6. "Plug In Baby (Live)" - 3։31

7" վինիլային սկավառակ

  1. "New Born" - 6։05
  2. "Shrinking Universe" - 3։06

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «THE TAO OF AUSTIN: High Tension (Haute Tension) Unofficial Soundtrack». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել