«Natascha Kampusch trifft», թոք-շոու, որը հեռարձակվել է 2008 թվականին ավստրիական «Puls 4» հեռուստաալիքով։ Հաղորդման վարողը Նատաշա Կամպուշն էր։ Ի սկզբանե նախատեսված էր թողարկել 6 հաղորդում, սակայն նկարահանվեց ընդամենը 3-ը՝ Նիկի Լաուդայի, Շտեֆան Ռուզովիցկու և Վերոնիկա Ֆերրեսի հետ։ Շոուի վերաբերյալ գրախոսների արձագանքներն ընդհանուր առմամբ դրական էին[1]։

Natascha Kampusch trifft
Տեսակհեռուստահաղորդում
Ժանրթոք շոու
ՍտեղծողՆատաշա Կամպուշ
Արտադրող երկիր Ավստրիա
Լեզու(ներ)գերմաներեն
Հեռարձակում
ԱլիքPuls 4?
Սկզբնական եթերհունիսի 1, 2008հոկտեմբերի 5, 2008

Ստեղծման պատմություն խմբագրել

Սկզբնավորում խմբագրել

10-ամյա Նատաշա Կամպուշին առևանգել էր տեխնիկ Վոլֆգանգ Պրիկլոպիլը և ավելի քան 8 տարի պահել մեկուսացված։ Փախուստից անմիջապես հետո աղջիկը գրավել է մամուլի ուշադրությունը։ Նա ինքնակամ առաջարկել է ստեղծել թոք-շոու, որտեղ վարողն ինքն է լինելու։ Կամպուշն ասել է, որ ցանկանում է դադարեցնել հեռուստահաղորդումների և թերթերի պասիվ առարկա լինելը և ձեռնամուխ լինել տեղեկատվական միջավայրի ստեղծմանը[2]։

Կամպուշի հետ աշխատող հոգեբանները նրա նախաձեռնությունը համարում էին արդյունք այն բանի, որ աղջկան հաջողվել է հաղթահարել մարդկանց հանդեպ անվստահությունը[2]։ Կամպուշը հաճախ է հանդես եկել հեռուստատեսությամբ, և հոգեբանների կարծիքով այդ փորձը նրան կօգներ արագ յուրացնել նոր մասնագիտությունը[2]։

Ծրագրվում էր Կամպուշի՝ անգլերեն սովորելուց հետո հաղորդումը հասցնել միջազգային մակարդակի[2]։

Նկարահանումներ խմբագրել

2007 թվականի վերջին հայտարարվեց, որ Կամպուշի շոուի պրոդյուսերությունն իր վրա կվերցնի «SevenOne Media» ընկերությանը։ Որպես հաղորդման աշխատանքային անվանում՝ ընտրվեց հետևյալը՝ «Natascha Kampusch im Gespräch mit…» (հայերեն՝ Նատաշա Կամպուշը զրուցում է ․․․-ի հետ)։ Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ առաջին հաղորդումը նկարահանվելու է 2008 թվականի ապրիլին[3]։

Առաջին հաղորդման ժամանակ հաղորդավարուհու զրուցակիցը «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Նիկի Լաուդան էր։ Վերջինս ասում էր, որ ի սկզբանե կասկածամտորեն է վերաբերել առևանգման զոհին հարցազրույց տալու գաղափարին։ Ավտոարշավորդի խոսքերով՝ նկարահանումներից առաջ ինքը հանդիպել է Կամպուշին, որպեսզի պարզի՝ ինչպիսին են նրա մտադրությունները[4]։ Հաղորդման նկարահանումներն անցկացվել են Վիեննայում։ Ցուցադրության ժամանակ հաղորդումը դիտել է 114 000 հեռուստադիտող[5]։

Ենթադրվում էր, որ հաղորդումը թողարկվելու է ամսվա մեջ մեկ անգամ, որպեսզի Կամպուշը հնարավորություն ունենա կրթություն ստանալու դպրոցում[4]։

Հաղորդումների ցանկ խմբագրել

Ցուցադրություն Հյուր Նկարահանումներ Նկարահանման վայր Դիտորդներ Վարկանիշ
2008 թվականի հունիսի 1 Նիկի Լաուդա ապրիլ, 2008 թվական Վիեննա 114 000 4,7 %
2008 թվականի օգոստոսի 17 Շտեֆան Ռուզովիցկի հուլիս, 2008 թվական Վիեննա 32 000 1,4 %
2008 թվականի հոկտեմբերի 5 Վերոնիկա Ֆերրես սեպտեմբեր, 2008 Մյունխեն 46 000 1,7 %

Քննադատություն խմբագրել

Կամպուշը ենթադրում էր, որ հանրության առջև ելույթ ունենալու և սեփական հաղորդաշար վարելու իր որոշումը կարժանանա քննադատության[4]։ Սակայն գրախոսների և հեռուստադիտողների արձագանքները հիմնականում դրական էին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «"Sehr glücklich":Kampusch über die Reaktionen auf ihre Talkshow erfreut» (գերմաներեն). Der Standard. 03.06.2008. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Жертва похищения станет ведущей ток-шоу». Lenta.ru. 06.12.2007. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Eigene Talkshow für Natascha Kampusch» (գերմաներեն). Kronen Zeitung. 06.12.2007. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Наташа Кампуш, которая провела 8 лет в плену у маньяка, стала ведущей ток-шоу». NEWSru.com. 30.05.2008. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  5. «Mittelmäßige Quote für "Natascha Kampusch trifft ..."» (գերմաներեն). DiePresse. 02.06.2008. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.