3096 օր (ֆիլմ)
3096 օր (գերմ.՝ 3096 Tage), ռեժիսոր Շերի Հորմանի ֆիլմը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Անտոնիա Քեմփբլ Հյուզը, Տուրե Լինդհարթը և Տրինե Դյուրհոլմը։ Ֆիլմի հիմքում ընկած է ավստրիացի հեռուստահաղորդավարուհի Նատաշա Կամպուշի ինքնակենսագրական համանուն վեպը։ Կամպուշը 10 տարեկան հասակում առևանգվել էր տեխնիկ Վոլֆգանգ Պրիկլոպիլի կողմից` անազատության մեջ մնալով 8 տարի[10]։
3096 օր գերմ.՝ 3096 Tage | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Ժանր | դրամա[1][2] և կենսագրական ֆիլմ |
Թեմա | Նատաշա Կամպուշ և Նատաշա Կամպուշի առևանգում |
Հիմք | 3096 օր |
Թվական | փետրվարի 28, 2013[3][1][4][…] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Շերի Հորման[1][2][5][…] |
Պրոդյուսեր | Մարտին Մոսկովից |
Սցենարի հեղինակ | Բերնդ Այխինգեր, Ռութ Տոմա և Նատաշա Կամպուշ |
Դերակատարներ | Տուրե Լինդհարթ[6][2][5], Անթոնիա Քեմփբել Հյուզ[6][2][5], Տրինե Դյուրհոլմ[6][2][5], Ռիոլանդ Վիզնեկեր[6][5], Դիրբլա Մոլլոյ[6][2][5], Էրնի Մանգոլդ[6][5], Էլեն Շվիրս[6][5], Ամելիա Փիջոն[6][5], Սեբաստիան Վեբեր[6][5], Մայքլ Ա. Գրիմ[7], Թոմաս Լոյբլ[7] և Ուլլա Գեյգեր[7] |
Օպերատոր | Միխաել Բալհաուս[8][9] |
Երաժշտություն | Մարտին Տոդշարով |
Մոնտաժ | Mona Bräuer? |
Պատմվածքի վայր | Ավստրիա |
Նկարահանման վայր | Մյունխեն |
Կինոընկերություն | Constantin Film |
Տևողություն | 111 րոպե |
Սյուժե
խմբագրել1998 թվականի մարտին տեխնիկ Վոլֆգանգ Պրիկլոպիլը առևանգում է տասնամյա աղջկան` Նատաշա Կամպուշին, ով ուղևորվում էր դպրոց։ Հանցագործն աղջկան բերում է Շտրասհոֆե ան դեր Նորդբանում գտնվող իր տունը։ Նատաշան դառնում է նրա տան աշխատողը և միաժամանակ ընկերուհին ու սիրուհին։ Սկզբնական շրջանում տեխնիկը չէր թողնում աղջկան դուրս գալ տնից, սակայն հետո սկսում է նրան տնից դուրս բերել։ Նա նույնիսկ Նատաշային հրավիրում է դահուկային զբոսանքի։ Հենց այնտեղ էլ աղջիկը զուգարանում դիմում է մի կնոջ` օգնություն ակնկալելով, սակայն կինը, լինելով զբոսաշրջիկ Ռուսաստանից, չի հասկանում աղջկան։
Ութ տարի անց Նատաշային հաջողվում է փախչել, որից հետո առևանգիչը ինքնասպանություն է գործում` նետվելով գնացքի տակ։
Դերերում
խմբագրելԴերասան | Կերպար |
---|---|
Անտոնիա Քեմփբել Հյուզ | Նատաշա Կամպուշ |
Տուրե Լինդհարթ | Վոլֆգանգ Պրիկլոպիլ |
Տրինե Դյուրհոլմ | Բրիգիտա Սիրնի |
Ամելիա Պիջեն | Կամպուշը մանուկ հասակում |
Դիրբլա Մոլոյ | Վալտրաուդ Պրիկլոպիլ |
Ռյոլանդ Վայսնեկեր | Լյուդվիգ Կոխ |
Էլեն Շվիրս | Կամպուշի տատիկ |
էրնի Մանհոլդ | Պրիկլոպիլի տատիկ |
Սեբաստիան Վեբեր | Էռնեստ Հոլցապֆել |
Անջելինա Նոա | ռուս զբոսաշրջուհի |
Ստեղծման պատմություն
խմբագրելԱկունքներ
խմբագրելԱնմիջապես փախուստից հետո Կամպուշը գրավել է լրագրողների և կինեմատոգրաֆիստների ուշադրությունը։ Նրան առևանգումը նկարահանելու մի քանի առաջարկ է արվել։
Լրատվամիջոցներում հայտնվել են տեղեկություններ, որ նկարահանվելու առաջին պայմանագրի համար Կամպուշին առաջարկել են մեկ միլիոն ֆունտ[11]։ Տարածվել էին նաև լուրեր, որոնց համաձայն պատմությունը պետք է նկարահաներ ամերիկացի ռեժիսոր Էլայ Ռոթը, ով հայտնի էր «Հոսթել» ֆիլմով[12]։
2010 թվականին Կամպուշը 2 լրագրողների` Հայկե Գրոնեմայերի և Կորինա Միլբոռնի համագործակցությամբ հրատարակում է «3096 օր» ինքնակենսագրական գործը[13]։ Հենց այդ ժամանակ էլ հայտնի է դառնում, որ առևանգման մասին ֆիլմի պրոդյուսերը և սցենարի հեղինակը կլինի Բերնդ Այհինգերը։ Սակայն 2011 թվականին Այհինգերն անժամանակ մահանում է սրտամկանի ինֆարկտից։ Այդ ժամանակ պատրաստ էր սցենարի միայն 50 էջը[14]։
Այհինգերի մահից հետո ֆիլմի ստեղծումը ժամանակավորապես հետաձգվում է, սակայն Constantin Film-ը հայտարարում է, որ ֆիլմն ամեն դեպքում կնկարահանվի[15]։ Ֆիլմի նոր ռեժիսոր է հաստատվում Շերի Հորմանը, սցենարն ավարտին է հասցնում Ռուտ Տոման։ Այհինգերն ինքն էր ընտրել Հորմանին, ով ինքնակենսագրական ֆիլմ էր նկարել մոդել Վարիս Դիրիեի մասին[16]։
Քասթինգ
խմբագրելԱյհինգերը Կամպուշի դերի համար հրավիրել էր Քեյթ Ուինսլեթին, սակայն ի վերջո դերում հաստատվում է բրիտանացի դերասանուհի Անտոնիա Քեմփբել Հյուզը, ով հայտնի էր «Վառ աստղ» ֆիլում իր կատարած դերով[17][18]։ Դերը կատարելու համար դերասանուհին ստիպված էր խիստ նիհարել և կտրել մազերը։ Evening Standard թերթին տված իր հարցազրույցում դերասանուհին նշել է, որ հենց սկզբից ենթադրվում էր, որ ինքը պիտի տառապի ճիշտ այնպես, ինչպես Կամպուշը։
Կամպուշի մանկությունը խաղացել է Ամելիա Պիջենը։ Ռեժիսորի խոսքերով նրան գտել է քասթինգի տնօրեն Պիպ Հոլլը, որը դերի համար թեկնածու է փնտրել մանկական մի շարք հաստատություններում։ Պիջենին գտել են Տորկի քաղաքում, ինչից հետո աղջիկը տեղափոխվել է Լոնդոն[19]։
Պրիկլոպիլի դերը բաժին է հասել Տուրե Լինդհարթին։ Հորմանը նշել է, որ շատ դերասաններ իսկույն հրաժարվել են մանկապիղծի դերը կատարելուց[10]։ Կամպուշի մոր դերը կատարել է Տրինե Դյուրհոլմը։
Նկարահանումներ
խմբագրելՖիլմի նկարահանումներն սկսվել են 2012 թվականին Մյունխենում։ Քանի որ ֆիլմը նախատեսված էր միջազգային ցուցադրության համար, հնչյունավորվում է անգլերենով, իսկ Գերմանիայում կատարվում է համաժամանակյա թարգմանություն[10]։
Ցուցադրություն
խմբագրելՖիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի փետրվարի 25-ին՝ Վիեննայում։ Նկարահանման ընթացքին ներկա է եղել Կամպուշը, որը, սակայն, հրաժարվել է որոշ հարցերին պատասխանելուց[20]։ Փետրվարի 28-ին ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի և Ավստրիայի տարբեր կինոթատրոններում[21]։
Հենց առաջին հանգստյան օրերին ֆիլմը դիտել են ավելի քան 144.000 հանդիսատես[22]։
Մրցանակներ
խմբագրելՄրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Տարի | Ենթակարգ | Անվանակարգ | Արդյունք |
Romy Gala | 2013 | Լավագույն օպերատորական աշխատանք | Միխայել Բալհաուս | Հաղթանակ |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1667355/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.adorocinema.com/filmes/filme-182270/
- ↑ http://rateyourmusic.com/film/3096_tage/
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 http://www.interfilmes.com/filme_v1_29662_3096.Dias.de.Cativeiro-(3096.Tage).html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 http://www.imdb.com/title/tt1667355/fullcredits
- ↑ 7,0 7,1 7,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3096 Days (2013)
- ↑ Movie Reviews — 2022.
- ↑ 10,0 10,1 10,2 «В Германии вышел фильм про Наташу Кампуш». lenta.ru. 28.02.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Халл и Лайдиг, 2009, էջ 264
- ↑ Халл и Лайдиг, 2009, էջ 265
- ↑ Hagestadt E. (08.10.2010). «3,096 Days, By Natascha Kampusch, trans. Jill Kreuer» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «„3096 Tage" ist Bernd Eichingers Vermächtnis» (գերմաներեն). Bild. 27.02.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Niemeier T. (09.04.2011). «Constantin dreht Kampusch-Film 2012» (գերմաներեն). Quotenmeter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Miedl M. (26.02.2013). «"3096 Tage"։ Sie wird gefangen, aber nicht gebrochen» (գերմաներեն). Salzburger Nachrichten. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Brooks Х. (2010 թ․ հունիսի 17). «Natascha Kampusch film director eyes Kate Winslet as lead» (անգլերեն). London: The Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Roxborough S. (2012 թ․ ապրիլի 16). «Antonia Campbell-Hughes Cast as Austrian Kidnap Victim Natascha Kampusch» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Diese Mädchen spielen Natascha Kampusch» (գերմաներեն). Bild. 20.02.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Natascha Kampusch sagte kein Wort» (գերմաներեն). Bild. 25.02.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Sobolla B. (27.02.2013). «Die Kampusch-Entführung im Kino» (գերմաներեն). Deutsche Welle. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Film "3096" nur auf Platz fünf» (գերմաներեն). Die Welt. 04.03.13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.