Mojang Studios (շվեդ.՝ mojäng), ընկերություն, որը զբաղվում է Xbox Game Studios-ին պատկանող համակարգչային խաղերի մշակմամբ։ Առավել հայտնի է որպես Minecraft խաղի մշակող։ Հիմնադրվել է 2009 թվականի մայիսին Մարկուս Պերսոնի կողմից։ 2014 թվականին 2,5 միլիարդ դոլարով գնվել է Microsoft ընկերության կողմից[2]։ Ընկերության գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում։

Mojang Studios
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող և aktiebolag?
Անվանված է ի պատիվԳաջեթ
Հիմնադրված է2009
ՀիմնադիրՄարկուս Պերսոն
ՎայրՍտոկհոլմ, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ600 մարդ (2021)
Մայր ընկերությունMicrosoft Studios[1]
ՍեփականատերՄայքրոսոֆթ[1]
Կայքmojang.com(անգլ.)
 Mojang Studios Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

2009 թվականի մայիսին Մարկուս Պերսոնը հիմնադրել է «Mojang SBO» ընկերությունը։

Փաստացի ընկերությունը հիմնադրվել է միայն 2010 թվականի սեպտեմբերին Մարկուս Պերսոնի, Կառլ Մանեհի և Ջեյկոբ Պորսերի կողմից, քանի որ Պերսոնն ուզում էր Minecraft-ի շարունակական մշակման համար ունենալ սեփական ստուդիան։ Ստուդիան ստացել է նոր անվանում՝ «Mojang AB»[3]։

2014 թվականի սեպտեմբերին Microsoft ընկերությունը 2,5 միլիարդ դոլարով գնել է Minecraft խաղի իրավունքներն ու «Mojang» ստուդիան և Մարկուս Պերսոնը մի քանի այլ մշակողների հետ հեռացել է ընկերությունից[2]։

«Mojang» ընկերությունը իր 11-ամյակի կապակցությամբ հայտարարել է ամբողջական ռեբրենդինգի մասին և վերանվանվել «Mojang Studios»[4]։

Անվանում Տարի Հարթակներ Ծանոթագրություններ
Minecraft 2011 Windows, macOS, Linux, iOS, Android, Xbox 360, Xbox One, Raspberry Pi, PlayStation 3, PlayStation 4, PlayStation Vita, Nintendo Switch [5]
Catacomb Snatch 2012 Windows, macOS, Linux
Scrolls 2014 Windows, macOS, Linux
Cobalt 2016 Windows, macOS, Linux [6]
Minecraft Earth 2019 Android, iOS [7]
Minecraft: Dungeons 2020 Windows, PlayStation 4, Xbox One, Nintendo Switch [8]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.polygon.com/2014/11/6/7167349/microsoft-owns-minecraft-mojang-acquisition-closes
  2. 2,0 2,1 Brett Molina (2014 թ․ սեպտեմբերի 15). «Microsoft to acquire 'Minecraft' maker Mojang for $2.5B» (անգլերեն). USA Today. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  3. Craig Chapple (2012 թ․ նոյեմբերի 23). «Mojang uncovered» (անգլերեն). Develop. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  4. Шевкун, Михаил (2020 թ․ մայիսի 17). «В честь 11-летия Mojang переименовали в Mojang Studios» (ռուսերեն). Игромания. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  5. Fulton, Michael (2019 թ․ մարտի 21). «Overview of Platforms Minecraft Is Available On». Lifewire. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  6. Good, Owen S. (2016 թ․ հունվարի 17). «Mojang-published Cobalt set to launch Feb. 2». Polygon. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  7. Галадей, Андрей (2020 թ․ մայիսի 17). «Minecraft Earth пришла в Россию». Игромания. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  8. Rachel Engl. «'Minecraft Dungeons' will arrive in April 2020» (անգլերեն). Engadget. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Mojang Studios» հոդվածին։