Midland Square (ճապ.՝ ミッドランド スクエア միդդորանդո Սուկուերա) պաշտոնապես կոչվում է Toyota-Mainichi Building (ճապ.՝ 豊田・毎日ビルディング տոյոտա մայնիչի բիրուդինգու), բազմաֆունկցիոնալ երկնաքեր՝ տեղակայված Ճապոնիայի Այչի պրեֆեկտության Նագոյա քաղաքի Նակամուրա շրջանում։ Երկնաքերի շինարարությունն ավարտվել է 2006 թվականի սեպտեմբերի 29-ին, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 6-ին։ Սա Նագոյա քաղաքի, Այչի պրեֆեկտության, Տյուբու շրջանի ամենաբարձր շենքն է։ Midland Square-ը 2018 թվականի դրությամբ համարվում է Ճապոնիայի ամենաբարձր երկնաքերը[1]։ 247 մետր բարձրության վրա տեղակայված է Central Japan Railway Company-ի շտաբ-բնակարանը։ Midland Square-ը բազմաթիվ ընկերությունների առաջարկում է օֆիսային տարածքներ, ներառյալ՝ Տոյոտան, Towa Real Estate и Mainichi Shimbun-ը։ Դրանում կա առևտրի կենտրոն, որն ունի 60 ֆիրմային խանութ, 2 ավտոսրահներ և կինոթատրոն։ Ճապոնիայի ամենաբարձր դիտահարթակը գտնվում է հենց այս երկնաքերում։ Այս երկնաքերը նաև երկհարկանի վերելակներ ունի։ Այդ վերելակներն ընդամենը 40 վայրկյանի ընթացքում կարող է հասցնել մինչև տանիք։

Midland Square
Տեսակերկնաքեր և գրասենյակային շենք
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունMeieki 4-chōme?
Հասցե7番1号
Ճարտարապետական ոճմոդեռնիզմ
Բարձրություն247 մետր
Հարկեր47
Ստորգետնյա հարկեր6
Մակերես193 450,74 քառակուսի մետր
Անվանված էՏյուբու
ՍեփականատերՏոյոտա, Toyota Fudosan? և The Mainichi Newspapers Co.?
ԲնակիչMainichi Shinbun Chūbu Honsha?
Օգտագործվում էobservation deck?, խանութ, գրասենյակ և կինոթատրոն
Հիմնադրված էսեպտեմբերի 29, 2006
Բացվածմարտի 6, 2007
ՇինարարTakenaka Corporation, Obayashi Corporation, Kajima Corporation? և Shimizu Corporation?
ՃարտարապետՆիկկեն Սեկկեի
Արժեք78 000 000 000 ¥
Իրադարձություններշինարարություն
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Midland Square» հոդվածին։