Թոթի տալու համար | անուն = Mercedes-Maybach}} Mercedes-Maybach (Մերսեդես–Մայբախ), գերմանական Daimler AG կոնցեռնի ստորաբաժանում, փոխարինել է 2012 թվականին փակված անշահավետ Maybach-ին։ Հիմնադրվել է 2015 թվականին, որպես Mercedes-Benz-ի սուբրենդ։ Ձեռնարկության թողարկած առաջին մեքենան եղել է շքեղ Mercedes-Maybach S500, S-դաս։ Ավելի ուշ ներկայացվել է թափքի փոփոխված տարբերակով կաբրիոլետ և Pullman լիմուզին ձևերով։ 2016 թվականի ամռան վերջին ընկերութոյւնը ցուցադրել է շքեզ Mercedes-Maybach Vision 6-ը։

Պատմությունը խմբագրել

Մայբախի փակումը խմբագրել

2011 թվականին մամուլի ասուլիսի ժամանակ Daimler AG կոնցեռնը որոշում է կայացրել կապված Maybach մեքենաների հետ, քանի որ շուկայում չի հաջողվել ցուցաբերել արժանի մրցակցություն Bentley Motors-ի և Rolls-Royce-ի հետ։ Դիտարկվել է լուծման երկու տարբերակ. կամ ընկերությունը փակել, կամ շարունակել արտադրությունը գործընկեր Aston Martin ընկերության հետ։ Նույնիսկ Բրիտանական ավտոարտադրողներն են կոնցեպցիա մշակել Maybach երկրորդ սերնդի համար[1]։ Սակայն համագործակցությունը տեղի չի ունեցել և ընկերությունը փակվել է։ Ինչպես հայտարարել է կոնցեռնի ղեկավար Դիթեր Ցետշը, ղեկավարությունը եկել է այն որոշմանը, որ Mercedes-Benz S-դասը ավելի մեծ հաջողություններ կունենա[2]։ Նախագիծը այդպես էլ չի հասել ծախսածածկման մակարդակին. յուրաքանչյուր մեքենայի վրա Maybach կոնցեռնը կորցրել է 300 հազար եվրո[3]։ 2012 թվականի ապրիլին ընկերությունը հայտարարել է, որ մեքենաները վաճառելու է զեղճով 100 000 դոլարով, որպեսցի ազատվի պահեստային պաշարներից[4]։ 2013 թվականի օգոստոսի 14-ին Դայմլերը (Daimler) տարածել է գնացուցակ, որում (Maybach 57, 57S, 62, 62S և Landaulet) մոդելների դիմաց եղել է դիտողութոյուն — «Հանվել է արտադրությունից»[5]։ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Զինդելֆինգենի արտադրամասում արտադրվել է Մայբախ (Maybach) ապրանքանիշի վերջին մոդելը[6]։

Մերսեդես–Մայբախի հիմնումը խմբագրել

 
Mercedes-Maybach Pullman, Ժնև 2015 թվական

2015 թվականին Daimler AG կոնցեռնը հայտարարել է Maybach մակնիշի վերածննդի մասին, որպես սուբ-բրենդ W222[7] համակարգի հիման վրա։ Նոր սերիան, համաձայն ընկերության ծրագրերի կդառնա S-դասի  6-րդ սերնդի ավելի շքեղ տարբերակը։ Առաջին մոդելը պետք է մրցակցի այնպիսի մեքենաների հետ, ինչպիսիք են Bentley Flying Spur ու Rolls-Royce Ghos մեքենաները[8]։ Նրա անվային բազան կազմում է 3365 մմ, իսկ թափքի երկարությունը  5453 մմ։ Մեքենան հասանելի կլինի  S500 (S550 ԱՄՆ-ի համար) S600 (որը ցանկության դեպքում կլինի ամբաղջական 4MATIC և V8 շարժիչներով)  շարժիչներով[7][9]։

 

2015 թվականի գարնանը Ժնևի ավտոսրահում Mercedes-Maybach ներկայացրել է Mercedes-Benz S-Класс (222) մեքենան թափքը լիմուզինի տարբերակով — Mercedes-Maybach S600 Pullman[10]:

Mercedes-Maybach S500/S600 արտադրությունը սկսել էր 2015 թվականի սեպտեմբերին Հնդկաստանի Պունա քաղաքում[11][12]։

 
Mercedes-Maybach Vision 6

2016 թվականի օգոստոսին ընկերությունը ներկայացրել է նոր կոնցեպտուալ կուպե Mercedes-Maybach Vision 6-ը, 5,7 մետր երկարությամբ և հզոր էլեկտրական շարժիչով[13]։ Մոդելը ներկայացվել է Պեյբլ-Բիչում, ԱՄՆ[14]։

2016 թվականի աշնանը Լոս Անջելեսում ներկայացվել է Mercedes-Maybach մակնիշի առաջին կաբրիոլետը — Mercedes-Maybach S650: Մինչ այդ 2015 թվականին հիմնադրված ընկերությունը չէր թողարկել ավտոմեքենաներ բաց տանիքով։ Մոդելը կթողարկվի սահմանափակ 300 օրինակով։ Ավտոմեքենայի գինը կսկսի 300 000  եվրոից[15]։ Ռուսաստանում վաճառքը կսկսի 2017 թվականի ամռանից[16]։

Ժնևի ավտոսրահում 2017 թվականին ներկայացվել է G-դասի հատուկ ամենագնաց — Mercedes-Maybach Landaulet G650, 5,35 մետր երկարությամբ[17]։ Շնորհիմ թեթև քաշի 3.3 տոննա, մեքենան 0-ից 100 կմ/ժ արագությանը կարող է հասնել վեց վայրկյանում։ Սերիան ազատ է արձակվել սահմանափակ քանակով 99 մոդել, իսկ հաճախորդներին հասանելի կլինի 2017 աշնանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Drew Johnson. «Daimler to rule on future of Maybach next month». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  2. «Daimler решил отказаться от бренда Maybach». Автостат. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Daimler прекратил производство автомобилей Maybach». Автостат. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  4. «Maybach распродаёт свои автомобили со скидкой в 100 тысяч долларов». Автостат. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. «Daimler прекратил продажи Maybach». Autonews.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  6. Harry Pretzlaff (30 декабря 2012). «Ende der Luxusmarke: Für den Maybach war nichts zu teuer (in German)». stuttgarter-zeitung.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  7. 7,0 7,1 «Mercedes-Maybach S-Class: Stylish, effortless superiority combined with trend-setting exclusivity» (անգլերեն). Штутгарт / Лос-Анджелес / Гуанчжоу: Daimler AG. 19 ноября 2014. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. Jim Holder (13 января 2015). «2015 Mercedes-Maybach S600 - prices, specification and gallery» (անգլերեն). Autocar. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. Brandon Turkus (19 ноября 2014). «Mercedes-Maybach S600 is not the luxury limo we expected». AutoBlog. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. «The new Mercedes-Maybach S 600 Pullman: High-end luxury-class motor vehicle with a proud pedigree» (անգլերեն). Штутгарт, Германия: Daimler AG. 18 февраля 2015. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. «Mercedes-Maybach S500 and S600 Launched in India». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  12. «Mercedes-Benz to locally assemble Maybach S500 at Pune plant» (անգլերեն). Diligent Media Corporation Ltd. 26 сентября 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  13. Tim Pollard (29 сентября 2016). «Six things we learned about the Vision Mercedes-Maybach 6 in Paris» (անգլերեն). Журнал Car. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  14. Sam Naylor (19 августа 2016). «Vision Mercedes-Maybach 6 concept coupe previews 2017 production car». Auto Express. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 19 августа 2016-ին.
  15. «Mercedes-Maybach назвал цены на самый дорогой кабриолет». Auto News (РБК). 23 ноября 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  16. «Mercedes-Maybach привезет в Россию свой самый дорогой кабриолет». Auto News (РБК). 2 декабря 2016. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  17. «Mercedes-Maybach G 650 Landaulet: Der Sonne so nah» (գերմաներեն). Tz. 01.03.2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 25.03.2017-ին.

Գրականություն խմբագրել