Մելոդրամա, նորզելանդացի երգչուհի Լորդի երկրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2017 թվականի հունիսի 16-ին Republic Records-ի միջոցով[1]: Ալբոմի ձայնագրման ժամանակ Լորդը համագործակցել է այնպիսի պրոդյուսերների հետ ինչպիսիք են Ջեք Անտոնֆը, Ֆրանկ Դյուքսը, Քուք Հարելը և Էնդրյու Ուայթը: Լորդը նույնպես մասնակցել է ձայնագրությանը: Ալբոմին աջակցելու համար թողարկվել են «Green Light», «Perfect Places» ինչպես նաև պրոմո սինգլներ «Liability»-ն և «Sober» -ը: Ալբոմը թողարկվել է 2017 թվականին և միանգամից հայտնվել Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Կանադայի հիթ շքերթների առաջատար հորիզոնականներ: Որոշ քննադատներ այն անվանում են «տարվա լավագույն ալբոմ»:

Melodrama
Melodrama (ալբոմ, Լորդ).png
Լորդի Ստուդիական ալբոմ
Թողարկվածհունիսի 16, 2017
ԺանրԷլեկտրոփոփ, դենս-փոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլLava, Republic
ՊրոդյուսերԼորդ, Ֆրենք Դյուքս և Ջեկ Անտոնոֆ

Ստեղծման պատմությունԽմբագրել

2013 թվականին Billboard-ի հետ հարցազրույցում Լորդը հայտարարեց, որ սկսել է աշխատել իր երկրորդ ստուդիական ալբոմի վրա[2]: 2014 թվականին Լորդը իր երկրպագուներին հայտնեց, որ նրա երկրորդ ստուդիական ալբոմը տարբերվելու է իր դեբյուտայինից: 2016 թվականին Լորդը սոցիալական ցանցերում պատասխանեց իր երկրպագուներին, ասելով, որ նյութը ձայնագրվել է և արդեն արտադրության փուլում է: Նույն տարվա նոյեմբերին, իր քսաներորդ տարեդարձին նա նաև նշեց, որ «Pure Heroine»-ը գրել էր իր պատանեկան փառքը հավերժացնելու համար և մտածում է, որ այդ երգերի մեծ մասը կմնան միշտ ակտուալ: Իսկ ի՞նչ է սպասվում հետո[3]: Ալբոմը ձայնագրվել է 18 ամսվա ընթացքում համահեղինակ և պրոդյուսեր Ջեք Անտոնոֆի հետ միասին:

Փետրվարի 26-ին Լորդը ցնցեց երկրպագուներին Նոր Զելանդիայում անցկացված հանդիպման ժամանակ, հայտարարելով նոր երաժշտության թողարկման ամսաթիվը[4]: Հայտարարված ամսաթվից երկու օր հետո, սոցիալական ցանցում հայտարարվեց ալբոմի առաջին թողարկվելիք սինգլի անունը՝ «Green light»[5]: Մարտի 9-ին երգչուհին թողարկեց ալբոմի պրոմո սինգլը՝«Liability»-ն: Լորդն առաջին անգամ «Green light»-ը և «Liability»-ին կենդանի կատարեց Saturday Night Live հաղորդման ժամանակ։ 2017 թվականի մայիսի 18-ին Լորդը հայտարարեց Մելոդրամա ալբոմի բոլոր տասնմեկ թրեքերի անունները: Թողարկված սինգլներին հաջորդեց «Perfect Places» սինգլը: Ալբոմը ձայնագրվել է Ջեք Անտոնոֆի տնային ստուդիայում և Նյու Յորքի Electric Lady Studios-ում:

ՇարադրանքԽմբագրել

Լորդը «Մելոդրամա» ալբոմի երգերը ստեղծել է Նոր Զելանդիայում: Նա նկարագրում է ալբոմը որպես միայնություն: The New York Times-ի հետ հարցազրույցի ժամանակ Լորդը նշել է, որ ունի որոշ նեյրոլոգիական անոմալիա, որն ավելի հայտնի է, որպես քրոմաեստեզիա անվանումով: Ըստ որի, երբ նա լսում է որոշակի հնչյուններ և երաժշտություն և դրանց համապատասխան նրա գլխում հայտնվում են տարբեր գույներ: Երգչուհին այս ալբոմի վրա աշխատել է ուղիղ երեք տարի, սկսելով գրել երգերը տանը, ապա Նյու Յորքյան այն հյուրանոցներում, որտեղ նա բնակվել է:

ՍինգլներԽմբագրել

Լորդը ալբոմի անվանումը հայտարարել է Twitter-ի միջոցով և միաժամանակ թողարկել «Green Light» սինգլն իր տեսահոլովակով: Երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Նոր Զելանդիայում, 19-րդ հորիզանականը Billboard Hot 100-ում և 20-րդը Բրիտանիայում:

"Perfect Places" կատարումը թողարկվել է 2017 թվականի հունիսի 2-ին, որպես ալբոմի երկրորդ սինգլ, իսկ նրա համատեղ տեսահոլովակը դուրս է եկել 2017 թվականի օգոստոսի 3-ին: Այն Ամերիկյան ժամանակակից ռոք ռադիոյում գրավել է երկրորդ հորիզոնականը:

Քննադատական ընդունումԽմբագրել

Քննադատներն ալբոմին տվել են դրական կարծիք: Նոլան Ֆիլնն Entertainment Weekly թերթից հայտնել է իր կարծիքն ասելով. «Երբ դուք մտածեք, որ հասնում եք այս ճանապարհորդության ավարտին, Լորդի լիրիկան ձեզ նորից կստիպի լսել ալբոմը: Սա մի հանելուկ է, որի պատասխանը դուք շարունակ փորձելու եք գտնել խնջույքի ավարտից հետո»: Slant ամսագիրը ալբոմը գնահատել է հինգ հնարավոր աստղերից չորսով և նշել. «Անկախ այն հանգամից, որ ալբոմն ակումբային է կամ քողարկված է բաժանման մասին խորագրով, այն հանգստացնող է, դրամատիկ, և մնացած այն ամենն ինչ ձեզ պետք կգա Մելոդրամա անվան տակ»: Rolling Stone ամսագիրը ալբոմը նկարագրել է հինգ հնարավոր աստղերից չորսով: Pitchfork ամսագրի լրագրող Սթեյսի Անդերսոնը ալբոմը գնահատել է բոլոր հնարավոր տաս բալերից 8,8 բալով նաև ավելացնելով. «Լորդը կարողանում է խաղալ զգացմունքների հետ ինչպես ոչ ոք: Նրա ալբոմը պարունակում է մելոդրամայի բոլոր անհրաժեշտ պայմանները»:

Կոմերցիոն հաջողություններԽմբագրել

Թողարկման առաջին իսկ օրվանից Մելոդրամա ալբոմը գրավել է Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի հիթ շքերթների առաջին հորիզոնականները: Ինչպես նաև այն իր թողարկման օրվանից վաճառվել է 82.000 օրինակով:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Phillips, Amy, Strauss, Matthew (մարտի 2, 2017)։ «Lorde Announces New Album Melodrama»։ Pitchfork։ Արխիվացված օրիգինալից մարտի 2, 2017-ին։ Վերցված է մարտի 2, 2017 
  2. Lars Brandle (25 августа 2016)։ «Lorde’s Second Album is nearing completion» (անգլերեն)։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 13 мая 2017-ին։ Վերցված է փետրվարի 7, 2017 
  3. Jason Lipshutz (4 января 2017)։ «2017 Will Be the Year of Our Lorde» (անգլերեն)։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 13 мая 2017-ին։ Վերցված է փետրվարի 7, 2017 
  4. Luke Britton (27 февраля 2017)։ «Watch Lorde tease new music in mysterious adverts» (անգլերեն)։ NME։ Արխիվացված է օրիգինալից 13 мая 2017-ին։ Վերցված է մարտի 1, 2017 
  5. Gil Kaufman (1 марта 2017)։ «Lorde Blitzes Auckland with Guerrilla Campaign for «Green Light»» (անգլերեն)։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 13 мая 2017-ին։ Վերցված է մարտի 1, 2017