Me & The Rhythm, ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի երգը, որը ձայնագրվել է նրա երկրորդ սոլո ստուդիական ալբոմում՝ Revival (2015): Թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 2-ին iTunes-ով և այլ թվային կրիչներով որպես ալբոմի միակ պրոմոսինգլ։ Երգը գրել են Սելենան, Ջուլիա Մայքլզը, Ջասթին Թրենթերը և պրոդյուսերներ Մաթիասը և Ռոբինը (Mattman & Robin): «Me & The Rhythm»-ը ձայնագրվել է ամենավերջում, որովհետև Սելենան խնդրել էր հետաձգել ձայնագրումը չորս օրով՝ նոր երգեր գրելու համար և արդյունքում երգը դարձել է ալբոմի ամենասիրված երգերից։

«Me & The Rhythm»
Սելենա Գոմեսի սինգլը
«Revival» ալբոմից
Թողարկված2 հոկտեմբերի, 2015
ՖորմատԹվային ներբեռնում
Ժանր
ԵրգահանՍելենա Գոմես
Տևողություն3:33
Լեյբլ
ՊրոդյուսերMattman & Robin
"Me & the Rhythm" (Audio) ՅուԹյուբում

«Me & The Rhythm»-ը դիսկո[1], պարային[2], R&B[3], և սինթի փոփ[4] ժանրերում է, նաև օգտագործվել են սթիլփան, խորը բիթերով, պուլսացվող հարվածներով և ստեղնաշարային գործիքներով՝ գործիքավորման տարբերում։ Երգի տեքստը պարահրապարակում ինքն իրեն կորցնելու և ինքդ քո ներսում որոշ ժամանակով ազատ լինելու մասին է։ Քննադատները դրական են արձագանքել երգի մասին։ Նրանք գովել են դիսկոյի վինտաժային ձայները և Գոմեսի վոկալը։ Սելենան կատարել է երգը՝ Come & Get It-ի հետ՝ The Today Show-ի ժամանակ։

Ձայնագրում և թողարկում խմբագրել

Հիթ-շքերթներում Good for You-ի ունեցած անսպասելի հաջողությունից հետո Գոմեսը խնդրել է լեյբլին, որ որոշակի ժամանակով հետաձգեն ողջ ալբոմի միքսացումը՝ Ջուլիա Մայքլզի և Ջասթին Թրենթերի հետ ավելի մեծաքանակ երգեր գրելու համար, այն բանից հետո, երբ նա ասել է, որ՝ «մոլագարվել էի Ջասթինով և Ջուլիայով» և «զգում էի, որ մենք կախարդանք ենք ստեղծում։ Ջուլիան զգում էր իմ նման, իսկ ես՝ ինձ Ջուլիա էի զգում»[5]։ Ջուլիան մեկնաբանել է. «ԵՍ կարծում եմ, որ Սելենան ընդհանրապես նման չէ ինձ և Ջասթինին այն առումով, որ...: Երբ դու գտնում ես մի բան, որին նույնքան կապված ես, դա իրական և ազնիվ է, դա բաց չես թողնի։ Դու տեսնում ես, թե որտեղ կարող է դա քեզ ուղղորդել»[6]։ Լեյբլը համաձայնություն է տվել և նրանք աշխատել են ևս չորս օր՝ երեք այլ երգերի վրա, որոնցից երկուսը ներառվել են ալբոմում։ Hands to Myself-ը և «Me & The Rhythm»-ը, որոնցից երկրորդը դարձել է վերջին երգը, որը ձայնագրվել է Revival ալբոմում, նաև եղել է ալբոմի նրա ամենասիրելի երգերից[7]։ Երգից մի հատված և շապիկը հասանելի են դարձել 2015 թվականի սեպտեմբերի 26-ին[8]։ Հոկտեմբերի 2-ին երգը թողարկվել է որպես ալբոմի առաջին և միակ պրոմոսինգլ։ The Today Show-ում ունեցած ելույթի ժամանակ նա կատարել է այդ և իր նախորդ հիթը՝ Come & Get It[9]։

Քննադատների արձագանքները խմբագրել

Մի շարք հեղինակավոր հրատարակություններ գնահատել են երգը՝ բնութագրելով այն որպես «պարային ակումբներին համապատասխան»[10][11][12]։

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2015) Ամենաբարձր
հորիզոնական
  Canadian Hot 100[13] 57
  Singles Digitál Top 100[14] 83
  SNEP[15] 143
  Singles Digitál Top 100[16] 68
US Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[17] 6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sendra, Tim. «Selena Gomez: "Revival"». AllMusic. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. St. Asaph, Katherine (2015 թ․ հոկտեմբերի 13). «Review: Selena Gomez Is Whoever Pop Needs Her to Be on Revival». Time. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  3. Bein, Kat (2017 թ․ փետրվարի 21). «The 10 Best Selena Gomez Songs: Critic's Picks». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  4. Wass, Mike (2015 թ․ հոկտեմբերի 9). «Selena Gomez's 'Revival': Album Review». Idolator. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  5. «Selena Gomez on Her New Album and Media Scrutiny: 'I Just Don't Care About the Noise Anymore'». TIME. 2015 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  6. «Young Pop Songwriter Julia Michaels Co-Writes Big Hits for Justin Bieber and Selena Gomez». SongwriterUniverse. 2015 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  7. «Selena Gomez On New Song "Me & The Rhythm", New Album, And The Single Life». Inquisitr. 2015 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  8. «Selena Gomez's "Me & The Rhythm" Preview Proves Her New Album Is Going To Be Very Diverse — LISTEN». Bustle. 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  9. «Watch Selena Gomez Be The 'Boss' In 'Today' Show Performance». MTV. 2015 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  10. «Selena Gomez Drops 'Me and the Rhythm' One Week Before Her New Album 'Revival' [LISTEN]». Music Times. 2015 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  11. «Selena Gomez's 'Revival': Album Review». Idolator. 2015 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  12. «Selena Gomez's 'Me and the Rhythm' Is a Disco-Lite Jam». Popcrush. 2015 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  13. Selena Gomez Album & Song Chart History Canadian Hot 100 for Selena Gomez. Ստուգվել է October 13, 2015.
  14. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201546 into search. Ստուգվել է November 25, 2015.
  15. Lescharts.com — Selena Gomez — Me & The Rhythm (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է October 18, 2015.
  16. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201546 into search. Ստուգվել է November 25, 2015.
  17. «Chart Search – Selena Gomez». Bubbling Under Hot 100 Singles for Selena Gomez. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.