Lux Aeterna (Լույս hավերժական), կարճամետրաժ ֆիլմ-պոեմ, (11 րոպե), Սև-Սպիտակ, արտադրված 1999 թվականի Ֆրանսիական Նահորա Ֆիլմ (ֆր.՝ Nahora Films) կազմակերպության կողմից։ Terra Emota ֆիլմի հետ կազմում են դիպտիխ։

Lux Aeterna
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական1999

Ֆիլմն ամբողջովին հիմնված է Լևոն Մինասյանի 1988 թվականի դեկտեմբերի 7Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերված Լենինական քաղաքում նկարահանած կինոնյութի վրա։

Կադրեր Lux Aeterna ֆիլմից

1998 թվականին, Ֆրանսահայ դերասան և կինոբեմարդիչ Սերժ Ավետիքյանը իր տեսաարխիվում պատահաբար հայտնաբերում է երկրաշարժից անմիջապես հետո նկարահանված խիստ հուզիչ կադրերի տեսապատճենը և այն ցույց է տալիս իր գործընկեր և բարեկամ, ծագումով Լենինականցի Լևոն Մինասյանին, չիմանալով, որ այդ կադրերի հեղինակը հենց Լևոնն է[1]։
Դեկտեմբերի 7-ին և դրան հետևող մի քանի օրերին նկարահանված նյութի օրիգինալը Super-8 ֆորմատի կինոժապավենի վրա էր և գտնվում էր հեղինակի մոտ։ Նրանք որոշում են երկրաշարժի 10-ամյա տարելիցի առիթով ֆիլմ պատրաստել, որի արտադրությունն հանձն է առնում Լևոն Մինասյանին պատկանող Նահորա Ֆիլմ կինոընկերությունը։ Ֆիլմը կինոդահլիճներում ցուցադրվելու համար "ուռճեցվել" է 35 մմ պրոֆեսիոնալ ժապավենի վրա։

Ֆիլմի երաժշտության հեղինակն է Գզավիե Դըլիլը (Xavier Delisle)։

Կինոփառատոններ խմբագրել

Ֆիլմը մասնակցել է ավելի քան 50 միջազգային կինոփառատոների, այդ թվում.

  • Incurt (Իսպանիա),
  • AFFMA (ԱՄՆ),
  • ArtMessage - Ժյուրիի հատուկ դիպլոմ (Ֆրանսիա),
  • Cote Court (Ֆրանսիա),
  • Avanca (Պորտւգալիա),
  • BBC British Short Film Festival (Մեծ Բրիտանիա),
  • Festival du Nouveaux Cinema (Կանադա),
  • Cinema Tout ecran - Ժյուրիի հատուկ դիպլոմ (Շվեյցարիա),
  • DocumentART (Գերմանիա),
  • Festival du Film d'Environnement (Ֆրանսիա),
  • Festival du Film d'Exploration (Ֆրանսիա),
  • Meridiens (Ֆրանսիա),
  • Traces de Vies (Ֆրանսիա),
  • Une certaine idee du Cinema (Ֆրանսիա),
  • Festival du VGIK - Լավագույն մոնտաժի մրցանակ (Ռուսաստան),
  • Festival des films Europeens (Թուրքիա),
  • Festival de Drama (Հունաստան),
  • Dakino (Ռումինիա),
  • Courts Metrages Francais (Բրազիլիա),
  • Travelling (Ֆրանսիա),
  • FIPA (Ֆրանսիա),
  • Clermont-Ferrand (Ֆրանսիա),
  • Berlinale Panorama (Գերմանիա),
  • Larissa (Հունաստան),
  • Dublin (Իռլանդիա),
  • Dresde (Գերմանիա),
  • Doxa Vancouver (Կանադա),
  • Naples (Իտալիա),
  • Merano TV (Իտալիա),
  • Palerme (Իտալիա),
  • Eisenstein - Wilhelshaven (Գերմանիա),
  • French Film Series New York - Los Angeles (ԱՄՆ),
  • Die (Ֆրանսիա),
  • Ecrans Documentaires (Ֆրանսիա),
  • Bilbao (Իսպանիա),
  • Nancy - Ժյուրիի հատուկ դիպլոմ (Ֆրանսիա),
  • Tebessa (Ալժիր)

Աղբյուրներ խմբագրել

  1. "Serge Avedikian, en courts…", DVD of short films, Bonus - "Lux et Terra" directors's comments (ֆրանսերեն). Թողարկվել է Chalet Films editions-ի կողմից

Արտաքին հղումներ խմբագրել

  • Սերժ Ավեդիկյանի անձ­նական կայքը (ֆրանսերեն)
  • Լևոն Մինասյան. հեղինակային լուսանկարներ, ֆիլմերից հատվածներ (անգլերեն, ֆրանսերեն)
  • Լևոն Մինասյանի անձ­նական կայքը (անգլերեն) Արխիվացված 2013-06-05 Wayback Machine
  • «L'Agence du Court Metrage». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 11(ֆրանսերեն)-ին.