Lost (երգ, Linkin Park)
«Lost», ամերիկյան Linkin Park ռոք խմբի երգը։ Սկզբում ձայնագրվել է նրանց «Meteora» երկրորդ ստուդիական ալբոմի համար (2003), բայց պաշտոնապես թողարկվել է 2023 թվականի փետրվարի 10-ին որպես «Meteora» ալբոմի 20-ամյակի առթիվ նրա վերաթողարկման առաջին սինգլ։
«Lost» | ||||
---|---|---|---|---|
Linkin Park-ի սինգլը | ||||
«Meteora20» ալբոմից | ||||
Թողարկված | 10 փետրվարի 2023 | |||
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ | |||
Ձայնագրված | 2002 | |||
Ժանր |
| |||
Տևողություն | 3:19 | |||
Լեյբլ | Warner Records | |||
Պրոդյուսեր | Don Gilmore և Linkin Park | |||
Linkin Park-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Նախապատմություն և թողարկում
խմբագրելLinkin Park-ը նախկինում արդեն թողարկել էր իր ալբոմների վերահրատարակություններ։ 2020 թվականին վերահրատարակվել է «Hybrid Theory» (2000) դեբյուտային ալբոմը՝ նախկինում չհրապարակված երգերով։ 2022 թվականին թողարկվել է «Minutes to Midnight» (2007) ալբոմի դելյուքս տարբերակը[1]։ «Meteora»-ի վերահրատարակումը նախատեսվել է թողարկել 2023 թվականի ապրիլի 7-ին[2]։
«Lost» երգն ի սկզբանե ձայնագրվել է 2002 թվականին, երբ Linkin Park-ը նյութեր էր պատրաստում իր «Meteora» (2003) երկրորդ ստուդիական ալբոմի համար[3]։ Խումբը ակնարկել է նյութի թողարկման մասին, երբ 2023 թվականի հունվարի երկրորդ կեսին իր կայքում տեղադրել է հետհաշվարկ[4], որը հետագայում փոխարինվել է գլուխկոտրուկով։ Խումբը նաև կիսվել է երգի մի հատվածով սոցիալական ցանցերում[1]։ Երգը պաշտոնապես թողարկվել է 2023 թվականի փետրվարի 10-ին՝ «Meteora»-ի վերաթողարկման գովազդման շրջանակներում, որը նվիրված էր դրա թողարկման 20-ամյակին[5]։
Մայք Շինոդան գրել է. «Lost»-ը գտնելը նման էր սիրելի լուսանկար գտնելուն, որի մասին մոռացել ես, կարծես այն սպասում էր հարմար պահի, որպեսզի հայտնվի»[6]։ Ըստ Շինոդայի՝ երկրպագուները տարիներ շարունակ խնդրել են երգեր, որոնք պարունակում են հանգուցյալ առաջատար վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի ձայնը (ինքնասպան է եղել 2017 թվականի հուլիսի 20-ին[2]), և հայտարարվել է, որ «Lost»-ը Բենինգթոնի վոկալով չհրատարակված երգերից մեկն է, որը կներառվի Meteora-ի վերաթողարկման մեջ[7]։
Կոմպոզիցիա
խմբագրել«Lost» երգը նկարագրվել է որպես նու մետալ ոճով ստեղծագործություն՝ էլեկտրոնիկայի տարրերով[8][9]։ Նշվել է, որ «Lost»-ը հնչողությամբ նման է «Meteora»-ի «Breaking the Habit» և «Numb» երգերին[9]։
Երաժշտական տեսահոլովակ
խմբագրել2023 թվականի փետրվարի 10-ին խմբի պաշտոնական Youtube-ալիքում հրապարակվել է «Lost» երգի տեսահոլովակը[10]։ Տեսահոլովակի վրա աշխատել են պրոդյուսեր և անիմատոր pplpleasr-ը և Web3 ստուդիան[11]։ Անիմե ոճով երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է որպես հին AMV[11][12]։ Դրա ստեղծման ժամանակ օգտագործվել է Kaiber նեյրոցանցը[13]։ Տեսանյութում կան բազմաթիվ հղումներ Linkin Park-ի անցյալ տեսանյութին և խմբի այլ էլեմենտների։ Յոթ ժամվա ընթացքում տեսանյութը հավաքել է 691 հազար դիտում[10]։
Հիթ-շքերթներ
խմբագրելՀիթ-շքերթ (2023) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Ավստրալիա (ARIA)[14] | 49 |
Ö3 Austria Top 75[15] | 9 |
Կանադա (Canadian Hot 100)[16] | 28 |
Canada Rock (Billboard)[17] | 1 |
IFPI[18] | 2 |
Singles Digitál Top 100[19] | 17 |
Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[20] | 24 |
Ֆրանսիա (SNEP)[21] | 132 |
France Radio (SNEP)[22] | 2 |
Media Control AG[23] | 5 |
Global 200 (Billboard)[24] | 18 |
Greece International (IFPI)[25] | 21 |
Single Top 10[26] | 4 |
Stream Top 40[27] | 30 |
Իռլանդիա (IRMA)[28] | 51 |
Japan Hot Overseas (Billboard Japan)[29] | 20 |
Լատվիա (LAIPA)[30] | 5 |
Լիտվա (AGATA)[31] | 33 |
Լյուքսեմբուրգ (Billboard)[32] | 15 |
Dutch Top 40[33] | 37 |
Mega Single Top 100[34] | 98 |
New Zealand Hot Singles (RMNZ)[35] | 2 |
(AFP)[36] | |
Singles Digitál Top 100[37] | 43 |
Sweden Heatseeker (Sverigetopplistan)[38] | 7 |
Schweizer Hitparade[39] | 16 |
UK Singles Chart[40] | 18 |
UK Rock Chart[41] | 1 |
Billboard Hot 100[42] | 38 |
US Hot Rock & Alternative Songs (Billboard)[43] | 4 |
Rock Airplay (Billboard)[44] | 1 |
Թողարկման պատմություն
խմբագրելԵրկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ | Ծնթ. |
---|---|---|---|---|
Տարբեր | Փետրվարի 10, 2023 | Warner | [45] | |
Իտալիա | Radio airplay | [46] | ||
ԱՄՆ | Փետրվարի 14, 2023 | [47][48] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Дарья Мельникова (2023 թ․ փետրվարի 7). «Linkin Park выпустят неизданный ранее трек «Lost» с альбома «Meteora»» (ռուսերեն). Афиша. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 2,0 2,1 ««Я потерялся в этих воспоминаниях»» (ռուսերեն). Meduza. 2023 թ․ փետրվարի 10. Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «LINKIN PARK Shares Previously Unreleased Song 'Lost', Announces 'Meteora' 20th-Anniversary Box Set» (անգլերեն). Blabbermouth.net. 2023 թ․ փետրվարի 10. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Ali Shutler (2023 թ․ հունվարի 28). «Linkin Park launch mysterious 'Numb'-referencing countdown» (բրիտանական անգլերեն). New Musical Express. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Ellie Robinson (2023 թ․ փետրվարի 10). «Linkin Park announce 20th anniversary edition of 'Meteora' with lead single 'Lost'» (բրիտանական անգլերեն). New Musical Express. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Jason Lipshutz (2023 թ․ փետրվարի 10). «Linkin Park Announces 'Meteora 20th Anniversary Edition,' Shares 'Lost' Single With Chester Bennington Vocals» (ամերիկյան անգլերեն). Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Tomás Mier, Jodi Guglielmi, Tomás Mier, Jodi Guglielmi (2023 թ․ փետրվարի 6). «Linkin Park Release 'Never-Before-Heard' 2003 Song 'Lost' Featuring the Late Chester Bennington» (ամերիկյան անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Merlin Alderslade (2023 թ․ փետրվարի 10). «Listen to previously unreleased Linkin Park song Lost, complete with a dazzling new animated video» (անգլերեն). Louder Sound. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 9,0 9,1 «Song of the Week: Linkin Park's "Lost" Is an Emotional Reminder of What We Once Had» (ամերիկյան անգլերեն). Yahoo! Life. 2023 թ․ փետրվարի 11. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 10,0 10,1 «Новый клип линкин парк лост на видео полон отсылок к старым клипам группы» (ռուսերեն). Medialeaks. 2023 թ․ փետրվարի 10. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 11,0 11,1 Hesher Keenan (2023 թ․ փետրվարի 6). «Linkin Park to Unveil a Previously Unreleased Track "Lost" Friday» (անգլերեն). MetalSucks. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Анастасия Николаева (2023 թ․ փետրվարի 10). «Группа Linkin Park выпустила клип на песню Lost с вокалом Честера Беннингтона» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Нейросети нарисовали клип на новую песню Lost от Linkin Park» (ռուսերեն). iXBT.com. 2023 թ․ փետրվարի 10. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «ARIA Top 50 Singles Chart». Australian Recording Industry Association. 2023 թ․ փետրվարի 20. Վերցված է 2023 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Linkin Park — Lost Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ «Linkin Park Chart History (Billboard Canadian Hot 100)». Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ <Linkin+Park/chart?f=1243 Linkin Park Album & Song Chart History Billboard Canada Rock for Linkin Park.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 202317.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 20237 into search.
- ↑ «Linkin Park Chart History (Finland Songs)». Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Top Singles (Week 7, 2023)» (French). SNEP. Վերցված է 2023 թ․ փետրվարի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top Singles Radio (Week 16, 2023)» (French). SNEP. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Musicline.de — Chartverfolgung — Linkin Park — Lost (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ «Linkin Park Chart History (Billboard Global 200)». Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «IFPI Charts». ifpi.gr. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
- ↑ "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
- ↑ «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Billboard Japan Hot Overseas – Week of February 22, 2023». Billboard Japan (ճապոներեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Mūzikas Patēriņa Tops/ 07. nedēļa» (անգլերեն and լատվիերեն). LAIPA. 2023 թ․ փետրվարի 19. Վերցված է 2023 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «2023 7-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2023 թ․ փետրվարի 17. Վերցված է 2023 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Linkin Park Chart History (Luxembourg Songs)». Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Nederlandse Top 40 - week 10, 2023 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
- ↑ Dutchcharts.nl — Linkin Park — Lost (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
- ↑ «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2023 թ․ փետրվարի 20. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ "Portuguesecharts.com – Linkin Park – Lost". AFP Top 100 Singles.
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 20237 into search.
- ↑ «Veckolista Heatseeker, vecka 7». Sverigetopplistan. Վերցված է 2023 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Linkin Park — Lost swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ Archive Chart UK Rock Chart.
- ↑ <Linkin+Park/chart?f=379 Linkin Park Album & Song Chart History Billboard Hot 100 for Linkin Park.
- ↑ «Linkin Park Chart History (Hot Rock & Alternative Songs)». Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ <Linkin+Park/chart?f=1228 Linkin Park Album & Song Chart History Billboard Rock Airplay for Linkin Park.
- ↑ Lipshutz, Jason (2023 թ․ փետրվարի 10). «Linkin Park Announce 'Meteora' 20th Anniversary Set, Shares 'Lost' Single With Chester Bennington Vocals». Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Tenaglia, Raffaella (2023 թ․ փետրվարի 10). «Linkin Park - Lost (Radio Date: 10-02-2023)». EarOne. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Future Releases on Alternative Radio Stations». AllAccess. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Rock Future Releases». AllAccess. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.