LORA (ՕՄՀՀ)

օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր


LORA (անգլ․ Long-Range Artillery Missile) - օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր, որ արտադրվում է իսրայելական Israel Aircraft Industries (IAI) ընկերության կողմից։ LORA-ն կարող է տեղակայվել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային պայմաններում։ Նախատեսված է ենթակառուցվածքների (կապի, էլեկտրակայանների և այլնի) և երկրի խորքում հակաօդային պաշտպանության մարտկոցների ոչնչացման համար։

LORA
LORA օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր
Տեսակ բալիստիկ հրթիռ
Արտադրող Իսրայել Իսրայել
Հիմնական օգտագործողներ Ադրբեջան Ադրբեջան
Քաշ 1․6 - 1․8 տոննա
Մարտագլխիկ 570 կգ, խիստ պայթուցիկ, բեկորաֆուգասային և թափանցող
Հրթիռների երկարություն 5 մ
Հրթիռների տրամագիծ 610 մմ
Կրակի Հեռահարություն 90 - 400 կմ

2004 թ․ Միջերկրական ծովում հաջող փորձարկումներից հետո IAI-ը, բացի Իսրայելից, այս համակարգերն առաջարկել է Հնդկաստանին և Թուրքիային, սակայն այդ երկրներից ոչ մեկը հետաքրքրություն չի ցուցաբերել այն գնելու հարցում[1]։ Հրթիռը տեղադրվում է տրանսպորտային հերմետիկ մեկնարկային կոնտեյների վրա և ունի պահպանման ժամկետ՝ մինչև 7 տարի։ Համալիրը տեղափոխվում է տրանսպորտային մեկնարկային 4 կոնտեյներ փաթեթով։

Մարտական կիրառություն խմբագրել

 

2017 թ․ դեկտեմբերին ռուսական և սիրիական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Սիրիայում «Պանցիր-C1» զենիտահրթիռային համալիրը հարվածել է Իսրայելի կողմից Ալ-Քիսվա քաղաքի սիրիական ռազմական բազայից բաց թողնված LORA-ին[2]։ Իսրայելական ԶԼՄ-ներից կամ պաշտպանության նախարարություններից մեկնաբանություններ չեղան։

2020 թ․ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերն օգտագործել են LORA ՕՄՀՀ-ը Արցախի Հանրապետությունում կամուրջ ռմբակոծելու նպատակով[3][4][5][6]։

Տակտիկ-տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Քաշ՝ 1․7 տոննա
  • Երկարություն՝ 5 մ
  • Մարտագլխիկ՝ 240, 400 (բեկորաֆուգասային), 600 կգ (թափանցող)
  • Տրամագիծ՝ 610 մմ
  • Հեռահարություն՝ 250—300 կմ
  • Հետագծի բարձրություն՝ 45 կմ
  • Կառավարման համակարգ՝ ինտերցիալ նավագնացություն GPS համակարգով
  • Դիպուկություն՝ 10 մ

Սպառազինություն խմբագրել

  Ադրբեջան - անհայտ քանակությամբ՝ 2018 թ․ դրությամբ[7]։

Տես նաև խմբագրել

9K720 Իսկանդեր

Ծանոթագրություններ խմբագրել