Kyoto Animation ընկերության շենքի հրկիզում
Kyoto Animation ընկերության շենքի հրկիզում, Կիոտոյի Kyoto Animation ընկերության Ֆուշիմիում գտնվող շենքի ենթադրյալ հրդեհում, որը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 18-ին[4]։ Առավոտյան 10:30-ից քիչ անց 41-ամյա անհայտ տղամարդը բենզին է լցրել գրասենյակի ներսում և աշխատակիցների վրա, բղավել է․ «Մահացե՛ք» (死ね), փակել է ելքերը և ներսում գտնվողներին դանակով սպառնացել[5]։ Տղամարդը փախել է, իսկ նրան հետապնդել է Kyoto Animation ընկերության աշխատակիցը, մինչև որ նա փողոց է նետվել, որտեղ և նրան ձերբակալել է ոստիկանությունը[6] ։
Kyoto Animation ընկերության շենքի հրկիզում | |
---|---|
![]() | |
Տեսակ | շենքի կամ կառույցի հրդեհ, հրկիզում և զանգվածային սպանություն |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Ֆուշիմի |
Տեղադրանք | Ֆուշիմի |
Գրոհի նպատակ | Kyoto Animation? |
Տարեթիվ | հուլիսի 18, 2019[1]-հուլիսի 19, 2019[1] հուլիսի 18, 2019 |
Զենք | lighter?, դանակ[2] և Մուրճ[2] |
Զոհվածներ | 36 մարդ[3] |
Վիրավորներ | 34 |
Ահաբեկիչների քանակ | 1 |
![]() |
Զոհվել է առնվազն 33, 36-ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց[7]։ Սա Ճապոնիայում կատարված ետպատերազմյան ամենախոշոր զանգվածային սպանությունն է[8], և 2001 թվականի Myojo 56 հասցեի շենքի հրդեհից հետո ամենածանրը Ճապոնիայում։
ՆախապատմությունԽմբագրել
Kyoto Animation Co., Ltd. (ճապ.՝ 株式会社京都アニメーション Kabushiki-gaisha Kyōto Animēshon), համառոտ KyoAni (ճապ.՝ 京アニ) ճապոնական անիմացիոն և թեթև նորույթներ հրատարակող ընկերություն է։ Հիմնվել է Ուձիում։ Կազմակերպության մի քանի գրասենյակ կա քաղաքում։ Համար 1 ստուդիան գտնվում է Ֆուշիմիում, համար 2 (գլխավոր գրասենյակ) և համար 5 ստուդիաներն ու ապրանքների նախագծման բաժինը գտնվում են Ուձիում։ Համար 1 ստուդիան սովորաբար ծառայում է որպես ղեկավարության գրասենյակ և կառուցվել է 2015 թվականին[9][10]։
Ահաբեկչությունից մի քանի շաբաթ առաջ Kyoto Animation ընկերությունը ստացել է մահվան սպառնալիքով նամակներ։ Ընկերության նախագահ Խիդեակի Խատան ասել է, թե վստահ չէ՝ այդ նամակները կապ ունե՞ն ահաբեկչության հետ, թե՞ ոչ, քանի որ դրանք անանուն են ուղարկվել[11]։ Նամակների մասին հայտնել են փաստաբաններին և ոստիկանությանը։
Սովորաբար ստուդիայի դռները փակվում էին և պահակների պաշտպանության տակ էին, բայց այդ առավոտյան ընկերությունը հյուրերի էր սպասում[10]։
ՄիջադեպԽմբագրել
Հրդեհը սկսվել է մոտավորապես տեղական ժամանակով ժամը 10:30-ին (01:30 UTC)[12]։ Հանցագործը 40 լիտր բենզին է բերել համար 1 ստուդիա։ Բենզինը եղել է երկու՝ 20-ական լիտր տարրաներով, և ներս է մտցրել բեռնասայլակով։ Հանցագործը բղավել է․ «Մահացե՛ք»։ Այնուհետև մի քանի հոգու վրա բենզին է լցրել և այրել։ Մարդիկ վառվելով փողոց են փախել[13]։
Երբ կրակը մուտքի մոտ ուժգնացել է, մարդիկ հայտնվել են «թակարդում»։ 12 դիակ հայտնաբերվել է երրորդ հարկի աստիճանավանդակում[14]։ Հանցագործը արագ փախել է դեպքի վայրից, բայց ընկերության աշխատակիցը նրան հետապնդել է, և ի վերջո նրան ձերբակալել է ոստիկանությունը[6]։ Նրա մոտ մի քանի չօգտագործված դանակ են գտել[15]։
Հրդեհը մարել են տեղական ժամանակով 15:19-ին (06:19 UTC)[12]։ Երբ փրկարարական աշխատանքները ավարտվել են, NHK News-ը հայտարարել է, որ բոլոր մարդիկ և դիակները հաշվառվել են[16]։
Տեղական ժամանակով 22:00-ին (13:00 UTC) Հրդեհների և տարերային աղետների դեմ պայքարի միությունը հրապարակել է հաշվետվություն, որտեղ նշվել է, որ ստուդիայի շենքը ամբողջովին ավերվել է հրդեհից։ Նշվել է նաև, որ շենքը հակահրդեհային պաշտպանության թերություններ չի ունեցել, և վերջին տեխնիկական ստուգումը անցել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին[12]։
ԶոհերԽմբագրել
Զոհվել է առնվազն 33 հոգի, և վիրավորվել 36-ը[10] ։ Հրդեհի ժամանակ շենքում առնվազն 73 մարդ է եղել։ «K-On!» և «Ցածր ձայն» ֆիլմերի ռեժիսոր Նիոկո Յամադան հայտարարել է, որ ինքը փրկվել է[17]։
ԱհաբեկիչԽմբագրել
Որպես ահաբեկիչ հայտարարվել է 41-ամյա մի տղամարդ[10][16]։ Նա քրեական անցյալ է ունեցել։ 2012 թվականին Իբարակիում նա դանակով հարձակվել է գիշերային խանութի վրա[18]։
Ձերբակալելուց հետո հանցագործն ստացել էր աննշան քերծվածքներ, և նրան հիվանդանոց են տեղափոխել։ Նա ճանապարհին խոստովանել է, որ հրկիզել է ստուդիան, քանի որ նրա աշխատակիցները զբաղվել են «բանագողությամբ» (パクり やがって)[6][19] ։
ԱրձագանքԽմբագրել
Անիմացիայի ինդուստրիայում ներառված բազմաթիվ մարդիկ արտահայտել են իրենց անհանգստությունը[20] poured gasoline inside the offices and on workers, shouting "Die!" or "Drop dead!" (死ね), set fire to the building, block։
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն[20][21], Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն[22], Թայվանի նախագահ Ցայ Ինվենը[23], Չինաստանի[24] և Ֆրանսիայի[25] դեսպանատները Ճապոնիայում ցավակցություն են հայտնել։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 京都府京都市伏見区で発生した爆発火災(第13報) (яп.) — 消防庁, 2019.
- ↑ 2,0 2,1 http://www.asahi.com/ajw/articles/AJ201911150031.html
- ↑ http://www.asahi.com/ajw/articles/AJ201910050021.html
- ↑ «Kyoto Animation fire: Arson attack at Japan anime studio kills 33»։ BBC News։ 2019-07-18։ Արխիվացված օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ Giordano Chiara (2019-07-18)։ «Kyoto Animation fire: At least 33 dead in arson attack by man yelling ‘you die’»։ The Independent։ Արխիվացված օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ 6,0 6,1 6,2 «京アニ火災 「パクリやがって」「死ね」液体まいた男が叫ぶ ズボンには火がついたまま… » (ճապոներեն)։ Արխիվացված օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ At least 33 dead in suspected arson attack on Japanese animation studio
- ↑ «Kyoto Animation studio fire: at least 25 dead after arson attack in Japan» (անգլերեն)։ The Guardian։ 2019-07-18։ Արխիվացված օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ «ANIME CRAFT WEEKLY #33: KYOTO ANIMATION STUDIO TOUR»։ Sakuga Booru (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-13-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 «京アニ火災 33人の死亡確認 平成以降最悪 第1スタジオ、18日朝はセキュリティー解除»։ Mainichi Shimbun (ճապոներեն)։ 2019-07-18։ Արխիվացված օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ «"Death threats had been sent" says company president at animation company arson»։ NHK News (ճապոներեն)։ 2019-07-18։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ 12,0 12,1 12,2 «京都府京都市伏見区で発生した爆発火災(第5報)»։ FDMA։ 2019-07-18։ Արխիվացված օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ «【現場速報】「焼けただれ、逃げていく人も」 京アニ火災、窓から炎と黒煙»։ Kyoto Shimbun (ճապոներեն)։ 2019-07-18։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ «At least 22 people presumed dead, 40 injured in suspected arson at Kyoto anime studio»։ Japan Times։ 2019-07-18։ Արխիվացված օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ «現場に複数の刃物» (ճապոներեն)։ NHK։ 2019-07-18։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ 16,0 16,1 «Fire Department Confirms 33 Dead In Arson Attack»։ NHK News (ճապոներեն)։ 2019-07-18։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ Pineda Rafael Antonio (2019-07-17)։ «Fire Breaks Out in Kyoto Animation's 1st Studio Building (Updated)»։ Anime News Network։ Վերցված է 2019-07-18
- ↑ «京アニ放火、犯人とみられる男12年にコンビニ強盗» (ճապոներեն)։ 2019-07-18։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ «身柄確保の男「パクりやがって!」 京アニに恨みか»։ Asahi Shimbun (ճապոներեն)։ 2019-07-18։ Արխիվացված օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ 20,0 20,1 Rich Motoko (July 17, 2019)։ «Kyoto Animation Studio Arson Kills 33, Shocking Japan»։ The New York Times։ Վերցված է հուլիսի 18, 2019
- ↑ AbeShinzo (2019-07-18)։ «本日、京都で発生した放火殺人事件では、多数の死傷者が出ており、あまりの凄惨さに言葉を失います。お亡くなりになられた方のご冥福をお祈りいたします。負傷された皆様にお見舞いを申し上げるとともに、一日も早い回復をお祈りしています。» (Թվիթ) (ճապոներեն)
- ↑ Trudeau Justin (2019-07-18)։ «Canadians send our deepest condolences to the families of those killed in the arson attack in Kyoto that has taken so many innocent lives. To the people of Japan – we’re mourning these tragic losses with you, and wishing a quick recovery to everyone who was injured.»։ @JustinTrudeau (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18
- ↑ Ing-wen 蔡英文 Tsai (2019-07-18)։ «外遊先で京都アニメーション放火殺人事件の消息を知り、驚くと共に心を痛めています。さきほど安倍首相のお見舞いのツイートも拝見しました。 京都アニメーションは台湾の多くの人にとって、青春の思い出でもあります。 亡くなられた方のご冥福と、負傷された方の一日も早い回復をお祈りしています。»։ @iingwen (ճապոներեն)։ Վերցված է 2019-07-18
- ↑ Embassy of the People's Republic of China in Japan [ChnEmbassy_jp] (2019-07-18)։ «京都で発生した悲惨な事件で、お亡くなりになられた方のご冥福をお祈りし、負傷された皆様にお見舞いを申し上げます。» (Թվիթ) (ճապոներեն)
- ↑ ambafrancejp (2019-07-18)։ «Le Mot de l'Ambassadeur : Message de condoléances à la suite de l’incendie des studios de Kyoto Animation.» (Թվիթ) (ֆրանսերեն)