Kumo to Tulip (ճապ․՝ くもとちゅうりっぷ, «Սարդը և վարդակակաչը»), կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, ստեղծվել է 1943 թվականին։ Մուլտֆիլմը նկարահանվել է Միթիկո Յոկոյամայի համանուն մանկական հեքիաթի հիման վրա։ Ռեժիսորը և բեմադրողը Քենդզո Մասաոկան է։ Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 1943 թվականի ապրիլի 15-ին Ճապոնիայի կինոթատրոններում։

Kumo to Tulip
Տեսակկարճամետրաժ ֆիլմ
ՌեժիսորKenzō Masaoka?
Երկիր Ճապոնիա
Լեզուճապոներեն
Տևողություն16 րոպե
Թվական1943

Սյուժե խմբագրել

Դաշտում ապրում է զատիկը։ Մի օր նա լսում է սարդի գեղեցիկ երգը և գնում է ավելի մոտիկ։ Իրականում սարդը փորձում է գայթակղել միջատներին, որպեսզի ուտի նրանց, և այդ ընթացքում պատրաստում է սարդոստայն հաջորդ զոհի համար։ Սարդը շարունակում է գայթակղել զատիկին, բայց զատիկը վտանգ է զգում և փորձում է փախչել։ Սարդը սկսում է վազել նրա հետևից, բայց սարդոստայնի վրա ինչ-որ բան է ընկնում, և սարդը թռչում է սարդոստայնի վրա և բոժոժ հյուսում, բայց պարզվում է, որ դա փետուր է եղել։ Զատիկը թաքնվում է վարդակակաչի մեջ և սարդը փաթաթում է ծաղիկը սարդոստայնով՝ որոշելով սպասել, միչև զատիկը մահանա սովից։ Բայց սկսվում է ամպրոպ, սարդն ու նրա սարդոստայնը քշում է հեռու։ Անձրևից հետո ճանճը ազատում է վարդակակաչը սարդոստայնից, և զատիկն ազատվում է։

Ազդեցություն խմբագրել

2001 թվականին մուլտֆիլմը գրավել է չորրորդ տեղը Թոփ-100 անիմերի շարքում, որը կազմել է Animage ամսագիրը[1]։

2008 թվականին մուլտֆիլմը ցուցադրվել է Լոկառնոյի փառատոնում (Շվեյցարիա)[2] և 2011 թվականին Barbican Animation Show փառատոնում Լոնդոնում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Animage Top-100 Anime Listing» (անգլերեն). Anime News Network. 2001 թ․ հունվարի 15. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. «Kitaro Films, WWII Anime to Play at Locarno Film Fest» (անգլերեն). Anime News Network. 2008 թ․ հուլիսի 31. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. «Anime Included in Barbican Animation Show» (անգլերեն). Anime News Network. 2011 թ․ հունիսի 19. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.