KitKatClub, գիշերային ակումբ Բեռլինում, որը բացվել է 1994 թվականի մարտին պոռնոգրաֆիկ ֆիլմեր ստեղծող ավստրիացի Սիմոն Թաուրի և նրա զուգընկերոջ՝ Քրիսթեն Քրյուգենի կողմից։

Bessemerstraße՝ ակումբի նախկին տեղանքը։

Ընդհանուր խմբագրել

KitKatClub-ը գրավում է հաճախորդներ ամբողջ Եվրոպայից և ընդհանրապես ամբողջ աշխարհից իր երաժշտական կատարումների ընտրության (տեխնո և տրանս) և սեռականությամբ չկաշկանդված երեկույթների շնորհիվ։ Ակումբի կարգախոսն է՝ «Արա այն, ինչ ուզում ես, միայն շարունակիր շփվել»։

Հյուրերին թույլատրվում է բաց սեռական հարաբերությունների մեջ մտնել հենց տեղում։ Շատ խիստ դրես կոդը պետք է պահպանել, որպեսզի հնարավոր լինի մտնել ակումբ (հաճախ այն ստուգում է հենց Քրիսթենը)։ Դրես կոդը կարող է լինել ֆետիշ, լատեքս, կաշվե, գրգռիչ շորեր և գլամուր։ Ակումբի տարածքը ներառում է եռահարկ պարահրապարակ, իսկ դրսում՝ լողավազան։ Այն զարդարված է ուլտրամանուշակագույն լույսով և գույնզգույն նկարներով, որոնք նկարել է Բեռլինում ապրող նկարիչ Դեն Թրաումերը։

Վերջին տարիներին KitKatClub-ն ավելի է «զսպվել». երաժշտություն ունկընդրելը և պարելը հյուրերի համար հիմա ավելի կարևոր են, քան սեռական հարաբերությունները իրենց զուգընկերների հետ[1]։

Հյուրերը միայն հետերոսեքսուալները չեն։ Բազմաթիվ նույնասեռական տղամարդիկ անցկացնում են իրենց հանգստյան օրերն այստեղ՝ «ՔիթՔաթ» ակումբը մյուս ակումբների համեմատությամբ դարձնելով ավելի բազմազան։

Տարիների ընթացքում KitKatClub-ը դարձել է Բեռլինի հայտնի հաստատություններից մեկը[փա՞ստ]: 2001 թվականին ակումբի տարածք են մուտք գործում Դաշնային ոստիկանության ուժերը՝ պատճառաբանելով, որ «ակումբը մարդկանց հրավիրում է հանրային վայրերում բաց սեռական հարաբերություններով զբաղվելու», որը նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծումը քրեական հանցագործություն էր։

 
Ակումբն այսօր (Brückenstraße-ում)

1994 թվականից ի վեր ակումբի գտնվելու վայրը չորս անգամ տեղափոխվել է։ Այն բացվել էր Քրոյցբերգ թաղամասի Glogauer փողոցում։ 1999 թվականին այն տեղափոխվել էր գիշերային բեռլինյան կյանքի ամենամեծ թաղամասերից մեկը՝ Նոլենդորֆպլաց։ 2001 թվականին այն տեղափոխվել է Շյոնեբերգ թաղամաս՝ Bessemer փողոց։ 2007 թվականի հուլիսի սկզբներին այն տեղափոխվել է Միթթ թաղամասի SageClub ակումբ՝ Tresor ակումբին մոտ։ Ներկայումս այս երկու ակումբները իրար շատ մոտ են գտնվում, որը Բեռլինի ակումբային բիզնեսի համար ուշագրավ է։

Երբ 1994 թվականին KitKat-ը բացեց իր դռները, ակումբի հնչեցված երաժշտությունը հիմնականում դասական տրանս երաժշտությունն էր՝ գոա տրանս երաժշտության հետ մեկտեղմամբ։ Տարիների ընթացքում ակումբի սեփականատերները էլեկտրոնային երաժշտությանն ավելի մեծ տեղ են հատկացրել։ Որոշ հյուրեր այստեղ զարգացած երաժշտությանն անվանել են «KittySound»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Berlin clubs - the ten most famous and notorious» (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 3. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել