Դրես կոդ

ինչ-որ վայրի կամ միջոցառման համար հագնվելու համապատասխան ձև

Դրես կոդ (անգլ.՝ dress code-հագուստի վարքագիրք) հագուստի ձև, որը պահանջվում է հատուկ միջոցառումների ժամանակ, կազմակերպություններում և հաստատություններում։
Կազմակերպություններում հատուկ ուշադրություն են դարձնում հագուստի ձևին այն միջոցառումների ժամանակ, որոնք կապված են կարևորագույն որոշումներ ընդունելու հետ, օրինակ գործնական բանակցություններ, որոնց հաջողության վրա դրանց թվում նաև կարող է ազդել աշխատակիցների տեսքը։ Հաճախ նաև կանոնակարգվում է հագուստի ոճն աշխատակիցների համար, որոնք աշխատում են գրասենյակում և գոյություն ունի մի շարք անընդունելի հագուստների ցանկ, օրինակ բաց կտրվածքով շրջազգեստ, սպորտային հագուստ և այլն։ Առավել խիստ կորպորատիվ դրես կոդ կարելի է հանդիպել բանկերում և ռեստորաններում։

Տղամարդանց և կանանց Business casual ոճ

Պատմություն խմբագրել

«Դրես կոդ» տերմինն ծագել է Անգլիայում, սակայն այն շատ արագ տարածվեց ողջ աշխարհում։ Այն օգտագործվում է հագուստի կանոնակարգում, որը ցույց է տալիս մարդու պատկանելությունն որոշակի մասնագիտական խմբին։ Ընկերության դրես կոդը համարվում է ձեռնարկության կորպորատիվ մշակույթի շարունակությունը և դրա բրենդի կարևոր հատվածը։ Համարվում է, որ աշխատակցի պատճաշ արատաքին տեսքը կարևոր դեր է խաղում հաճախորդի ընկերության վստահության նկատմամբ, ցույց տալով ընկերության աշխատաքների վիճակը, ցույց է տալիս հարգանք գործընկերների և հաճախորդների նկատմամբ։

Աշխատակցի հագուստի նկատմամբ պահանջները կարող են մանրամասն ներկայացված լինեն աշխատանքային պայմանագրում, իսկ խախտումների համար կարող են պատժամիջոցներ նախատեսվել։

Կոդեր խմբագրել

  • Court dress-արքունական զգեստ, որը թելադրվում է համապատասխան արքունիքի կողմից
  • Formal (Full formal, Full dress, Formal attire)-կանանց համար պարահանդեսային շրջազգեստ, տղամարդկանց համար` օրվա ընթացքում Morning dress՝ բաց գույնի ֆրակ կամ սպիտակ գույնի բաճկոնով և փողկապով կոստյում, իսկ երեկոյան՝ White tie՝ սև ֆրակ սպիտակ թիթեռնիկով։
  • Informal (Cocktail (old-style) or Business attire)- գործնական կոստյումներ
  • Smart casual (Business casual (old-style), Cocktail (new style), Executive Casual, Corporate Casual)-կանանց համար ջինսեր կամ կիսաշրջազգեստ վերնաշապիկով, թույլատրելի է նորաոճ գոտի, բաճկոն կամ սվիտեր՝ կախված ընդհանուր ոճից, կոշիկներ միջին բարձրության կրունկի վրա, որոնք հագնում են գուլպաների կամ զուգագուլպաների հետ։ Թույլատրվում են զարդեր, ինչպես օրինակ ականջօղեր, սակայն դրանք, ինչպես և մնացած ամեն ինչը, պետք է ներդաշնակ լինեն կոստյումի հետ։ Տղամարդկանց համար` տաբատ, երբեմն ջինս, շապիկներ, կարելի է նաև առանց փողկապի, ազատ ու հարմար կոշիկներ, գոտին պարտադիր է։ Հանրավոր է նաև սպորտային բաճկոն։
  • Business casual (Dressy, Resort Casual, Country Club, Casual chic, Semi-casual, Neat casual)-կանանց համար կարճ տաբատներ, երկար շորտեր կամ կտորից տաբատներ, տղամարդկանց համար` շապիկ, գոտի և ազատ ոճի կոշիկներ։

Գրականություն խմբագրել

  • Джонсон К., Стоун Дж. Дресс-код. Путеводитель по деловому стилю для успешных женщин. 2005. էջ 208, «Էկսմո» հրատարակչություն (ռուս.)
  • Туркенич Н., Кодекс стиля. Справочник делового дресс-кода. 2010. էջ 184, «Էտերն» հրատարակչություն (ռուս.)
  • Туркенич Н., Шилова А. Дресс-код делового человека. От рассвета до заката. 2008. էջ 184, «Բերատոր փաբլիշինգ» հրատարակչություն (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել